Հարություն Խաչատրյան (բժիշկ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Խաչատրյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
![]() | |
Ծնվել է | ապրիլի 5, 1915 |
Ծննդավայր | Կարախանբեկլու, Բաբեկի շրջան, Ադրբեջան |
Մահացել է | նոյեմբերի 23, 1985 (70 տարեկանում) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Պարգևներ | Աշխարհի արդարակյացներ |
Հարություն Խաչատրյան Ռուբենի (ռուս.՝ Арутюн Рубенович Хачатрян, ապրիլի 5, 1915, Կարախանբեկլու, Բաբեկի շրջան, Ադրբեջան - նոյեմբերի 23, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագում ունեցող խորհրդային բժիշկ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, գերության մեջ լինելու ժամանակ գործած հերոսության համար արժանացել է «Աշխարհի արդարակյացներ» կոչմանը։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1915 թվականի ապրիլի 5-ին[1][Նշում 1], Կարախան-բեկլու գյուղում։ Ուսանել է տեղական գյուղական դպրոցում։ 1934 թվականին տեղափոխվել է Երևան և ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան: Ուսումն ավարտելուց հետո ծառայել է Բանվորագյուղացիական Կարմիր բանակում[1]: 1940 թվականին մասնակցել է խորհրդա-ֆինլանդական պատերազմին[2]:
1941 թվականի հունիսին Հայրենական մեծ պատերազմի սկսվելու ժամանակ Հարություն Խաչատրյանը Մոսկվայում ռազմաճակատ ուղևորվելուց երկաթուղային կայարանում ծանոթանում է Ստարոկոնստանտինով քաղաքից հրեական ծագում ունեցող սպա Իոսիֆ Կոգանի հետ։ Հետագայում այդ ծանոթությունը կարևոր դեր է խաղում երկուսի կյանքում[3]:
Վելիկիե Լուկի քաղաքում, որտեղ Հարություն Խաչատրյանը աշխատել է ռազմական հոսպիտալում, 1941 թվականի օգոստոսին նա գերի է ընկել և անհետ կորած էր համարվում[4]: Ռազմագերիների ճամբարում նա կրկին հանդիպում է վիրավոր Իոսիֆ Կոգանին։ Խաչատրյանը Կոգանին օգնում է թաքցնել իր ազգությունը[1]: Կոգանի վերքերը մշակելուց հետո Խաչատրյանը վերցնում է նրանից բոլոր փաստաթղթերը, նամակները, նկարը և ասում, որ Կոգանը պետք է իրեն անվանի որպես հայազգի Միքայել Մարկոսյան։ Իսկ նրա համար, որպեսզի Կոգանը չմոռանա իր նոր ազգանունը, Խաչատրյանը քիմիական մատիտով այն գրում է ընկերոջ աջ ափին։ Հետագայում Խաչատրյանը Կոգանին հայերեն լեզու էր սովորեցնում և Կոգանի փոխարեն այլ մարդու ուղարկում է բուժզննման, որպեսզի թաքցնի թլպատման փաստը[5]: Իոսիֆ Կոգանին հաջողվում է կենդանի մնալ Խաչատրյանի և այլ հայազգի ռազմագերիների օգնության շնորհիվ[1]: Հետագայում Խաչատրյանը բժիշկ էր աշխատում ռազմագերիների այլ ճամբարներում արևելյան լեգիոնների կազմում[2]:
1946 թվականին նա վերադառնում է Հայաստան, որտեղ 1946-1949 թվականներին շրջանային հիվանդանոցներից մեկում աշխատել է որպես գլխավոր բժիշկ։ 1949 թվականին նա մեղադրվել է դավաճանության մեջ և դատապարտվել մահապատժի, որը հետագայում փոխարինել են 25 տարվա ազատազրկման[2]: Իր պատիժը կրել է Նորիլսկում[6]: 1956 թվականին Խաչատրյանին ազատ են արձակել, նա վերադարձել է Երևան, ամուսնացել[5]:
