Jump to content

Հարկադրված տեղահանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարկադրված տեղահանություն (նաև հարկադիր միգրացիա կամ հարկադիր վերաբնակեցում) մարդու կամ մարդկանց՝ իրենց բնակավայրից կամ տարածաշրջանից անինքնակամ կամ հարկադրական կերպով տեղափոխում։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) «հարկադրական տեղահանությունը» սահմանում է որպես տեղահանություն, որը կատարվել է «հալածանքի, հակամարտության, համատարած բռնության կամ մարդու իրավունքների խախտումների արդյունքում»[1]։

Հարկադրաբար տեղահանված անձը կարող է համարվել նաև «հարկադրական ներգաղթյալ», «տեղահանված անձ» (DP), իսկ եթե նա չի լքել իր երկրի սահմանները, ապա՝ «երկրի ներսում տեղահանված անձ» (IDP)։ Մինչտեռ որոշ տեղահանված անձինք կարող են համարվել փախստականներ, վերջինս ավելի բնորոշ տերմին է այն անձանց համար, որոնք ստանում են օրենքով սահմանված պաշտպանություն և ճանաչվում են որպես փախստականներ՝ բնակության երկրի և/կամ միջազգային կազմակերպությունների կողմից։

Syrian and Iraqi migrants arriving in Lesbos, Greece, in 2015 seeking refuge.
2015 թվականին Հունաստանի Լեսբոս նահանգ ժամանած սիրիացի և իրաքցի միգրանտներ՝ ապաստան փնտրելով

Հարկադրական տեղահանության խնդիրը միջազգային հարթակներում և քաղաքական օրակարգերում ավելի մեծ ուշադրության է արժանացել Եվրոպայի միգրացիոն ճգնաժամից հետո։ Դա հանգեցրել է հարկադիր միգրացիայի հետևանքների խորացված ուսումնասիրությանը ոչ միայն Եվրոպայից դուրս գտնվող շրջաններում, այլ նաև երկրների ներսում։ Տարբեր միջազգային, տարածաշրջանային և տեղական կազմակերպություններ մշակում և կիրառում են մեթոդներ՝ ինչպես հարկադրական միգրացիայի կանխարգելման, այնպես էլ դրա հետևանքների մեղմման նպատակով՝ թե՛ լքվող, թե՛ ընդունող տարածաշրջաններում[2][3][4]։

Բացի այդ, որոշակի համագործակցային ջանքեր են գործադրվում ապացույցներ հավաքելու համար, որպեսզի մարդածին հարկադիր տեղահանման դեպքերի առաջացմանը ներգրավված անձանց ենթարկեն քրեական հետապնդման[5]։

2022 թվականի վերջին աշխարհում մոտ 100 միլիոն մարդ բռնի տեղահանվել է, որոնց մեծ մասը եղել են Հարավից[6][7]։

Խորհրդային Միության կուլակաթափման ընդհանուր արտաքսման հոսանքները, 1930–1931 թվականներ

Սահմանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարությունները, հասարակական կազմակերպությունները, այլ միջազգայնին կազմակերպությունները հրակադրված տեղահանությունը տարբեր կերպ են սահմանել: Նրանք եկել են այն եզրահանգմանը, որ հարկադրված տեղեհանությունը մարդկանց հարկադրված տեղափոխումն է իրենց իսկ միջավայրից և տարածքից: Դա կարող է ներառել տարբեր տեսակի տեղաշարժեր, ինչպիսիք են փախուստը, տարհանումը և բնակչության տեղափոխումը։

  • ներգաղթյալների միջազգային կազմակերպությունը սահմանում է հարկադրված ներգաղթյալին որպես մարդ, որը փախչում է «հալածանքներից, հակամարտություններից, ճնշումներից, բնական և մարդածին աղետներից, էկոլոգիական քայքայումից կամ այլ իրավիճակներից խուսափելու համար, որոնք վտանգում են իրենց կյանքը, ազատությունը կամ կենսաապահովումը»[8]։
  • Համաձայն UNESCO-ին՝ հարկադրված տեղահանումը «մարդկանց հարկադրաբար կերպով տեղափոխումն է իրենց տարածքից կամ միջավայրից և մասնագիտական գործունեությունից», որոնց գլխավոր պատճառը զինված հակամարտություններն ու պատերազմներն են[9]:
  • Համաձայն գիտնական-հետախուզող Ալդեն Սփիրի՝ նույնիսկ կյանքի անմիջական սպառնալիքի ներքո իրականացված տեղաշարժը պարունակում է կամավորության տարր, քանի դեռ գոյություն ունի թաքնվելու կամ հետապնդումից խուսափելու փորձ կատարելու տարբերակ։ Նրա խոսքով՝ «միգրացիան կարող է համարվել ոչ կամավոր կամ պարտադրված միայն այն դեպքում, երբ անձը ֆիզիկապես տեղափոխվում է որևէ երկրից և չունի հնարավորություն փախչելու իրեն տեղափոխողներից»։ Այս տեսակետը մանրակրկիտ ուսումնասիրության առարկա է դարձել՝ հաշվի առնելով ուղղակի և անուղղակի գործոնները, որոնք կարող են ներգաղթյալներին քիչ կամ ընդհանրապես ընտրության հնարավորություն չտալ իրենց որոշումների կայացման հարցում, ինչպիսիք են կյանքին և կենսապահովմանը սպառնացող անմիջական սպառնալիքները[10]։

