Հարված Չեռնոբիլի ատոմակայանի սարկոֆագին
Ենթակատեգորիա | զինվորական հանցագործություն ![]() | |
---|---|---|
Թեմայով վերաբերում է | nuclear terrorism ![]() | |
Վայր | Չեռնոբիլի ատոմակայան ![]() | |
Թվական | 14 փետրվարի 2025 ![]() | |
Թիրախ | Chernobyl New Safe Confinement ![]() |
Հարված Չեռնոբիլի ատոմակայանի սարկոֆագին, «Գերան-2» («Շահեդ-136») անօդաչու թռչող սարքի հարվածը Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վրա կառուցված սարկոֆագին։ Հարվածը հասցվել է 2025 թվականի փետրվարի 14-ի գիշերը։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ այն իրականացվել է Ռուսաստանի զինված ուժերի կողմից։ Կիևի մարզի դատախազությունը հարվածը որակել է որպես պատերազմական հանցագործություն։
Քաղաքական ֆոն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարվածը տեղի է ունեցել Գերմանիայում կայանալիք Մյունխենի անվտանգության 61֊րդ համաժողովից առաջ, որտեղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը պետք է հանդիպեր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Հարվածից մեկ օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են բանակցություններ սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ[1]։
Հարված
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամը 1:50-ին Չեռնոբիլի ատոմակայանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները նոր անվտանգության պատյանի տանիքին գրանցել են պայթյուն և հրդեհի նշաններ։ Տանիքը ծածկում է հին պատյանը, որի տակ գտնվում է 1986 թվականի վթարի հետևանքով ավերված 4-րդ էներգաբլոկը[2]։ Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պայթյունի մասին հաղորդագրություն ստացել է ժամը 2:08-ին, որից հետո դեպքի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր, որոնք հերթապահում էին ատոմակայանի տարածքում, ինչպես նաև հրշեջ ջոկատներ Չեռնոբիլից, Կիևից և Կիևի մարզից[3]։
Հարվածը հասցվել է «Գերան-2» («Շահեդ-136») տիպի հարվածային անօդաչու թռչող սարքով։ Անօդաչու թռչող սարքը խոցել է տեխնիկական սպասարկման շինության տանիքը և պայթել ներսում[4]։ Հրշեջները արագորեն մարել են հրդեհը[5]։
Զոհեր և տուժածներ չեն եղել։ Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ պայթյունից հետո ճառագայթային ֆոնը նորման չի գերազանցել և կազմել է 0,57 մկՉվ/ժ։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել, որ Ռուսաստանը միտումնավոր հարվածել է միջուկային օբյեկտին հենց Մյունխենի անվտանգության համաժողովի օրը[6]։
- Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հարձակումը որակել է որպես ահաբեկչական ակտ և կոչ արել միջազգային հանրությանը կիրառել Ռուսաստանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ[7]։
- Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղի ունեցածը բնութագրել է որպես հնարավոր ուկրաինական սադրանք։ «Նման խեղաթյուրումներով զբաղվելն ուկրաինական ներկայիս ղեկավարության սիրելի գործելաոճն է»,֊նշել է նա[8]։
- Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր և Անվտանգության կոմիտեի անդամ Միխայիլ Շերեմետն իր հերթին հայտարարել, որ միջադեպը «լավ պլանավորված խելահեղ և հրեշավոր սադրանք» է։ Նրա խոսքով՝ «Զելենսկին պատրաստ է աշխարհը կանգնեցնել միջուկային աղետի շեմին՝ միայն թե չթողնի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների տաքացումը և խափանի ցանկացած բանակցային նախաձեռնություն»[8]։
- Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի շրջանակում նշել է, որ սա վկայում է, որ Ռուսաստանը բացահայտորեն ցույց է տալիս, որ խաղաղություն չի ուզում[9]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ukraine says Russia drone attack hits Chernobyl nuclear plant, radiation levels normal». CNN (անգլերեն). 14 February 2025. Վերցված է 14 February 2025-ին.
- ↑ «Update 275 – IAEA Director General Statement on Situation in Ukraine». IATA. 14 лютого 2025. Վերցված է 15 лютого 2025-ին.(անգլ.)
- ↑ «Удар дрона по укриттю енергоблока Чорнобильської АЕС: на місці виявили бойову частину – речниця ДСНС». Радіо Свобода. 14 лютого 2025. Վերցված է 15 лютого 2025-ին.
- ↑ «Перевищень радіації немає: ДСНС продовжує гасити тління, яке залишилось на укритті ЧАЕС». Суспільне. 14 лютого 2025. Վերցված է 15 лютого 2025-ին.
- ↑ «Росія атакувала бойовим дроном укриття ЧАЕС. Чому це дуже небезпечно». BBC Україна. 14 лютого 2025. Վերցված է 15 лютого 2025-ին.
- ↑ ««Привіт від Путіна». Зеленський впевнений, що дрон був націлений саме на саркофаг ЧАЕС». NV.ua. 14 лютого 2025. Վերցված է 15 лютого 2025-ին.
- ↑ «Удар по укриттю 4-го енергоблоку ЧАЕС: Шмигаль закликав до санкцій проти ядерної галузі Росії». Радіо Свобода. 14 лютого 2025. Վերցված է 15 лютого 2025-ին.
- ↑ 8,0 8,1 Взрыв на Чернобыльской АЭС: причина, характер повреждений, заявления МАГАТЭ и Зеленского: Украина: Бывший СССР: Lenta.ru
- ↑ Խաչատրյան, Սասուն (2025-02-14). «ԱԹՍ-ն Չեռնոբիլի ատոմակայանին է հարվածել. Կիևը Ռուսաստանին է մեղադրում, Մոսկվան հերքել է». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2025-02-16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոսկվան Չեռնոբիլի ԱԷԿ-ին հարվածելու լուրը սադրանք է որակում
- Ռուսական ԱԹՍ-ի հարվածից վնասվել է Չեռնոբիլի ատոմակայանի՝ ճառագայթումից պաշտպանող ապաստարանը
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարված Չեռնոբիլի ատոմակայանի սարկոֆագին» հոդվածին։ |