Հարձակում Մայդանշախրի ռազմաբազայի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարձակում Մայդանշախրի ռազմաբազայի վրա
Տեսակահաբեկիչ-մահապարտի պայթյուն և զանգվածային կրակոցներ
ԵրկիրFlag of Afghanistan.svg Աֆղանստան
ՏեղադրանքMaidan Shar
Գրոհի նպատակNational Directorate of Security
Տարեթիվհունվարի 21, 2019
Զոհվածներմոտ. 129[1]
Վիրավորներ70
Ահաբեկիչների քանակ3
Կոորդինատներ: 34°23′50.000000099194″ հս․ լ. 68°52′11.000000099182″ ավ. ե. / 34.39722222224977344° հս․. լ. 68.86972222224977713° ավ. ե. / 34.39722222224977344; 68.86972222224977713

Հարձակում Մայդանշախրի ռազմաբազայի վրա, 2019 թվականի հունվարի 21-ին Աֆղանստանի Վարդակ պրովինցիայի վարչական կենտրոն Մայդանշախր քաղաքում իրականացված գրոհ: Հարձակումն իրագործել է «Թալիբան» խմբավորումը:

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 21-ին մահապարտ ահաբեկիչը Աֆղանստանի Վարդակ պրովինցիայի վարչական կենտրոն Մայդանշախր քաղաքի ռազմաբազայի մոտ պայթեցրեց ականապատ մեքենան, ինչից հետո մի քանի զինյալներ կրակ բացեցին ռազմական օբյեկտի[2] վրա:

Հայատարարվում է, որ անվտանգության աշխատակիցներին հաջողվել է հայտանբերել և ապաակտիվացնել բազայի մոտ գտնվող երկրորդ ականապատ մեքենան[3]:

Զոհերի և վիրավորների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակումից առաջ 3 հոգի սպանվել է[4]: Պաշտոնական տվյալների համաձայն՝ պայթյունի պահին զոհվել է նվազագույնը 36 մարդ, 58-ը վիրավորվել են՝ տարբեր աստիճանի ծանրության[2]:

Տեղական չինովնիկները հայտարարեցին, որ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցների շրջանում ունեցած զոհերի թվի հետ կապված ոչ մի պաշտոնական հաստատում չի եղել՝ հավելելով, որ պաշտոնատար անձինք հայտարարել են, որ այդ թիվը չեն քննարկում զանգվածային լրատվության միջոցների հետ՝ բարոյական ոգին չկոտրելու վախից ելնելով[5]: NDS-ի հաշվետվությունները ցույց տվեցին այսպիսի պատկեր՝ 36 սպանված և 58 վիրավոր[6]: Նահանգային խորհրդի ղեկավարին փոխարինող Մոհամմադ Սարդար Բահյարին հայտարարեց, որ ռազմական բազայում սպանվել է առնվազն 65 հոգի[7]: Վարդակ պրովինցիայի Մայդանի մի այլ աղբյուր հայտարարեց, որ ավելի քան 100 զոհ է եղել[8]: Շարիֆ Խոտակն ասաց, որ «շատերն սպանվել են», և ինքը հիվանդանոցում տեսել է աֆղանցի 35 զինվորների դիակներ: Խոտակը հաստատում էր, որ կառավարությունը թաքցրել է զոհերի իրական թիվը[5]: Նահանգային խորհրդի անդամ Հավանին Սուլթանին ասաց, որ հարձակման արդյունքում վիրավորվել է ավելի քան 70 մարդ[9]: Թալիբանի խռովարարների ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը հատարարեց, որ հարձակման արդյունքում սպանվել է 190 մարդ[8]:

