Հարություն Կիվիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Կիվիրյան
Ծնվել էօգոստոսի 23, 1993(1993-08-23)[1] (30 տարեկան)
ԾննդավայրՄայկոպ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունճարտարագետ

Հարություն Կիվիրյան (օգոստոսի 23, 1993(1993-08-23)[1], Մայկոպ, Ռուսաստան), առաջին հայն է խորհրդային, ռուսական տիեզերագնացների ջոկատում[2]։

2021 թվականի հունվարի 27-ին տիեզերագնացների ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ընտրվել է «Ռոսկոսմոսի» տիեզերագնացների ջոկատում փորձարկող տիեզերագնացի մասնագիտությունը ուսանելու համար։ Տիեզերագնացների ընտրության ծրագիրը մեկնարկել էր 2019 թվականին, որի արդյունքում Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման գիտահետազոտական փորձարարական կենտրոնին առաջարկվել էր 2 229 թեկնածուներից «Ռոսկոսմոսի» տիեզերագնացների ջոկատում որպես փորձարկող տիեզերագնաց նշանակել չորս հոգու՝ Հարություն Կիվիրյանին, Սերգեյ Իրտուգանովին, Ալեքսանդր Կոլյաբինին և Սերգեյ Տետերյատնիկովին[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Կիվիրյանը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 23-ին Մայկոպում։ 2015 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Ուստինովի անվան բալթյան պետական տեխնիկական համալսարանը, որպես ինժեներ, մասնագիտացումը` հրթիռաշինություն։

2012 թվականից մինչև 2015 թվականը ուսանել է «թևավոր հրթիռների համալիրների շահագործում և վերանորոգում» ռազմական ամբիոնում, ստացել՝ լեյտենանտի կոչում[3][4]։

2019 թվականին Ս.Պ. Կորոլյովի անվան տեխնիկումում ուսանել է ծրագրային ղեկավարմամբ հաստոցների օպերատորի մասնագիտությունը՝ ստանալով 4-րդ կարգի որակավորում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.roscosmos.ru/29862/
  2. https://armeniasputnik.am/russia/20210201/26299767/kiviryany-tiezeragnacneri-joakti-teknatsuneric-e.html
  3. 3,0 3,1 «Կիվիրյանը տիեզերագնացների ջոկատի թեկնածուներից է. «Ռոսկոսմոսն» ընտրել է լավագույններին». armeniasputnik.am. 01.02.2021.
  4. «Հայ երիտասարդը՝ տիեզերագնացների թեկնածուների շարքում». hy.armradio.am. 01.02.2021.
  5. «Новости. Отбор в космонавты 2019: названы победители». www.roscosmos.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.