Հարություն Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Բաբայան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14-ից
 
Կուսակցություն՝ Լուսավոր Հայաստան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 18, 1975(1975-12-18) (48 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Հարություն Վիլիկի Բաբայան՝ (դեկտեմբերի 18, 1975(1975-12-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր [1]: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Բաբայանը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 18-ին, Երևանում[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական ֆակուլտետը։ Որակավորմամբ՝ անասնաբույժ։ 2009 թվականին ընդունվել է Երևանի մենեջմենտի համալսարան։ 2020 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրա՝ «կառավարման հոգեբանություն» մասնագիտությամբ։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2003 թվականներին եղել է «Թայեր» ՍՊԸ անվտանգության աշխատակից։ 2003-2007 թվականներին՝ «American Confidence Incorporation» ՍՊԸ անվտանգության աշխատակից։ 2008-2010 թվականներին՝ «Եվրովագեն» ՍՊԸ իրացման դեպարտամենտի տնօրեն։ 2010-2011 թվականներին եղել է «Նաթֆուդ» ընկերության գնումների և լոգիստիկայի բաժնի պետը։ 2011-2013 թվականներին եղել է «Ֆուդլիդեր» ընկերության ներմուծման, լոգիստիկայի և վաճառքի բաժնի տնօրենը։ 2014 թվականին եղել է փոքր և միջին բիզնեսի մարկետինգի և լոգիստիկայի գծով խորհրդատու` գինեգործության և պահածոների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների համար։ 2014 թվականին եղել է «Վի էյջ էյջ» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր։ 2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի «Ելք» խմբակցության ավագանու անդամ։ 

2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ցուցակով։

Ընտանեկան կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները».
  2. ԱԺ պատգամավար Հարություն Բաբայան