Հարություն Փամբուկյան
Հարություն Փամբուկյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1962 (61 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1986) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Հարություն Կարոյի Փամբուկյան (սեպտեմբերի 17, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր,
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարություն Փամբուկյանը ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 17-ին Երևանում[1]։ 1986 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Ստացել է տնտեսագետի որակավորումը։ 1979-1981 թվականներին աշխատել է ԵՊՀ տպարանում։ 1981-1983 թվականներին ծառայել է խորհրդային բանակում[2]։ 1983-1992 թվականներին աշխատել է «Զովունի» ԱՄ-ում՝ բանվորից հասնելով գլխավոր տնօրենի պաշտոնակատարի[3]։ 1992-1996 թվականներին ղեկավարել է տարբեր ՍՊԸներ։ 1996-1999 թվականներին եղել է «Տրաստբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ։
1999-2003 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր (թիվ 2 ընտրատարածք)։ Եղել է Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, ապա «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։ 2003 թվականիի մայիսի 25-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր թիվ 8 ընտրատարածքից։ Եղել է Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբում ընդգրկված չէ։ 2006 թվականի հուլիսի 22-ից եղել է ՀՀԿ անդամ։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Памбукян, Арутюн Карапетович — Википедия (с комментариями)». wiki-org.ru. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Памбукян Арутюн Карапетович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
|