Հարմիկ (Հարություն) Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Հարմիկ (Հարություն) Դավթյան
Ծնվել էփետրվարի 21, 1924(1924-02-21)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էնոյեմբերի 12, 2009(2009-11-12) (85 տարեկանում)
Ազգությունհայ
ԿրթությունՀայկազյան դպրոց և Թեհրանի համալսարան
Մասնագիտությունբժիշկ և հոգեբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Հարմիկ (Հարություն) Դավթյան (Դավիդյան, փետրվարի 21, 1924(1924-02-21), Թեհրան, Իրան - նոյեմբերի 12, 2009(2009-11-12)), իրանահայ բժիշկ, գիտնական, հոգեբույժ, բժշկագիտության դոկտոր (1950 թ.), պրոֆեսոր, Իրանի ԲԳԱ անդամ, Իրանի ԳԱ պատվավոր անդամ (1998 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն (Հարմիկ) Դավթյանը ծնվել է 1924 թվականին Թեհրանում: 1936 թվականին ավարտել է Թեհրանի «Հայկազեան» երկսեռ դպրոցը, 1942 թվականին` Թեհրանի ամերիկյան քոլեջը: 1948 թվականին ավարտել է Թեհրանի համալսարանի բժշկական ֆակուլտետը, 1950 թվականին ստացել բժշկության դոկտորի աստիճան: 1950-1987 թվականներին աշխատել է Թեհրանի համալսարանի բժշկական ֆակուլտետի հոգեբուժության բաժնում, որպես ասիստենտ, պոլիկլինիկայի վարիչ, պրոֆեսորի օգնական, պրոֆեսոր, բաժնի վարիչ: Թեհրանի համալսարանի և Լոնդոնի հոգեբուժության ինստիտուտի կողմից ստացել է «մասնագետ հոգեբույժի» տիտղոս: 1967-1972 թվականներին Թեհրանի համալսարանի առողջապահական ֆակուլտետում դասավանդել է մտային առողջապահություն, 1970-1974 թվականներին՝ նույն համալսարան բժշկական ֆակուլտետի վարչական խորհրդի անդամ, 1971-1975 թվականներին` գիտահետազոտական կոմիտեի անդամ: 1979-1983 թվականներին աշխատել է Թեհրանի «Ռուզբեհ» հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն, 1959-1973 թվականներին՝ Իրանի հոգեբուժական միության հիմնադիր-ատենադպիր, 1996 թվականից՝ Իրանի հոգեբուժական միության նախագահ: 1988 թվականից եղել է Իրանի առողջապահության նախարարությանն առընթեր «Երկրի հոգեբուժական հոգեբանական կոմիտեի» նախագահ, 1970-1991 թվականներին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հոգեկան առողջության բաժնի փորձագետ[1]: Դավթյանը եղել է Իրանի հայկական դպրոցների հոգաբարձության, Կենտրոնական հոգաբարձության (1970-1974 թթ.), Թեհրանի Հայոց թեմի, Թեմական խորհրդի (1986-1988 թթ.), Պատգամավորական ժողովի անդամ զբաղեցրել է նաև ատենապետի պաշտոնը (1984 թվականից): Հոգեբուժության բնագավառում մատուցած ծառայությունների և Ռուզբեհ հիվանդանոցի տնօրենի պաշտոնում կատարած անգնահատելի աշխատանքի համար նույն հիվանդանոցի գրադարանը կոչվել է Հարմիկ Դավթյանի անունով:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական աշխատանքները վերաբերում են հոգեկան հիվանդությունների կլինիկական տարատեսակների ուսումնասիրությանը, հոգեբուժության և բժշկական այլ մասնագիտությունների միջև եղած կապին, Իրանի հոգեբուժության պատմության հարցերին: Հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների և մենագրությունների:

  • «Ընկճվածության ճանաչումը և բուժումը պարսկական մշակույթում» (Թեհրան, 2007 թ.)
  • «Իրանի հոգեբուժության պատմությունը» (Թեհրան, 2008 թ.)

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 թվականին ընտրվել է Իրանի Բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ
  • 1971-1983 թվականներին եղել է Հոգեբույժների համաշխարհային ընկերության կոմիտեի անդամ
  • 1977-1985 թվականներին` էթիկայի հանձնաժողովի անդամ
  • 1989 թվականից` ռազմական հոգեբուժության բաժնի անդամ
  • 1970 թվականից եղել է Անգլիայի Թագավորական ընկերության բժշկական բաժնի անդամ
  • Անգլիայի Հոգեբույժների թագավորական քոլեջի 100 հիմնադիր անդամներից մեկը ընտրվելու առթիվ արժանացել է «Հոգեբույժների թագավորական քոլեջի գիտական ընկերության հիմնադիր անդամի» տիտղոսին

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մխիթար Հերացու շքանշան, 2006 թ.
  • ՀՀ նախագահի պատվոգիր
  • Իրանի նախագահի պատվոգիր, 2002 թ.
  • Համբուրգում կայացած Հոգեբույժների միջազգային 11-րդ համագումարում Համաշխարհային հոգեբուժական ընկերության կողմից արժանացել է «Հոգեբուժության առաջնորդ» տիտղոսի, 1999 թ.

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2009 թվականի նոյեմբերի 12-ին՝ 86 տարեկան հասակում[2]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսի 29-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանի հովանավորությամբ Թեհրանի սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում բացվել է Հարմիկ Դավթյանի կիսանդրին (քանդակագործ՝ Գագիկ Ստեփանյան)[3][4]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]