Հարսանիքի օրը պետք է ճշտել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարսանիքի օրը պետք է ճշտել
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1979
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍտեփան Պուչինյան
ԴերակատարներԵվգենիա Սիմոնովա և Բորիս Շերբակով
ՕպերատորՍերգեյ Ֆիլիպով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն92 րոպե

«Հարսանիքի օրը պետք է ճշտել» (ռուս.՝ «День свадьбы придётся уточнить»), խորհրդային մելոդրամա, որը նկարահանել է ռեժիսոր Ստեփան Պուչինյանը 1979 թվականին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղագործ և արտադրության առաջավոր Սերգեյը Ժողովրդական դրուժինայում հերթապահության ժամանակ հանդիպում է զվարճալի մի աղջկա՝ Աննայի հետ։ Անյան ամուսնացած է, բայց Սերգեյը սիրահարվում է նրան և տանում տուն, ծանոթացնում ծնողների հետ, որոնք, ներառյալ պատգամավոր և բանվոր հայրը՝ Շիտովա ավագը, հավանության չեն արժանացնում նրա ընտրությունը։ Նախկինում բարեկեցիկ ընտանիքում սկսվում են կոնֆլիկտներ... Կոնֆլիկտ է հասունանում ռեֆլեքսիստական մտավորականության (Անյա) և պրոլետարիատի դաժան բարոյականության (Շիտովների) միջև։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բորիս Շչերբակով – Սերգեյ Շիտով
  • Նիկոլայ Պաստուխով – Պյոտր Անդրեևիչ Շիտով, Սերգեյի հայրը
  • Նիկոլայ Դենիսով – Ռոման, Անյայի ամուսինը
  • Լյուբով Պոլեխինա – Զինա, Սերգեյի քույրը
  • Դալվին Շչերբակով – Բորիս, Զինայի ամուսինը
  • Մաքսիմ Պլոտնիկով – Մաքսիմ, Զինայի և Բորիսի որդին
  • Տատյանա Բոժոկ – Սվետա
  • Ալևտինա Ռումյանցևա – Վերա Գրիգորևնա Շիտովա, Սերգեյի մայրը
  • Վլադիմիր ՎիխրովՎիկտոր
  • Յուրի Չեռնով – Տոլյա Կազուտին
  • Տատյանա Տաշկովա – Տատյանա, Տոլիկի ընկերուհին
  • Հովհաննես Վանյան
  • Ստեպան Պուչինյանվազորդ
  • Անտոն Կատենյով
  • Սերգեյ Մարտինով
  • Լ. Ստորոժևա – մորաքույր Նինա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեմադրող ռեժիսոր՝ Ստեփան Պուչինյան
  • Սցենարի հեղինակներ՝ Վալերի Տուր, Պավել Ֆինն
  • Բեմադրող օպերատորներ՝ Վյաչեսլավ Եգորով, Սերգեյ Ֆիլիպով
  • Կոմպոզիտոր՝ Անդրեյ Գևորգյան
  • Բեմադրող նկարիչ՝ Արսենի Կլոպոտովսկի[2]
  • Հնչյունային ռեժիսոր՝ Գլեբ Կրավեցկի

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի դրվագները նկարահանվել են Տագանրոգում, Տագանրոգի մետալուրգիական գործարանում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հարսանիքի օրը պետք է ճշտել» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Հարսանիքի օրը պետք է ճշտել» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  3. Собств. корр. Как «Вальцовка» снималась в кино // Вальцовка. — 2014. — 11 сент.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]