Խաչատրյանին վերականգնել են 1960-ական թվականներին[5]: 1956-1984 թվականներին նա որպես բժիշկ աշխատել է Երևանի №17 պոլիկլինիկայում[1][6]: Հարություն Խաչատրյանի դստեր՝ Ռուբինայի տեղեկություններով, նա 53 տարեկան հասակում գիտական ատենախոսություն է պաշտպանել[5]:
Պատերազմից հետո առաջին անգամ Կոգանը և Խաչատրյանը հանդիպեցին Երևանում 1983 թվականին, մինչ այդ նրանք միայն նամակագրվում էին[5]:
Հարություն Խաչատրյանը մահացել է 1985 թվականին, Երևանում։ Իոսիֆ Կոգանը արտագաղթել է Իսրայել[Նշում 2]:
2013 թվականի սեպտեմբերին իսրայելական Յադ վա-Շեմ Աղետի ու հերոսության Ինստիտուտի կողմից Իոսիֆ Կոգանի փրկության համար Հարություն Խաչատրյանին «Աշխարհի արդարակյացներ» պատվավոր կոչում է շնորհվել[7]: Ըստ հայկական Լուրեր.com տեղեկատվական կայքի, Հարություն Խաչատրյանը Հայաստանի Հանրապետության միակ քաղաքացին է, ով արժանացել է այդ կոչմանը[8]: 2014 թվականի փետրվարի 4-ին Երևանում կայացած պարգևատրման արարողության ժամանակ Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուեյլ Մեյրոմը շքանշան և հավաստագիր է հանձնել Հարություն Խաչատրյանի թոռնուհուն՝ հայազգի երգչուհի Աննա Խաչատրյանին[3][8]: Ռաուլ Վալլենբերգ միջազգային հիմնադրամը Հարություն Խաչատրյանին պարգևատրել է Ռաուլ Վալլենբերգի շքանշանով[9]:
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Wallenberg Foundation bestows Wallenberg Medal to an Armenian Rescuer» (անգլերեն)։ The International Raoul Wallenberg Foundation։ Վերցված է 2015-8-6
- ↑ 2,0 2,1 2,2 «Միքայել Մարկոսյան-Կոգանն ու հայ փրկիչները» (հայերեն)։ am.friends-of-armenia.org։ Վերցված է 2015-7-22
- ↑ 3,0 3,1 «Арутюн Хачатрян»։ Армяне-Праведники народов мира։ Яд ва-Шем։ Վերցված է 2015-7-31
- ↑ «Информация из документов, уточняющих потери»։ ОБД Мемориал։ Վերցված է 2015-8-8
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Евгений Коган «Да, это был мой спаситель…» // Букник. — Фонд Ави Хай, 15 ноября 2013.
- ↑ 6,0 6,1 «Վալլենբերգ Հիմնադրամը հայ փրկչին պարգևատրում է Վալլենբերգի մեդալով»։ Friends of Armenia։ Վերցված է 2015-08-07
- ↑ «Khachatryan Harutyun (1915 - 1985)»։ Яд ва-Шем։ Վերցված է 2015-7-20
- ↑ 8,0 8,1 «Հայտնի է ՀՀ այն միակ քաղաքացու անունը, ով արժանացել է «Ազգերի առաքյալ» կոչմանը. նա, վտանգելով իր կյանքը, փրկել է հրեաներին» (հայերեն)։ lurer.com։ Վերցված է 2015-7-22
- ↑ Artiom Chernamorian.։ «Harutyun Khachatryan as a Righteous among Nations» (անգլերեն)։ Friends of Armenia։ Վերցված է 2015-8-6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Арутюн Хачатрян»։ Армяне-Праведники народов мира։ Яд ва-Шем։ Վերցված է 2015-7-31
- Artiom Chernamorian.։ «Harutyun Khachatryan as a Righteous among Nations» (անգլերեն)։ Friends of Armenia։ Վերցված է 2015-8-6
- «Հայտնի է ՀՀ այն միակ քաղաքացու անունը, ով արժանացել է «Ազգերի առաքյալ» կոչմանը. նա, վտանգելով իր կյանքը, փրկել է հրեաներին» (հայերեն)։ lurer.com։ Վերցված է 2015-7-22
- «Информация из документов, уточняющих потери»։ ОБД Мемориал։ Վերցված է 2015-8-8