Հարություն Կարապետյան (գրականագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Կարապետյան (այլ կիրառումներ)
Հարություն Կարապետյան
Ծնվել էապրիլի 7, 1950(1950-04-07)
ԾննդավայրԱխալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2003[1]
Մասնագիտությունգրականագետ, ուսուցիչ, քաղաքական գործիչ և պետական գործիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1972)
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ և ՌԱԿ
ԱշխատավայրՀԳՄ և ՀԿԿ
Հարություն Կարապետյան Վիքիդարանում

Հարություն Ալեքսանդրի Կարապետյան (ապրիլի 7, 1950(1950-04-07), Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2003[1]), հայ գրականագետ, մանկավարժ, պետական և քաղաքական գործիչ։ Հայաստանի գրողների միության անդամ 1980 թվականից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Կարապետյանը ծնվել է 1950 թվականի ապրիլի 7-ին, Վրացական ԽՍՀ Ախալցխա քաղաքում։ 1972 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը։ 1972-1975 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ, դպրոցի տնօրեն, կոմերիտմիության շրջկոմի հրահանգիչ։ 1975 թվականից աշխատել է Հայաստանի գրողների միությունում որպես գրական խորհրդական։ 1987 թվականին աշխատել է ՀԿԿ կենտկոմում, եղել ՀԿԿ կենտրոնական կոմիտեի մամուլի կենտրոնի ղեկավար, Կոմկուսի կենտրոնական կոմիտեի գաղափարախոսության բաժնի պետ, մամուլի կենտրոնի ղեկավար։ 1991-1995 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ ԳԽ լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[3]։ 1992 թվականից «Ռամկավար ազատական կուսակցության» անդամ[4]։ 1996-1999 թվականներին եղել է Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչության նախագահ, 1995 թվականից՝ «Պայքար» սոցիալական և քաղաքական ամսագրի գլխավոր խմբագիր։ 1995-1999 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և մամուլի բաժնի պետ[5], ՀՀ նախագահի խորհրդական։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում։ ԽՄԿԿ անդամ 1979 թվականից

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմել է «Խոսք Դերենիկ Դեմիրճյանի մասին» հոդվածների ժողովածուն (Երևան, 1977), «Բազմաձայնություն» անթոլոգիան (Երևան, 1978), Գևորգ Էմինին նվիրված հոդվածների ժողովածուն (Երևան, 1980), «Հայկական պատմվածքներ» և «Ժամանակակից հայկական վիպակներ» ժողովածուները[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» ամենամյա մրցանակին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի երկու որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  2. «Koha online catalog › Authority search result». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  3. «National Assembly of RA». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  4. Հարություն Ալեքսանդրի Կարապետյան
  5. «Harutyun Karapetian Appointed Head of Info. and Publications». Asbarez.com (ամերիկյան անգլերեն). 1998 թ․ մայիսի 14. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  6. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ՝ 195:
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Կարապետյան (գրականագետ)» հոդվածին։