Հարսնացու լուսանկարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարսնացու լուսանկարով
անգլ.՝ Picture Bride
Երկիր ԱՄՆ
 Ճապոնիա
Ժանրդրամա
ԹեմաՀարսնացու լուսանկարով
Թվական1995
Լեզուանգլերեն
ՌեժիսորԿայո Հատա[1]
ՊրոդյուսերԼիզա Օնոդերա
Սցենարի հեղինակԿայո Հատա
ԴերակատարներՅուկի Կուդո և Թեմլին Թոմիթա
ԵրաժշտությունՔլիֆ Այդելման և Մարկ Ադլեր[2]
ՄոնտաժԼինզի Քլինգման
Պատմվածքի վայրՀավայի
Տևողություն95 րոպե
Բյուջե$ 2 մլն[3]
Շահույթ$ 1 238 905[4]

«Հարսնացու լուսանկարով» (անգլ.՝ Picture Bride), ռեժիսոր Կայո Հաթթայի դրաման։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1994 թվականի մայիսին Կաննի 47-րդ կինոփառատոնի «Հատուկ հայացք» մրցույթում[5]։ 1995 թվականի հունվարին այն ցուցադրվել է Միացյալ Նահանգներում «Սանդենս» կինոփառատոնի ժամանակ, որտեղ արժանացել է հանդիսատեսի համակրանքի մրցանակի[6]։ Վարձույթի հանվել է 1995 թվականի ապրիլի 28-ին։ 1996 թվականին ներկայացվել է «Անկախ հոգի» կինոմրցանակի[7]։

2004 թվականին «Miramax» ընկերությունը թողարկել է հատուկ DVD տարբերակ, որը ներառում է վավերագրական ֆիլմ կինոնկարի ստեղծման մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

16-ամյա ճապոնուհի Ռիյոն 1918 թվականին ժամանում է Հավայի, որպեսզի ամուսնանա մի մարդու հետ, որին չի ճանաչում, բացի նրա լուսանկարից ու նամակից[8]։ Հույս ունենալով ազատվել նախկին դժբախտություններից՝ Ռիյոն ժամանումից հետո հասկանում է, որ հույսերը չեն իրականանա։ Ապագա ամուսինը երկու անգամ մեծ է նրանից և սովորական բանվոր է շաքարեղեգի պլանտացիայում։ Ցանկանալով գումար հավաքել հետդարձի տոմս գնելու համար՝ Ռիյոն գիշերներն աշխատում է որպես լվացարարուհի, իսկ ցերեկներն աշխատում է նույն պլանտացիայում։ Որոշ ժամանակ անց Ռիյոն հասկանում է, որ տեղական կյանքի ու ամուսնու նկատմամբ սկզբնական հակակրանքի հետքն էլ չի մնացել, և որ նույնիսկ աշխատանքով ու ձախորդություններով լի այդ կյանքում կարելի է երջանկություն ձեռք բերել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Յուկի Կուդո Ռիյո Ռիյո
Քերի-Հիրոյուկի Տագավա Կանձակի Կանձակի
Տեմլին Տոմիտա Կանա Կանա
Ակիրա Տակայամա Մացուձի Մացուձի
Յոկո Սուգի մորաքույր Սոդե մորաքույր Սոդե
Քրիստիաննա Մեյս միսս Փիփեր միսս Փիփեր
Տոսիրո Միֆունե բենսի (կամեո) բենսի (կամեո)

Շահույթ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ դրամարկղային մուտքերը կազմել են $ 1,238,905[4]։ Ֆիլմը բարձր է գնահատվել քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիմի վարկանիշը կազմել է 82 %, իսկ միջին գնահատականը՝ 10 հնարավորից 6,9 միավոր 11 գրախոսականների հիման վրա[9]։ Հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտը ֆիլմին տվել է 4-ից 3 աստղ՝ նշելով, որ նրանում առկա են գերբնական տարրեր[10]։ Դրանից բացի, նա ասել է, որ այդ ֆիլմը ոչ վաղ անցյալում ստեղծված այն քիչ թվով ֆիլմերից է, որը պատմում է այն մասին, թե «ինչպես ենք մենք հավաքվել աշխարհի տարբեր ծայրերից, որպեսզի մեզ կոչենք ամերիկացիներ»[10]։ «Entertainment Weekly» պարբերականից Լիզա Շվարցբաումը նույնպես դրական գնահատական է տվել ֆիլմին՝ այն կոչելով «քնարական, նրբագեղորեն կազմված դրամա»[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0114129/
  2. Internet Movie Database — 1990.
  3. «Director Struggles To Get `Picture' Right» (անգլերեն). The Morning Call. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 30.12.2014-ին.
  4. 4,0 4,1 «Picture Bride» (անգլերեն). Box Office Mojo. Վերցված է 30.12.2014-ին.
  5. «Un Certain Regard — 1er film» (անգլերեն). festival-cannes.com. Վերցված է 30.12.2014-ին.
  6. «Picture Bride» (անգլերեն). history.sundance.org. Վերցված է 30.12.2014-ին.
  7. «Film Nominations Are Independent-minded» (անգլերեն). chicagotribune.com. Վերցված է 30.12.2014-ին.
  8. «Film review; Match Made in Hawaii, In Hard Days of 1918» (անգլերեն). The New York Times. Վերցված է 30.12.2014-ին.
  9. «Picture Bride» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 30.12.2014-ին.
  10. 10,0 10,1 «Picture Bride» (անգլերեն). rogerebert.com. Վերցված է 30.12.2014-ին.
  11. «Picture Bride» (անգլերեն). ew.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 30.12.2014-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]