Հարություն Յավրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարություն Յավրյան
Ծնվել էսեպտեմբերի 13, 1947(1947-09-13) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Մասնագիտությունպետական գործիչ

Հարություն Արամայիսի Յավրյան (ծնվ. 13 սեպտեմբերի 1947 թ., ք. Երևան), ՀՀ պետական և մարզական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971-1985 թթ. - աշխատել է Հայկական հեռագրական գործակալությունում, Սպանդարյանի շրջխորհրդի շինվերանորոգման վարչությունում, Երևանի սպորտային բարձրագույն վարպետության մարզադպրոցում։
  • 1985-1990 թթ. - աշխատել է Ֆիզկուլտուրայի և սպորտի Երևանի քաղաքային կոմիտեում որպես հրահանգիչ, ապա՝ նախագահի տեղակալ։
  • 1990-1993 թթ. - եղել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի ազգաբնակչության ֆիզիկական դաստիարակության վարչության պետ, կոլեգիայի անդամ, ՀՀ նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության ազգաբնակչության ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ։
  • 1993-2003 թթ. - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ապա՝ գործադիր տնօրեն։
  • 2003 թ. - ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
  • 2007 թ. հունիսի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ Կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից[1]։
  • 2007 թ. հունիսի 29-ից դեկտեմբերի 10-ը եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական։
  • 2007 թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար՝ պաշտոնավարելով մինչև 2012 թ. սեպտեմբերի 13-ը։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]