Հարություն Հարությունյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Հարությունյան (այլ կիրառումներ)
Հարություն Հարությունյան
Ծնվել է1940 փետրվարի 20
Ծննդավայրգյուղ Ուջան, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մահացել է1999 թվական, հունվարի 30
Մահվան վայրգյուղ Ուջան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Հարություն Սիմոնի Հարությունյան (փետրվարի 20, 1940, Ուջան (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) - հունվարի 30, 1999, գ. Ուջան), բժիշկ), ազատամարտիկ, Ղարաբաղյան շարժման մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (19771977-1984 թվականներին աշխատել է Աշտարակի կենտրոնական շրջանային հիվանդանոցում՝ ախտաբան-անատոմ, 1984 թվականից՝ Բյուրականի (ՀՀ Արագածոտնի մարզ) «Արագած» մանկական առողջարանի գլխավոր բժիշկ։ 1965 թվականին ղեկավարել է «Վրիժառուներ» ընդհատակյա խումբը, որը 1967 թվականին Ուջան գյուղում կանգնեցրել է զորավար Անդրանիկի հուշարձանը։ 1990թ․ին տպագրված "Միջնադարյան Հայկական Բժշկարանների Դեղաբույսեր" գրքի հեղինակ։

1988 թվականին Սպիտակի երկրաշարժի ժամանակ մասնակցել է փրկարարական, բուժսպասարկման աշխատանքներին, 1989-1993 թվականներին՝ Շուշիի (Ջանհասան-Քյոսալար հատվածում), «Արծիվ» մահապարտների կազմում (դասակի հրամանատար)՝ Մարտակերտի (Չլդրան, Դրմբոն, Վաղահաս Հարությունագոմեր, Պողոսագոմեր) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական գործողությունների ժամանակ նաև բուժօգնություն է ցույց տվել վիրավոր ազատամարտիկներին, կազմակերպել վիրավոր և զոհված ազատամարտիկների տարհանումը, զինադադարից հետո «Արագած» մանկական առողջարանում՝ նրանց ընտանիքների և ծնողազուրկ (նաև աղետի գոտու) երեխաների բուժսպասարկումը։

Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։

Մարտական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1964թ․- Որդեգրվել է Հայ Ազգային Ազատագրական շարժմանը։
  • 1965թ․ - Եղեռնի հիսնամյակի ցույցի ակտիվ մասնակիցներից։
  • 1965թ․ - Ուջան գյուղում գաղտնի գործող "Վրիժառուներ" խմբի ղեկավար։
  • 1966թ․ - Ղեկավարել է Հայաստանում առաջին անգամ Անդրանիկ Զորավարի հուշարձանը կանգնեցնելու աշխատանքները։
  • 1967թ․ - Խորհրդային Իշխանության ՊԱԿ-ի հետապնդումների եւ արգելքների պայմաններում հունիսի 4-ին, գիշերով, Ուջան գյուղի կենտրոնում կանգնեցնում է Զորավար Անդրանիկի հուշարձանը, ինչի համար եւ ենթարկվում է ժամանակավոր տնային կալանքի։
  • 1968թ․ - կազմակերպիչներից էր մինչ օրս Ապրիլ 24-ին Ուջանի սարերում եղեռնի նահատակների հիշատակին վառվող խարույկների, որի համար թուրքիան բազմիցս նոտա է հղել Խորհրդային իշխանությանը։
  • 1988թ․ - Ղարաբաղյան շարժմանը միացավ անմիջապես։ Խիստ գաղտնիության պայմաններում ղեկավարում է Հայոց Ազգային Ճակատ /ՀԱՃ/ միությունը։ Իր անձնական տունն ու Բյուրականում իր Ղեկավարության նեքո գտնվող "Արագած" մանկական առողջարանը դարձրել էր ռազմական բազա, որտեղ պահվում էր զենք ու զինամթերք։ Այդ տարիներին վտանգելով սեփական անձը՝ բազմիցս մեկնել է Խորհրդային միության տարբեր քաղաքներ՝ զենք ու զինամթերք հայթայթելու նպատակով։ Ամեն անգամ Հայաստան վերադառնալիս բախվում էր ներքին գործերի աշխատակիցների հետ։ նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ կարկտահար հարյուրավոր ալազաններ վերածվում էին մարտական զենքի եւ հանձնվում շարժման ռազմական ղեկավարությանը։ Այդ տարիներին ղեկավարել և բռնագրավել է խորհրդային բանակի զորամիավորումներից հազարավոր զենք ու զինամթերք։
  • 1988թ․ - Դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի առաջին իսկ օրվանից մասնակցել է փրկարար աշխատանքներին եւ սատար կանգնել աղետյալներին։ Աշտարակի թիվ 2 միջնակարգ դպրոցում բացել է 200 մահճակալանոց առաջին բուժօգնության հիվանդանոց։ "Արագած" մանկական առողջարանում ընդունել է աղետի գոտու շուրջ հարյուր հիսուն ընտանիք։
  • 1989թ․ - Սեպտեմբերյան ծանր օրերին կազմակերպել է Արցախի Մարտակերտի շրջան է հասցրել դեղորայք, սննդամթերք, սպիտակեղեն եւ այլ անհրաժեշտ պարագաներ։
  • 1983-93 թթ․ - Ամռան բոլոր ամիսներին առողջարանում ընդունել եւ անվճար բուժել է աղետի գոտու եւ արցախի ազգային-ազատագրական շարժման հետևանքով որբ մնացած շուրջ հազար հինգ հարյուր երեխա։
  • 1990թ․ - առաջին անգամ Բյուրականի բարձունքներում իր մարտական ընկերների հետ կատարեցին փորձարկումներ եւ հիմք դրեցին հրթիռային զենքի արտադրությանը։
  • 1990-1991թթ․ - "Վահագնածին" ջոկատի իր տղաների հետ Վանաձորում խորհրդային բանակի զորամասից բռնագրավել եւ Վ․ Սարգսյանին ու Ա․ Մանուչարյանին է հանձնել գրադի մարտական սարքերով բեռնավորված մի ամբողջ գնացք։
  • 1992թ․ - Մայիսի 4-ին իր մարտական ընկերների հետ մեկնում է Արցախ Շուշիի ազատագրական գործողություններին մասնակցելու։ Իր հետ տանում է սեփական միջոցներով ձեռք բերված մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, սնունդ, հագուստ ու վառելիք։ Մայիսի 8-ին մասնակցել է Շուշիի ազատագրմանը՝ Ջանհասան-Քյոսալար հատվածի թշնամու կրակակետերի ոչնչացմանը, եւ պատվով կատարել հրամանատարության կողմից իր վրա դրված պարտականությունները։ Կռվի դաշտից հասցրել է հանել վիրավորներին, վերջում ինքն էլ վիրավորվել է եւ տեղափոխվել թիկունք։ Դեռ լիովին չապաքինված հունիսի 27-ին իր "Վահագնածին" ջոկատի հետ վերադարձել է Արցախ՝ իր հետ տանելով բավական զենք ու զինամթերք, սնունդ։ Այդ ամենը հանձնել Ռոլես Աղաջանյանի եւ Մայիսի խմբին։ Այստեղ 25 օր հերթափոխում են Ասկերանի մարտիկներին։
  • 1992թ․ - Առաջինն արձագանքեց Վազգեն Սարգսյանի մահապարտների գունդ ստեղծելու կոչին։ Իր հետ տարավ 4 կոմպլեկտ կրականետ (огнемет), 20 ֆագոտ, ПКТ գնդացիր, 25 կոմպլեկտ զինվորական համազգեստ եւ թուրքից խլված երկու ավտոմատ։ Եղել է "Արծիվ-1" գնդի հինգերորդ դասակի հրամանատար։ մասնակցել է Չլդրանի, Դրմբոյի, Վաղուհասի, Հարությունագոմերի, Պողոսագոմերի ինքնապաշտպանական մարտերին։ Այնուհետև ետ է կանչվել հրամանատարության կողմից եւ ուղարկվել շրջափակման մեջ ընկած զոհված մարտիկներին հանելու։ Նա այդ հանձնարարությունն էլ պատվով է կատարել եւ կրկին վիրավորված՝ կոնտուզիայով, վերադարձել է տուն։
  • 1993-1998թթ․ - Լինելով վատառողջ, արդեն առաջին կարգի հաշմանդամ դարձած, ակտիվ մարտական գործողություններից անցնում է կազմակերպչական աշխատանքների։ Արպես գլխավոր բժիշկ շարունակում է իր գործունեությունը "Արագած" մանկական առողջարանում եւ մինչև կյանքի վերջին տարիներն այն ծառայեցրել է Արցախի հերոսամարտում զոհված եւ վիրավորված ազատամարտիկների երեխաներին, Արցախի մանուկների առողջության պահպանմանն ու բուժմանը։ Մինչև կյանքի վերջին շունչը նա եղել է իր հայրենիքի աննկուն մարտիկը, պայքարել Հայաստանի անկախության համար։ Նրա նպատակն էր Հայաստան աշխարհը տեսնել որպես մեկ Հայրենիք, մեկ ազգ, մեկ նպատակ, որով և ոգեկոչել է իր մարտական ընկերներին, շրջապատին, գալիք սերունդներին։ (Գեղամ Սմբաթյան, ԵԿՄ Աշտարակի տարածքային բաժանմունքի նախագահ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png