Հարություն (անձնանուն)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն (այլ կիրառումներ)
| Հարություն Հարություն | |
|---|---|
| Տեսակ | անձնանուն |
| Սեռ | արական |
| Նշանակություն | հարություն |
| Ծագում | |
| Ծագման լեզու | հայերեն |
| Գիր | Հայոց գրեր |
| Այլ ուղղագրություն | Յարութիւն |
| Անվան այլ ձևեր | |
| Կապված անուններ | Αναστάσιος |
| Կապված հոդվածներ | «Հարություն» սկսվող էջեր |
Հարություն, հայկական ծագմամբ արական անձնանուն։ Ծագել է հայերեն հարություն բառից, ակնարկությամբ Քրիստոսի հարության։ Հունարեն Αναστάσιος անվան թարգմանությունն է։ Ժողովրդական ձևերն էն՝ Արութին, Արթին, Արութ, Հարութ, Հարո, Արթո, Արթաքի։ Հնում կար Հարե ձևը, բայց 20-րդ դարում դուրս է եկել կիրառությունից[1]։
Գործածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ հիշատակվել է 8-9-րդ դարերում, որպես իգական անձնանուն (այս դեպքում հունարեն Αναστάσιοα անվան թարգմանությունն է)։ Իբրև արական հիշատակվել է 1387 թվականին կամ քիչ ավելի ուշ, «Արութէն» ձևով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ձեռ․ Նոր-Բայազ․ 51 բ
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 519-520 — 742 էջ։