Հարություն Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարություն Դավթյան
Ծնվել էհունիսի 22, 1954(1954-06-22) (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ[1]
Մասնագիտությունօդաչու

Հարություն Վահանի Դավթյան (հունիսի 22, 1954(1954-06-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), օդաչու-հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Սասովոյի (Ռյազանի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1975), վերապատրաստվել Կիրովգրադի (Ուկրաինա) օդաչուական դասընթացներում (1980)։ 1975-1998 թվականներին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։

1990-1992 թվականներին Յակ-40 ինքնաթիռի անձնակազմում (հրամանատար) մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 15-ից ավելի թռիչք։ 1992 թվականի մայիսի 9-ին գնդակոծվել է Յակ-40 ինքնաթիռը, անձնակազմը (Հարություն Դավթյանի հրամանատարությամբ) կարողացել է հմտությամբ վայրէջք կատարել Սիսիանի օդանավակայանում, փրկել ուղևորներին և վիրավոր հրահանգիչ-օդաչու Միքայել Անդրեասյանին։

Ընդհանուր թռիչքաժամը Արցախ կազմել է 199 ժամ։

Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png