Հարճը (պոեմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարճը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքնարապատմողական
ՀեղինակԴանիել Վարուժան
Բնագիր լեզուհայերեն
ՇարքՀեթանոս երգեր
ՎիքիքաղվածքՀարճը

Հարճը, Դանիել Վարուժանի պոեմներից, որն ընդգրկված է նրա «Հեթանոս երգեր» ժողովածուում (1912)[1]։

Բնաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այսպիսով «Գեղեցիկի և Զօրութեան» ձօնն է հնչելու այսօր

Փա՜ռք սարբինային. Ներոն կ'արբենայ։

  • Հարճը… զի յոյժ գեղեցիկ էր, եւ երգէր ձեռամբ։

Մովսես Խօրէնացի, Գիրք Բ

Պատմական հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմի հիմքում ընկած է իրական դեպք, որ Մովսես Խորենացին հիշատակում է իր «Հայոց պատմության» մեջ. Տիրան արքայի փեսան՝ Տրդատ Բագրատունին, ծեծելով կնոջը, փախչում է, որ խուսափի արքայի պատժից։ Սակայն ճանապարհին Տրդատն իմանում է արքայի մահվան լուրը և հյուրընկալվում Սյունյաց Բակուր իշխանի տանը։ Բակուրի կազմակերպած խնջույքի ժամանակ Տրդատը տեսնում է Բակուրի հարճին՝ Նազենիկին, և պահանջում հարճին տալ իրեն։ Բակուրը մերժում է, սակայն Տրդատը փախցնում է հարճին ու հեռանում Սպերք[2]։

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հարճը (պոեմ) հոդվածին

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմում Վարուժանը կատարել է փոքրիկ շեղումներ, բայց հիմնական գործողությունները չեն փոխվում։

Պոեմի սկզբում տիրում է անհոգ մթնոլորտ, մինչև այն պահը, երբ հայտնվում է Նազենիկը։

Միջնամասը նկարագրում է Նազենիկի առևանգումը և ընթերցողին նախապատրաստում է ողբերգական ավարտին, երբ Բակուրն արձակում է վերջին նետը։

Պոեմի ավարտական կարճ հատվածը վերջերգի դեր է կատարում։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակիցները Վարուժանին անվանում են դյուցազներգակ բանաստեղծ, որն իր մտքերը լավագույնս արտահայտելու համար ստեղծել է հերոսական դրվագներով լի պատմություններ։

Պոեմում Վարուժանն առատորեն օգտագործում է գրաբարյան բառեր, որոնց շնորհիվ ստեղծվում է այնպիսի տրամադրություն, որ ընթերցողն իրեն զգում է հեթանոսական ժամանակներում:

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հարճը (պոեմ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դանիել Վարուժան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  2. «Հայոց հին վեպերը». armenianhouse.org. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիել Վարուժան, ԵՐԿԵՐ, Երևան, 1984