Հարրի Ադասկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարրի Ադասկին
Hart House String Quartet 1935.jpg
Ծնվել էհոկտեմբերի 6, 1901(1901-10-06)[1]
Ռիգա, Ռուսական կայսրություն
ԵրկիրFlag of Canada.svg Կանադա
Մահացել էապրիլի 7, 1994(1994-04-07)[1] (92 տարեկանում)
Վանկուվեր, Մետրո- Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Մասնագիտություներաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և ջութակահար
Գործիքներջութակ
ՊարգևներԿանադայի միաբանության սպա

Հարրի Ադասկին (լատիշ․՝ Harijs Adaskins, անգլ.՝ Harry Adaskin, հոկտեմբերի 6, 1901(1901-10-06)[1], Ռիգա, Ռուսական կայսրություն - ապրիլի 7, 1994(1994-04-07)[1], Վանկուվեր, Մետրո- Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի ջութակահար: Ջութակահար, կոմպոզիտոր, դիրիժոր Մյուրեյ և երաժշտական պրոդյուսեր Ջոն Ադասկիների եղբայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Ադասկինը ծնվել է 1901 թվականին Ռիգայում, Լիֆլանդական գուբերնիա, Ռուսական Կայսրություն (այժմ՝ Լատվիահրեաների ընտանիքում: Մանուկ հասակում ընտանիքի հետ արտագաղթել է Տորոնտո[2]: Տասներկու տարեկանում հաճախել է Տորոնտոյի թագավորական երաժշտական ակադեմիա, տասնվեց տարեկանում դարձել Ֆրանկ Ուեսլմանի ղեկավարած Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի անդամ: Հետագայում սովորել է Համբուրգի կոնսերվատորիայում: 1923 թվականին կազմավորել է Hart House լարային քառյակը և եղել դրա երկրորդ ջութակահարը:

CBC Radio-ով վարել է բազմաթիվ ռադիոհաղորդումներ, այդ թվում՝ Musically Speaking և Tuesday Night[3]:

1946-1958 թվականներին եղել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի նորաբաց երաժշտական բաժնի ղեկավարը և դասավանդել է այնտեղ մինչև 1973 թվականին թոշակի անցնելը: 1977 թվականին գրել է իր ինքնակենսագրականի առաջին մասը՝ A Fiddler's World – Memoirs to 1938 և 1982 թվականներին՝ երկրորդ մասը՝ A Fiddler's Choice - Memoirs from 1938 Til 1980:

1926 թվականին ամուսնացել է կանադացի դաշնակահարուհի Ֆրենսես Մարր Ադասկինի հետ:

Ադասկինը մահացել է 1994 թվականի ապրիլի 7-ին Վանկուվերում[2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականի դեկտեմբերի 18-ին հայտարարվել է, որ արժանացել է Կանադայի շքանշանի[4], 1975 թվականի ապրիլի 16-ին լիազորվել է որպես Կանադայի շքանշանի ասպետ[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]