Գագիկ Հարությունյան (իրավաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հարությունյան Գագիկից)
Այս հոդվածը ՀՀ ԲԴԽ նախկին նախագահի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գագիկ Հարությունյան (այլ կիրառումներ)։
Գագիկ Հարությունյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ Վարչապետ
1991 դեկտեմբեր - 1992 հուլիս
Նախորդող Վազգեն Մանուկյան
Հաջորդող Խոսրով Հարությունյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դատավոր
Ազգություն հայ
Ծննդյան օր մարտի 23, 1948(1948-03-23) (76 տարեկան)
Ծննդավայր Գեղաշեն, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ
Տիգրան Մեծի շքանշան

Գագիկ Գարուշի Հարությունյան (մարտի 23, 1948(1948-03-23), Գեղաշեն, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2004)։ ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախկին նախագահ, Տեղեկատվական միջազգային ակադեմիայի իսկական անդամ, Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության խորհրդի անդամ, «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպության համակարգող, «Սահմանադրական արդարադատություն» միջազգային հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։ Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973-1987 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում և Երևանի ժողտնտեսության ինստիտուտում,
  • 1977-1978 թվականներինին՝ այցելու դասախոս Հարավսլավիայում,
  • 1982-1987 թվականներին աշխատել է տնտեսագետ-դասախոս Հայաստանի կոմկուսի Կենտկոմում,
  • 1987-1990 թվականներին՝ ՀԿԿ կենտկոմի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ,
  • 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականին՝ ԳԽ նախագահի տեղակալ,
  • 1991-1996 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության փոխնախագահ,
  • 1991-1992 թվականներին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար,
  • 1996 թվականի փետրվարի 6-ից ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ։
  • 1996-2009 թվականներին ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ։
  • 1997 թվականի դեկտեմբերին ընտրվել է Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի անդամ,
  • 1997 թվականի հոկտեմբերից նորանկախ երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների մշտական գործող կոնֆերանսի նախագահող և «Սահմանադրական արդարադատություն» միջազգային ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ։
  • 1997 թվականից Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) անդամ է։
  • 2009 թվականից սահմանադրական արդարադատության միջազգային կոնգրեսի բյուրոյի անդամ է։
  • Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 23-ի հրամանագրով նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս։
  • 1998 թվականի նոյեմբերից Սահմանադրական իրավունքի միջազգային ասոցիացիայի անդամ է։
  • 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ[2]։

Գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թ. մարտին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «Սահմանադրական դատարանը պետական իշխանության համակարգում (համեմատական վերլուծություն)» թեմայով։

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր է։

Հեղինակ է՝ 23 մենագրությունների, ինչպես նաև 150 գիտական հրապարակումների (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն)՝ նվիրված տարածաշրջանային զարգացման, պետական կառավարման, հասարակության ժողովրդավարացման, սահմանադրական իրավունքի և սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին։ Մասնակցել և զեկույցներով հանդես է եկել ավելի քան 50 միջազգային գիտական և գիտագործնական սահմանադրական իրավունքի և, մասնավորապես, սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին վերաբերող համաժողովներում[3][4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սահմանադրական վերահսկողություն։ Համեմատական վերլուծություն։ Գ. Գ. Հարությունյան, խմբ.՝ Հ. Մ. Խաչատրյան, Երևան, Նժար, 1997։
  • Իրավունքի գերակայության սահմանադրական երաշխիքները։ Գ. Գ. Հարությունյան, Երևան, Նժար, 2003։
  • Դատական քաղաքականության մեթոդաբանական հիմնախնդիրները։ Ա. Ղամբարյան, խմբ.՝ Գ. Հարությունյան, Երևան, Ֆենոմեն, 2011։
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ
Գագիկ Հարությունյան

1 հունիսի 1990—11 նոյեմբերի 1991
Հաջորդող
Արտաշես Թումանյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Հայաստանի Հանրապետության փոխնախագահ
Գագիկ Հարությունյան

11 նոյեմբերի 1991—6 փփետրվարի 1996
Հաջորդող
պաշտոնը վերացվել է
Նախորդող
Վազգեն Մանուկյան
ՀՀ Վարչապետի պաշտոնակատար
Գագիկ Հարությունյան

22 նոյեմբերի 1991 — 30 հուլիսի 1992
Հաջորդող
Խոսրով Հարությունյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Գագիկ Հարությունյան

06 փետրվարի 1996-01 մարտի 2018
Հաջորդող
Հրայր Թովմասյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC, Helix Consulting. «Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել (լուսանկար) - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  2. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին
  3. «ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնական էջ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. «Հովիկ Չարխչյանի «Տասներկու վարչապետ» հոդվածը «Ազգային գաղափար» ամսագրում». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.