Հարսի քար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարսի քար, քար, որը գտնվում է Գողթն գավառում` Ագուլիսի արևելքում գտնվող Վանանդաձորում։ Ըստ ավանդության՝ երբ հարսը լվանում էր գլուխը, հանկարծ գալիս է նրա սկեսրայրը։ Նկատելով սկեսրայրին` հարսն ամոթից քարանում է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 42 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։