Jump to content

Հարրի Նայքվիսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Նայքվիսթ
Ծնվել էփետրվարի 7, 1889(1889-02-07)[1]
Q10681034?, Շվեդիա[2]
Մահացել էապրիլի 4, 1976(1976-04-04)[1] (87 տարեկան)
Harlingen, Քեմերոն շրջան, Տեխաս, ԱՄՆ
Բնակության վայր(եր)ԱՄՆ և Pharr?
Քաղաքացիություն ԱՄՆ և  Շվեդիա
Ազգությունշվեդական ծագումով ամերիկացի
Մասնագիտությունֆիզիկոս, համակարգչային գիտնական, գյուտարար, վիճակագրագետ, մաթեմատիկոս և ճարտարագետ
Հաստատություն(ներ)AT&T և Բելլի լաբորատորիա
Գործունեության ոլորտինֆորմացիայի տեսություն
Ալմա մատերՀյուսիսային Դակոտայի համալսարան (1915) և Եյլի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1917)
Գիտական ղեկավարHenry Andrews Bumstead?
Պարգևներ
 Harry Nyquist Վիքիպահեստում

Հարրի Նայքվիսթ (շվեդական արտասանությամբ՝ Նյուքվիսթ, անգլ.՝ Harry Nyquist; փետրվարի 7, 1889(1889-02-07)[1], Q10681034?, Շվեդիա[2] - ապրիլի 4, 1976(1976-04-04)[1], Harlingen, Քեմերոն շրջան, Տեխաս, ԱՄՆ), ինֆորմացիայի տեսության ռահվիրաներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Նայքվիստը ծնվել է Նիլսբյուում, Շվեդիայում։ Ներգաղթել է ԱՄՆ 1907 թվականին և 1912 թվականին ընդունվել է Հյուսիսային Դակոտայի համալսարան։ 1917 թվականին թեկնածուական դիսերտացիա է պաշտպանել ֆիզիկա առարկայից (դոկտորի աստիճան ֆիզիկայից) Եյլի համալսարանում։ 1917-1954 թվականը Նայքվիստն մինչև թոշակի անցնելն աշխատել է AT&T’s ընկերության զարգացման և հետազոտման բաժնում (1934 թվականից լաբորատորիան դարձել է Bell Labs Հեռախոսային Լաբորատորիայի մաս)։

Լինելով ճարտարագետ Բելլի Լաբորատորիայում, Հարրի Նեյքվիստը անցկացրել է կարևոր հետազոտություններ աղմուկի (Ջոնսոն-Նեյքվիստի աղմուկ) ջերմային տեսության, ուժեղացուցիչների հակադարձ կապի կայունության, հեռագրության, ֆակսիմիլային հաղորդման, հեռուստատեսության և հեռահաղորդակցության և այլ կարևոր խնդիրների վերաբերյալ։ Հերբերտ Ի․ Իվսի հետ նա օգնել է մշակել առաջին լուսահեռագրիչ սարքը՝ AT&T, որը հասարակությանն է ներկայացվել 1924 թվականին։

Տեղեկության հաղորդման համար անհրաժեշտ Նայքվիստի վաղ աշխատանքը լայնության մասնակի ծավալի վերաբերյալ, որը հրապարակվել էր «Certain factors affecting telegraph speed» (Bell System Technical Journal, 3, 324—346, 1924) հոդվածում, հիմք դրեց ինֆորմացիայի տեսության մշակման մեջ Կլոդ Շենոնի հետագա հաջողություններին։

1927 թվականին Նայքվիսթը հաստատեց, որ անկախ իմպուլսների քանակը, որոնք միավոր ժամանակում կարող են տրվել առանց աղավաղման, սահմանափակվող կապի ալիքի կրկնակի լայնության մասնակի ծավալ ունեն։ Նայքվիսթն իր արդյունքները հրապարակեց «Հեռահաղորդակցության եսության որոշակի խնդիրներ» հոդվածում (1928)։ Այս կանոնը կապված է Կոտելնիկովի հայտնի թեորեմի հետ (նման արդյունքներ է ստացել ռուս գիտնական Կոտելնիկովը և ռուսալեզու գրականության մեջ այն կոչվում են Կոտելնիկովի թեորեմ)։

1932 թվականին հրապարակվեց ավտոմատ կառավարման ընդհանուր տեսությունը, որը մշակվել էր Նայքվիսթի կողմից։ Այս տեսական հիմնավորմամբ անհամեմատ ավելի ուշ հայտնվեց գործնական կիրառությունը[6]։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայքվիսթը 1960 թվականին ստացել է Ռադիոինժեներների համալսարանի Պատվո մեդալի «ջերմային աղմուկի քանակական հասկացության, տվյալների հղորդման և բացասական հետադարձ կապի հիմնավոր ներդրումների» համար։ 1960 թվականի հոկտեմբերին նա պարգևատրվել է Ֆրանկլինովսկյան Համալսարանի Ստյուարտ Բալլատինի մեդալով «վերջին 40 տարվա հաղորդակցության համակարգի տեսական վերլուծության և գործնական ներդրման համար, ներառյալ հեռահաղորդակցության տեսության սկզբական աշխատանքի, էլեկտրահաղորդիչների ջերմային աղմուկի և հետադարձ կապի»։ 1969 թվականին պարգևատրվել է ԻԱԱ-ի հիմնադիրների մրցանակով, որը հաստատվել է Ամերիկայի ազգային ճարտարագիտական ակադեմիայի կողմից։

Թոշակի անցնելուց հետո Նայքվիսթը ապրում էր Տեխաս նահանգի Ֆարր գյուղաքաղաքում, մահացել է 1976 թվականի ապրիլի 4-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]