Հարսանեկան երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարսանեկան քայլերգ

Հարսանեկան երաժշտությունը վերաբերում է հարսանեկան տոնակատարություններին նվագակցված երաժշտությանը, ներառյալ միջոցառման նախօրեին կամ դրանից հետո արարողությանը։ Երաժշտությունը կարող է կատարվել կենդանի կատարողների կամ վոկալիստների կողմից կամ կարող են օգտագործել նախապես ձայնագրված երգերը` կախված միջոցառման ձևաչափից, գերակշռող մշակույթի հետ կապված ավանդույթներից։

Հարսանեկան մուտք և արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիխարդ Վագներ / Հարսանեկան երգչախումբ

Երաժշտության բազմաթիվ տարբեր ոճեր կան, որոնք կարող են նվագել հարսանեկան մուտքի և արարողության ժամանակ[1]։ Պսակադրության ժամանակ կարող են հնչեցնել մի քանի օրհներգեր։

Երաժշտությունը կարող է հնչել, հայտարարելու հարսանիքի մասնակիցների ժամանումը (ինչպես, օրինակ՝ հարսի, փեսայի, նրանց ծնողների ...), իսկ արևմտյան շատ մշակույթներում սա հնչում է, որպես հարսանեկան քայլերգ կամ երթ։ Մեկ դարից ավել է, ինչ գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագների Լոհենգրին օպերայից «Հարսանեկան երգչախումբ» հատվածը (1850 թ.) հնչում է հարսանեկան արարողությունների ժամանակ, որը հաճախ կոչվում է «Այստեղ է գալիս հարսնացուն», և ավանդաբար այն նվագում են երգեհոնով կամ լարային քառյակով։

Յոհան Պախելբել / Պրելյուդիա և ֆուգա

Որոշ զույգեր կարող են նախընտրել այլ հարսանեկան քայլերգեր և ընտրել ավելի ժամանակակից երաժշտություն, կամ այլընտրանքային, օրինակ՝ գերմանացի կոմպոզիտոր Յոհան Պախելբելի «Պրելյուդիա և ֆուգա D» -ն, ինչպես նաև Արքայազն Չարլզի և Ուելսի արքայադուստր Դիանայի հարսանեկան արարողության ժամանակ՝ 1981 թվականին, հեռուստատեսությամբ հնչած անգլիացի կոմպոզիտոր Քլերք Ջերեմայի «Դանիայի արքայազնի քայլերգը» , որպես ծիսակատարության երաժշտություն[2][3]։ Պսակադրության ավարտին արևմտյան ծիսակատարության մեջ հարսնացուն և փեսացուն Մենդելսոնի «Ամառային գիշերվա երազը» (1826 թ) սիմֆոնիկ նախերգանքի հայտնի «Հարսանեկան քայլերգ»-ով դուրս են գալիս եկեղեցուց։ Այս քայլերգը հայտնի դարձավ Գերմանիայի կայսրուհի Վիկտորիա Սաքսեն Կոբուրգ Գոթացու և Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ III-ի հարսանեկան արարողությունից հետո, 1858 թվականին[4]։ Այլ մշակույթների հարսանիքներն ունեն տարբեր ձևաչափեր։ Եգիպտոսում կա հատուկ ռիթմ, որը կոչվում է զաֆֆա։ Պորտապարուհին առաջնորդում է հարսին դեպի հարսանեկան սրահ, ուղեկցող երաժիշտները նվագում են էլֆազ, երբեմն հարվածային գործիքների և շեփորների վրա։ Սա շատ հին սովորույթ է, ենթադրվում է, որ կարող է նախաիսլամական ժամանակաշրջանից եկած լինի։

Հրեական հարսանիքներում փեսայի մուտքն ուղեկցվում է Բարուխ Հաբայի մեղեդիով։ Սիման Թովը («Բարի լուրը») միաժամանակ հանդիսանում է տոնական երգ։

Միջեկեղեցական ամուսնությունների արարողություններն օգտվում են մի քանի ժամանակակից կոմպոզիտորների ջանքերի շնորհիվ, որոնցից շատերի համար գրավել են քայլերգեր, ի պատիվ հարսնացուի և փեսայի կրոնական ավանդույթների։

Հարսանիքի եզրափակում

Արարողությունից հետո հաճախ տոնական պար է լինում, կամ ընդունելություն է տեղի ունենում, որտեղ կարող են երաժշտական զվարճություններ լինել՝ հրավիրվում է հարսանեկան երգիչ, հարսանյաց խումբ, որը ելույթ է ունենում միայն կենդանի ձայնով կամ Դի-ջեյ/DJ, որոնք զույգերի և հյուրերի համար երգեր են կատարում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Wedding Ceremony Songs"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  2. Dan Fox (2007) World's Greatest Wedding Music: 50 of the Most Requested Wedding Pieces p.7. Alfred Music Publishing, 2007. Retrieved January 4, 2011
  3. Lefevre, Holly (2010) The Everything Wedding Checklist Book: All You Need to Remember for a Day You'll Never Forget(չաշխատող հղում) p.127. Adams Media, 2010
  4. Emmett, William (1996). The national and religious song reader. New York: Haworth Press. p. 755
  5. «Wedding Entertainment: U.S. Consumers Dig the DJ [Infographic]». Music Makes You Move. 2013 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.