Jump to content

Հարություն Մերդինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Գեղամի Մերդինյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝մարմնամարզիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 16, 1984 (40 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, ՀԽՍՀ
Հասակ՝164 սմ
Քաշ՝~60 կգ

Հարություն Գեղամի Մերդինյան (օգոստոսի 16, 1984(1984-08-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մարմնամարզիկ, նժույգի վրա վարժություններում Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016 և 2022 թվականներ), 2015 և 2016 թվականների աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե (2015), ինչպես նաև Եվրոպայի առաջնության արծաթե (2015) և եռակի բրոնզե մեդալակիր (2011, 2012, 2017)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մերդինյանը ծնվել է 1984 թվականի օգոստոսի 16-ին, Երևանում։ 1989 թվականին 5 տարեկան Հարությունին ծնողները տարան մարմնամարզության խմբակ։ 15 տարեկանում նա առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի հավաքական։ Դրանից երկու տարի անց առաջին ելույթն ունեցավ Եվրոպայի առաջնությունում։

Հարություն Մերդինյանը ելույթ է ունենում մի քանի մրցաձևերում, սակայն հիմնական հաջողությունները նա արձանագրել է նժույգի վրա վարժություններում։ 2011 թվականին Բեռլինում կայացած Եվրոպայի առաջնությունում այդ մրցաձևում նա նվաճեց բրոնզե մեդալ, որը անկախանալուց հետո Հայաստանի մարմնամարզիկների առաջին պարգևն էր աշխարհամասի առաջնություններում[1]։

2012 թվականի դեկտեմբերին Հարությունը նժույգի վրա վարժություններում դարձավ օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկության հաղթող[2]։

Նույն թվականի մայիսին Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում նա կրկնեց իր հաջողությունը և կրկին դարձավ բրոնզե մեդալակիր[3]։

2015 թվականի հոկտեմբերի 31-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում Հարությունը նժույգի վրա 15,500 միավորով արժանացավ բրոնզե մեդալի՝ իրենից առաջ թողնելով Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ Մաքս Վիթլոքին (16,133 միավոր) և Լուիս Սմիթին (16,033 միավոր)[4]։

2016 թվականի մայիսին Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում նժույգ վարժությունում վաստակելով 15,366 միավոր՝ դարձավ Եվրոպայի չեմպիոն[5]։

2016 թվականին Հարությունը մասնակցեց Ռիո դե Ժանեյրոյում կայացած Ամառային Օլիմպիական խաղերին։ Նժույգաթափ վարժության որակավորման փուլում նա զբաղեցրեց 4-րդ տեղը և նվաճեց եզրափակիչ փուլի ուղեգիր։ Առողջական խնդիրների և լարվածության պատճառով եզրափակչում նրա ելույթն այնքան էլ հաջող չէր։ Մրցավարները նրա ելույթը գնահատեցին 14,933 միավոր, որը 7-րդ արդյունքն էր[6]։

2017 թվականին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում նժույգ վարժությունում վաստակելով 14,833 միավոր՝ կարիերայում երրորդ անգամ դարձավ բրոնզե մեդալակիր[7]։

2022 թվականի օգոստոսին կարիերայիում երկրորդ անգամ Հարությունը դարձավ նժույգ վարժության Եվրոպայի չեմպիոն։ Մյունխենում կայացած առաջնության եզրափակչում նա վաստակեց 14,733 միավոր և առաջ անցավ հոլանդացի և գերմանացի մրցակիցներից[8]։

Մարզական նվաճումները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մրցաշար Անցկացման վայր Մրցաձև Տեղ Միավոր Տեղ (որակավոր.) Միավոր (որակավոր.)
2008 Եվրոպայի առաջնություն։ Եզրափակիչ Լոզան նժույգ 5 15,125 7 14,925
2008 Աշխարհի գավաթ։ Եզրափակիչ Շտուտգարտ նժույգ 3 15,325 6 14,500
2008 Աշխարհի գավաթ «Աշխարհի աստղեր» Մոսկվա նժույգ 4 15,550
2010 Աշխարհի առաջնություն Ռոտերդամ նժույգ 6 15,166 7 15,333
2011 Եվրոպայի առաջնություն 2011 Բեռլին նժույգ 3 14,950 5 14,900
2012 Միխայիլ Վորոնինի անվան գավաթ Մոսկվա նժույգ 1
2012 Եվրոպայի առաջնություն 2012 Մոնպելիե նժույգ 3 15,300 6 15,200
2013 Աշխարհի գավաթ Դոհա նժույգ 5 14,875 6 14,550
2013 Եվրոպայի առաջնություն 2013 Մոսկվա նժույգ 5 15,366 6 15,233
2014 Աշխարհի առաջնություն 2014 Նանկին նժույգ 9 15,250
2015 Աշխարհի գավաթ Դոհա նժույգ 1 14,775 1 14,800
2015 Եվրոպայի առաջնություն[9] Մոնպելիե նժույգ 2 15,333 ? ?
2015 Աշխարհի առաջնություն 2015[10] Գլազգո նժույգ 3 15,500 2
2016 Աշխարհի գավաթ[11] Դոհա նժույգ 1 1
2016 Եվրոպայի առաջնություն 2016[5] Բեռն նժույգ 1 15,366 2 15,491
2016 Ամառային Օլիմպիական խաղեր 2016[12] Ռիո դե Ժանեյրո նժույգ 7 14,933 4 15,583
2017 Եվրոպայի առաջնություն 2017[13] Կլուժ-Նապոկա նժույգ 3 14,833 3 14,700

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարություն Մերդինյանը՝ ԵԱ բրոնզե մեդալակիր(չաշխատող հղում)
  2. «Հարություն Մերդինյանը և Արթուր Թովմասյանը հաղթեցին Վորոնինի հուշամրցաշարում». PanARMENIAN. 2012 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին.
  3. ArmFootball.com. «Հարություն Մերդինյանը՝ ԵԱ կրկնակի բրոնզե մեդալակիր». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  4. Հարություն Մերդինյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  5. 5,0 5,1 «Մարմնամարզություն. Հարություն Մերդինյանը` Եվրոպայի չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  6. «Լարվածություն էի զգում, դա էր պատճառը, որ վերջին պտույտը չկատարեցի». Հարություն Մերդինյան
  7. «Մարմնամարզություն. Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 Ապրիլ 22-ին.
  8. Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի չեմպիոն (ֆոտո)
  9. news.am / Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
  10. «ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ԱԱ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆԸ՝ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  11. «Հարություն Մերդինյանը` աշխարհի գավաթակիր, Վահագն Դավթյանը նվաճել է արծաթե, Արթուր Թովմասյանը` բրոնզե մեդալ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  12. «Rio-2016. Artistic Gymnastics. Men's Pommel Horse Final». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  13. «Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր». Վերցված է 2017 Ապրիլ 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]