Հարություն Խաչատրյան (ըմբիշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Խաչատրյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝մարզիկ և մարզիչ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 29, 1935(1935-12-29)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝նոյեմբերի 27, 2014(2014-11-27) (78 տարեկան)
Մահվան վայր՝Երևան, Հայաստան

Հարություն Պողոսի Խաչատրյան (դեկտեմբերի 29, 1935(1935-12-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 27, 2014(2014-11-27), Երևան, Հայաստան), հայազգի խորհրդային ըմբիշ և հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1956)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Խաչատրյանը 1957 թվականին եղել է Անդրկովկասի սպարտակիադայի և Մոլդովայի սպարտակիադայի խաղերի չեմպիոն։ Եղել է ՀԽՍՀ բազմակի չեմպիոն և առաջնությունների հաղթող, Խորհրդային Հայաստանի վաստակավոր մարզիչ(1969), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ(1983)։ Եղել է ավելի քան 50 սպորտի վարպետների, միջազգային կարգի սպորտի վարպետների և ԽՍՀՄ-ի սպորտի վաստակավոր մարզիկների մարզիչ։ Համարվում է ԽՍՀՄ-ի չեմպիոնների անձնական մարզիչ, այդ թվում նաև Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ Ա․ Կոտիկյանի, Բենուր Փաշայանի, Ալֆրեդ Տեր-Մկրտչյանի, Ռոման Ամոյանի։ Մասնակցել է ԽՍՀՄ հավաքականի միջազգային մրցաշարերի մարզումներին։

2012 թվականին Հարություն Խաչատրյանի անունով է կոչվել Երևանի «Դինամո» մարզական ընկերության ըմբշամարտի մարզադահլիճը[1]։

2015 թվականից Ա. Խաչատրյանի հիշատակին նվիրված մանկապատանեկան և երիտասարդական մրցաշարերն անցկացվում են Երևանում «Դինամո» մարզադահլիճում[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Դինամո» մարզական ՀԿ-ի հիմնանորոգված մարզադահլիճը վերաբացվեց». armenpress.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  2. fwlabs.com. «Կայացավ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանի անվան առաջին հուշամրցաշարը - Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե». www.armnoc.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. «Կայացավ Հարություն Խաչատրյանի և Ալբերտ Մնացականյանի անվան հուշամրցաշարը». armenpress.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Черневич Г.Л. 50 лет «Динамо».— М.: Физкультура и спорт, 1973г. — стр.305  —  352 с.
  • Есаян Р.М. «50 лет "Динамо" Армении». — изд.«Айастан», Ереван 1977 г. — стр.94 — 152 с.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]