Հարութ Առստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարութ Կարմենի Առստամյան
4 հունիսի, 1974 - 4 նոյեմբերի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Առաջաձոր, Մարտակերտի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներArzhakh Martakan khach 2.jpg

Հարութ Առստամյան (4 հունիսի, 1974, Ստեփանակերտ - 4 նոյեմբերի, 1992, Առաջաձոր, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարութ Առստամյանը ծնվել է 1974 թ. հունիսի 4-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Ղարմետաքսկոմբինատի գիշերօթիկ դպրոցը, ընդունվել Արցախի պետական համալսարան։ Երբ սկսվել է կենաց ու մահու պատերազմը, նա իր զինակիցների նման զենք է վերցրել ու կամավորագրվել ֆիդայական ջոկատներից մեկին։ Կրկժանից հետո տեղափոխվել է թիվ 2 վաշտը, մասնակցել բազմաթիվ մարտերի՝ Սարիբաբայից մինչև Մարտակերտ։ Զոհվել է 1992 թ. նոյեմբերի 4-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի մոտ գտնվող «Ճիլոտ» բարձունքում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Շոշ գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]