Հարություն առած աստվածներ․ Լեոնարդո դա Վինչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն առած աստվածներ․ Լեոնարդո դա Վինչի
Տեսակգրավոր աշխատություն
Ձևվեպ
ՀեղինակԴմիտրի Մերեժկովսկի
Երկիր Ռուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1899
Հրատարակվել է1900
ՆախորդThe Death of the Gods?
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/mereschk/leonardo/leonardo.html

«Հարություն առած աստվածներ․ Լեոնարդո դա Վինչի» (ռուս.՝ Воскресшие боги. Леонардо да Винчи), ռուս գրող Դմիտրի Մերեժկովսկու փիլիսոփայական վեպը Լեոնարդո դա Վինչիի մասին։ Առաջին անգամ տպագրվել է 1900 թվականին՝ «Աստծո աշխարհը» լրագրում, իսկ առանձին գրքով լույս է տեսել 1901 թվականին։ Վեպը «Քրիստոս և Հակաքրիստոս» (1895—1907) եռագրության երկրորդ մասն է։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես գրում է Օ․ Միխայլովը, Լեոնարդոյի «սարսափելի դեմքը» և «օձային իմաստությունը» հատուկ ուժով էին գրավում Մերեժկովսկուն։ Սկսելով «Լեոնարդոյից», գրողը ձգտում էր ամեն ինչի, բացի գրքային աղբյուրներ հավաքելուց, նա անմիջապես փորձում էր լինել այնտեղ, որտեղ կատարվում էր գործողությունը, տեսնել և զգալ այն օդը և այն բնությունը։ Գրողը անցավ թեմայի մանրակրկիթ հետազոտմանը։ Այդ գործընթացը նրա համար միշտ եղել է ոչ այնքան պատրաստություն ստեղծագործական պրոցեսին, ինչքան որ նրա հիմնական մասը։

Վեպի աշխատանքին Մերժեկովսկին անցավ անմիջապես ավարտելով «Ուրացող Ուլիաններին» իր աշխատանքը։ Նա ամբողջովին սուզվեց Վերածննդի դարաշրջանի ուսումնասիրության մեջ, իսկ 1896 թվականին կնոջ՝ Զինաիդա Գիպպուսի և գրաքննադատ – արվեստագետ Ա․ Վոլինսկու հետ միասին կատարեց մեծ եվրոպական շրջագայություն՝ Լեոնարդո դա Վինչիի երթուղիով[1]։

Ինչպես հետագայում նշում էին հետազոտողները՝ ճանապարհորդությունը տարօրինակ բնույթ էր կրում, ամենից առաջ Գիպպիուսի և Վոլինսկու սիրավեպի շուրջն առաջացած սկանդալի պատճառով։ Մերեժկովսկին համեմատաբար անտեսում էր սկանդալը։ Նա «վայելում էր ճամփորդությունը, հավաքում էր փաստեր»։ Ըստ գրողի մտահղացման, ճամփորդները, այցելելով Ֆլորենցիա և Միլան, պետք է հետո ճիշտ այդպես կրկնել Լեոնարդոյի երթուղին։ Ավարտել ճամփորդությունն պլանավորվում էր Ամբուազ դղյակում, որտեղ Լեոնարդոն մահացավ։

Դուք հարցնում եք - լավ է անցնում իմ ճամփորդությունը թե ոչ։ Ե՛վ շատ լավ, և՛ շատ վատ։ Լավ նրանով, որ շատ ու արդյունավետ աշխատում եմ, վատ նրանով, որ փող չկա և դրա պատճառով ես չեմ կարողանում աշխատել այնպես ինչպես որ կուզենայի։ Երեկ ես եղել եմ Վինչի գյուղում, որտեղ ծնվել և մեծացել է Լեոնարդո դա Վինչին։ Ես այցելեցի նրա տուն, որը պատկանում է գյուղի աղքատ բնկաիչներին։ Ես քայլում էի շրջակա սարերով, որտեղ նա առաջին անգամ տեսավ Աստծո աշխարհը։ Եթե դուք իմանայիք, ինչքան է այդ ամենը հիասքանչ, մեզ՝ ռուսներիս հարազատ, հեշտ և պետքական։ Ինչպես է այդ ամենը հոգին թարմացնում և մաքրում պետերբուրգյան գարշանքից։

Տարիների աշխատանքը վեպի վրա, մռայլվեցին Գիպպիուսի և Վոլինսկու սիրավեպի հետ կապված սկանդալով։ Ա․ Վոլինսկին, իր սիրո հետ բաժանումից հուսահատված, սկսում է «վրեժխնդիր» լինել Գիպպիուսի ամուսնուց։ Սկզբից հեռացրեց նրան աշխատանքից, հետո իր անվան տակ հրատարակեց Մերեժկովսկովի նշումներն ու գրություններն Լեոնարդոյի մասին, ինչի պատճառով մեղադրվեց բանագողության մեջ։ «Լեոնարդո դա Վինչիի» և «Հյուսիսային լրաբերում» հրատարակության հույսը կորել էր։

Չգիտեմ որտեղ եմ տպագրելու Լեոնարդոն, և դա ինձ շատ է անհանգստացնում։ Միթե իմ կատարած մեծ աշխատանքը, չի տա ինձ նյութական հանգստություն և հանգիստ գոնե մի քանի րոպեով։ Եվ ընդհանրապես պետք է ունենալ տղամարդկություն, ապրելու այնպես, ինչպես որ ես հիմա եմ ապրում[1]։

Վերջ ի վերջո «Հարություն առած աստվածներ․ Լեոնարդո դա Վինչի» վեպը, ավարտված 1899 թվականին և խոշոր հրատարակություններից մերժված, արդյունքում հրատարակվում է «Աստծո աշխարհը» լրագրում։

Վեպի բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

․․․ Բուոնակկորզի վաճառականը, հնագեղության հավաքորդ, գտնում է Վեներայի լրագիրը։ Որպես մասնագետ հրավիրվում է Լեոնարդո դա Վինչիի կողմից։ Մի քանի երիտասարդներ քննարկում են տարօրինակ նկարչի վարքը։ Քրիստոնյա քահանան՝ Ֆաուստինոյի հայրը, ամենուր սատանա տեսնելով, ներխուժում է տուն և կոտրում հիանալի արձանը։ Ջովանին ընդունվում է աշակերտ Լեոնարդոյի մոտ, ով զբաղվում էր թռչող սարքի կառուցմամբ, արվարձան է կառուցում դուքս Սֆորցի համար։ Սկսվում է Բելտրաֆֆիոյի և Կասսանդրայի ծանոթությունը, ով իր հերթին համոզում է նրան հավատալ հնագույն օլիմպիական աստվածներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ю. В. Зобнин. Дмитрий Мережковский: жизнь и деяния. Москва. — Молодая гвардия. 2008. Жизнь замечательных людей; Вып. 1291 (1091)). ISBN 978-5-235-03072-5