Հարություն Ալփիար
Հարություն Ալփիար արմտ. հայ.՝ Յարութիւն Ալփիար | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 12, 1864[1] |
| Ծննդավայր | Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն[2] |
| Վախճանվել է | ապրիլի 5, 1919[1] (54 տարեկան) |
| Գրական անուն | Ռատամես և Քրիզանթեմ |
| Մասնագիտություն | լրագրող և երգիծաբան |
| Լեզու | հայերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Արամյան-Ունճյան վարժարան[2] և Նուբար-Շահնազարյան վարժարան[2] |
| Աշխատավայր | Արևելյան մամուլ[2], Մասիս[2] և Ժամանակ[2] |
| Հարություն Ալփիար Վիքիդարանում | |
Հարություն Ալփիար (հուլիսի 12, 1864[1], Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն[2] - ապրիլի 5, 1919[1]), հայ լրագրող և երգիծագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Կ. Պոլսի Արամյան և Շահնազարյան վարժարաններում։ Ապրել է Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում։ Կահիրեում հրատարակել է «Փարոս» (1896-1898, 1901-1902) երգիծական թերթը։ Աշխատակցել է Զմյուռնիայի և Կ. Պոլսի թերթերին («Արևելյան մամուլ», «Մասիս», «Սուրհանդակ», «Մանզումեի էֆքյար», «Ժամանակ», «Հայ գրականութիւն», ևն)։ Աշխատակցել է նաև թուրքերեն «Քալեմ» երգիծաթերթին, վերջինիս մեջ գրելով ֆրանսերեն ֆելիետոններ։ Եղել է Կ. Պոլսի ազգային պատրիարքարանի քարտուղար։ Գրել է երգիծական քրոնիկներ և նովելներ առօրյա հարցերի մասին։ Հրատարակել է «Առաջին անգամը։ Ֆանթէզի նորավէպ» (1908, Կ. Պոլիս), «Որքան տևելու է։ Շոգ-մոգ» (1909, Կ. Պոլիս), «Ֆանթազիօ» (1913, Կ. Պոլիս), «Քմայքի ծաղիկներ։ Զուարթ գրականութիւն» (1917, Կ. Պոլիս) ժողովածուները։ Ստորագրել է նաև Ռատամես, Քրիզանթեմ ծածկանուններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Ալփիար» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Ալփիար» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 193)։ |
- Հուլիսի 12 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- Իզմիր քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 5 մահեր
- 1919 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ երգիծաբաններ
- Հայ լրագրողներ
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- 20-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- Թուրքահայ լրագրողներ
- Զմյուռնիայի հայեր
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