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 23-ին Աֆղանստանի Անվտանգության ազգային դիրեկտորատը հայտարարեց գրոհի կազմակերպչի լիկվիդացիայի մասին. ըստ այդ տվյալների՝ նրան լիկվիդացրել են Մայդանշախրի գավառի մոտ իրականացված ավիահարվածի միջոցով: Ոչնչացվել են նաև 7 ահաբեկիչներ[2]: Այլ տվյալների համաձայն՝ ավիահարվածը հասցրել են այն մարդկանց, ովքեր Քանդա լեռան սարալանջի վրա թռչուն էին որսում: Բոլոր զոհերը խաղաղ բնակիչներ էին, այդ թվում՝ 15-ամյա դեռահաս: Շարիֆուլա պրովինցիայի ներկայացուցիչ Հոտակը կառավարությանը կոչ արեց կանխարգելելու անկանոն հարվածները պրովինցիայի տարածքում և վրեժ չլուծել պահակախմբի 3 զոհերի համար, քանի որ այդ ամենի մեջ ժողովուրդն անմեղ էր չ ոչ մի մասնակցություն չուներ գրոհներին[10]:

Հունվարի 23-ին Թալիբանը պաշտոնապես հերքեց հարձակման կազմակերպիչ Նոմանի[11] սպանության մասին տեղեկությունը:

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի աշխատակազմը տարածեց նրա հայտարարությունն այն մասին, որ հարձակում իրականացնողները «պետության թշնամիներն» են, և ասել էր, որ «նրանք սպանել և վիրավորել են իրենց երկրի ազնիվ և սիրելի որդիներին»[8]:

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բահրամ Գասեմին քննադատեց հարձակումը և ցավակցություն հայտնեց զոհերի ընտանիքներին[12]:

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը ցավկցություն հայտնեց այն ընտանիքներին, ովքեր տուժել էին հարձակման արդյունքում[13]:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատեց հարձակումը և ցավակցական հեռագիր հղեց Աֆղանստանի նախագահին[14]:

Աֆղանստանում՝ ԱՄՆ դեսպանատունը քննադատեց հարձակումը և հայտարարեց, որ «Միացյալ Նահանգներն աջակցում է Աֆղանստանի ժողովրդին, որը ձգտում է խաղաղ ապագայի և բռնության կանխման»[15]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.reuters.com/article/us-afghanistan-attack/taliban-attack-kills-more-than-100-security-personnel-in-central-afghanistan-defense-ministry-source-idUSKCN1PF0FC
  2. 2,0 2,1 2,2 «СМИ: в Афганистане ликвидировали организатора атаки на военную базу в провинции Вардак»։ 2019-01-23։ Վերցված է 2019-01-26 
  3. «СМИ: жертвами взрыва у базы спецназа в Афганистане стали 12 военнослужащих»։ 2019-01-21։ Վերցված է 2019-01-26 
  4. «В Афганистане талибы напали на базу спецслужб»։ 2019-01-21։ Վերցված է 2019-01-26 
  5. 5,0 5,1 «Taliban attack on Afghan security base kills more than 100 security personnel»։ Abc.net.au։ 22 January 2019։ Վերցված է 22 January 2019 
  6. apnews
  7. «Around 65 killed in Taliban attack on Afghan intel base: Local Official»։ Times of India։ 22 Jan 2019։ Վերցված է 23 Jan 2019 
  8. 8,0 8,1 8,2 Taliban attack on Afghanistan military base kills over 100
  9. «As many as 100 Afghan security forces killed in Taliban attack»։ Al Jazeera։ 22 January 2019։ Վերցված է 22 January 2019 
  10. «В Афганистане от авиаудара ВС США погибли шесть мирных жителей»։ 2019-01-24։ Վերցված է 2019-01-26 
  11. «В Афганистане ликвидирован организатор нападения на военную базу в Вардаке.»։ 2019-01-24։ Վերցված է 2019-01-26 
  12. «Iran condemns deadly attack on Afghan military compound»։ Mehr News Agency։ 22 January 2019։ Վերցված է 22 January 2019 
  13. «PM Imran Khan offers condolence to people of Afghanistan over terror attacks»։ www.thenews.com.pk։ 22 January 2019։ Վերցված է 22 January 2019 
  14. More than 100 Afghan forces killed in Taliban attack
  15. «US to support Kabul in achieving peace reconciliation post Wardak attack»։ Business Standard։ 22 January 2019։ Վերցված է 22 January 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]