Հարվի Կետչինգս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարվի Կետչինգս
Harvey Catchings
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Կենտրոնական/Ծանր հարձակվող
Ի ծնե տրված անունը Հարվի Լի Կետչինգս
Harvey Lee Catchings
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 2, 1951 (72 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեքսոն, Միսսիսիպի, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,06 մ
Քաշ 99 կգ
Դպրոց Ջիմ Հիլի անվան միջնակարգ դպրոց (Ջեքսոն, Միսսիսիպի)
համալսարան Ուիտերֆորդ (1969—1970)
Գարդին Սիմոնս (1971—1974)
Դրաֆթի տարի 1974 / ռաունդ` 3 / ընտր.` 42-րդ
Դրաֆթ ակումբ Ֆիլադելֆիա 76
Կարիերա սկիզբ 1974 թվական
Կարիերա ավարտ 1986 թվական
Կարիերայի պատմություն
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 725
  • Միավորներ՝ 2335 (3,2 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 3639 (5 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 608 (0,8 փ/խ)
  • Խլումներ՝ 261 (0,4 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 1226 (1,7 բ/խ)

Հարվի Լի Կետչինգս (անգլ.՝ Harvey Lee Catchings; սեպտեմբերի 2, 1951(1951-09-02), Ջեքսոն), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարվի Կետչինգսը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 2-ին Միսսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում։ Սովորել է տեղական՝ Ջիմ Հիլի անվան միջնակարագ դպրոցում, որտեղ խաղացել է տեղի բասկետբոլային ակումբի կազմում։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում։ Սովորել է Ուիտերֆորդի քոլեջում և Գարդին Սիմսոնի համալսարանում։ 1974 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Ֆիլադելֆիա 76» ակումբի կողմից 42-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Բրուքլին Նեթս», «Միլոուքի Բաքս», «Լոս Անջելես Կլիպերս» և «Սեգաֆրեդո Գորիցիա» ակումբների կազմում։ Ընդհանուր իր NBA կարիերայի ընթացքում խաղացել է 725 խաղ, որոնցում հավաքել է 2335 միավոր (3,2 մ/խ), կատարել է 3639 անդրադարձ, 608 փոխանցում, 261 խլում և 1226 բլոկշոտ[1][2]։

Սեփական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառակի օլիմպիական չեմպիոն Տամիկա Կենտչինգսի հայրը (2004, 2008, 2012 և 2016), որը հանդես է գալիս Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Ինդիանա Ֆիվեր» ակումբի կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Harvey Catchings». basketball-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.(անգլ.)
  2. «Harvey Catchings: Complete stats». NBA.com (անգլերեն). Turner Sports Interactive, Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]