Հարստությունը սիրո մեջ է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարստությունը սիրո մեջ է
Երկիր Բրազիլիա
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվական2020
Լեզուբրազիլիական պորտուգալերեն
ՌեժիսորBruno Garotti? և Ջեսիկա Բլյու
Պատմվածքի վայրՌիո դե Ժանեյրո
Տևողություն104 րոպե

Հարստությունը սիրո մեջ է (պորտ.՝ Ricos de Amor), 2020 թվականի բրազիլական ռոմանտիկ կատակերգություն, որի ռեժիսորներն են Բրունո Գարոտին և Անիտա Բարբոսան։ Սցենարի հեղինակներն են Բրունո Գարոտին և Սիլվիո Գոնսալվեսը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Դանիլո Մեսկիտան, Ջիովաննա Լանչելոտին և Ֆերնանդա Պայես Լեմեն[1][2]։ Արտադրվել է Netflix-ի կողմից[3]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2020 թվականի ապրիլի 30-ին[1]։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջողակ գործարար Թեոդորոյի (Էրնանի Մորայես) որդու՝ Տետոյի (Դանիլո Մեսկիտա) կյանքը կարելի է բնորոշել հետևյալ կերպ. լավ կյանք, փող, ֆերմա և կանայք։ Տետոն պետք է ժառանգի իր հոր պլանտացիաների և ֆաբրիկաների կայսրությունը։ Սակայն նրա կյանքն էականորեն փոխվում է, երբ հանդիպում է Պաուլային (Ջիովաննա Լանչելոտի)՝ անկախ և նպատակասլաց բժիշկ ուսանողի։

Տետոյի ծննդյան տոնի նախօրեին, հայրը հայտնում է, որ ցանկանում է ծննդյան տոնի առթիվ նվեր անել. աշխատանքի տեղավորում իր ընկերությունում։ Ավանդական «Տոմատի փառատոնը», որին մասնակցում է նաև DJ Alok-ը, Տետոյի թերևս վերջին հնարավորությունն է վայելելու իր անհոգ կյանքն իր հարազատ քաղաքում։ Հենց այս փառատոնի ժամանակ էլ հանդիպում են Տետոն և Պաուլան։

Հուսալով նվաճել աղջկա սիրտը և փորձելով արդարացնել հոր սպասումները՝ Տետոն ստում է Պաուլային իր ով լինելը և ձևացնում, թե աղքատ ընտանիքի տղա է։ Սա առաջին ստերից մեկն է, որի պատճառով նա Ռիո դե Ժանեյրոյում խնդիրների մեջ է ընկնում։ Նրա մտերիմ ընկերը՝ Իգորը (Ջաֆար Բամբիրա) գյուղատնտես է։ Բացի այդ, նա Տետոյի օգնականն է՝ վերջինիս սիրային և քաոսային արկածներում։ Իգորն էլ սիրահարվում է Տետոյի հոր ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետին՝ Ալանային (Ֆերնանդա Պայես Լեմե)։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիլո Մեսկիտա - Տետո,
  • Ջիովաննա Լանչելոտի - Պաուլա,
  • Ջաֆար Բամբիրա - Իգոր,
  • Լելե - Մոնիկ
  • Ֆերնանդա Պայես Լեմե - Ալանա,
  • Էրնանի Մորայես - Թեոդորո Տրանկոսո,
  • Բրունա Գրիֆաո - Ռաիսա,
  • Ջենիֆեր Դիաս - Կատիա,
  • Ժիլրայ Կոուտինյո - Սելիո,
  • Կայո Պադուան - Բժիշկ Վիկտոր,
  • Ալոկ - Ալոկ,
  • Ռիկարդո Ֆերեյրա - տաքսիստ,
  • Մարկո Անտոնիո դե Կարվալյո - Բրուտամոնտես,
  • Օսկար Կալիխտո - Զե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Rich in Love review – another tedious international rom-com from Netflix». Ready Steady Cut. 2020 թ․ ապրիլի 30. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  2. «Review: Rich In Love is a Clichéd Rom-Com». The Cinemaholic. 2020 թ․ ապրիլի 30. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  3. «Watch Rich in Love | Netflix Official Site». www.netflix.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.