Տարբեր հասկացությունների միջև առկա տարբերությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Այն ներգաղթյալը, որը թողել է իր բնակավայրը տնտեսական դժվարություններից ելնելով կոչվում է տնտեսական ներգաղթյալ և, կոպիտ ասած, ոչ հարկադրված ներգաղթյալ:
  • եթե տեղահանված մարդը հարկադրված կերպով թողել է իր բնակավայրը տնտեսական նախագծերի պատճառով, ինչպես օրինակ Չինաստանի Երեք կիրճ հիդրոէլեկտրակայանի նախագիծը, ապա այդ տեղահանությունը համարվում է տեղահանություն հանուն զարգացման:
  • Այն մարդիկ, որոնք լքել են իրենց տները քաղաքական հետապնդման կամ բռնության պատճառով, սակայն չեն հատել միջազգային սահմանը, համարվում են երկրի ներսում տեղահանված անձ, այսինքն՝ «անձինք կամ անձանց խմբեր, որոնք ստիպված են եղել կամ պարտավորվել են փախչել կամ լքել իրենց տները կամ սովորական բնակության վայրերը, մասնավորապես՝ զինված հակամարտության, ընդհանրացված բռնության իրավիճակների, մարդու իրավունքների խախտումների կամ բնական կամ մարդածին աղետների հետևանքով կամ դրանց հետևանքներից խուսափելու համար, և որոնք չեն հատել միջազգայնորեն ճանաչված պետական սահմանը»:
  • Եթե տեղահանված անձը հատել է միջազգային սահմանը, ապա նա կարող է դիմել ապաստանի համար և դառնալ փախստական, եթե դիմումը համարվի հաջողված[11]։ Թեև «տեղահանված անձ» տերմինը հաճախ սխալմամբ օգտագործվում է որպես «փախստականի» համանիշ, փախստականը իրավականորեն ճանաչված կարգավիճակ է, որն ընձեռում է կոնկրետ իրավական պաշտպանություն։ Տերմինի անկանոն կամ անզգույշ օգտագործումը կարող է շփոթություն առաջացնել՝ մի կողմից նկարագրելով ընդհանուր տեղահանվածների խումբը, և մյուս կողմից՝ իրավաբանորեն որպես փախստական ճանաչված անձանց։
  • Որոշ հարկադիր ներգաղթյալներ, իրենց բնակության երկրի իրավական համակարգի սահմանափակումների պատճառով, չեն կարողանում ապաստանի դիմում ներկայացնել այն երկրում, որտեղ ներգաղթել են։ Այսպիսով, թեև նրանք համապատասխանում են փախստականի միջազգային իրավական սահմանմանը, միևնույն է չեն կարող պաշտոնապես ստանալ փախստականի կարգավիճակ իրենց ընդունող երկրում։
  • Եթե հարկադրաբար տեղահանվածը հատում է միջազգային սահմանը առանց մուտքի թույլտվության, ապա նա կարող է համարվել անօրինական ներգաղթյալ։
  • Հարկադիր ներգաղթյալները միշտ համարվում են կամ երկրի ներսում տեղահանված անձինք (IDP), կամ պարզապես տեղահանված անձինք, քանի որ այս տերմիններն օգտագործելու համար անհրաժեշտ չէ հատուկ իրավական կարգավիճակ. բավական է, որ անձը լքի իր բնակավայրը։ «Տեղահանված անձ» և «հարկադրված ներգաղթյալ» տերմինների միջև տարբերությունը շատ փոքր է, սակայն «տեղահանված անձ» հասկացությունը նաև պատմական կարևորություն ունի (օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին խոսելիս)։

Տեղահանված անձ հասկացության պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տեղահանված անձ» (Displaced Person, DP) տերմինը լայն կիրառություն էր ստացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրան հաջորդած փախստականների զանգվածային հոսքի պայմաններում՝ հատկապես Արևելյան Եվրոպայից[12]։ Թեև սկզբնական շրջանում այն համարվել է «փախստական» տերմինի հոմանիշ, Միացյալ Նահանգների Զինվորական կառավարման գրասենյակը (Office of Military Government, United States) տարբերակում էր այդ հասկացությունները։ Փախստականները, որպես կանոն, իրենց գտնվելու երկրի քաղաքացին էին, մինչդեռ տեղահանված անձինք համարվում էին ՄԱԿ-ի անդամ երկրների քաղաքացիներ։ Թշնամական երկրներին պատկանող օտարերկրացիները՝ անկախ գտնվելու վայրից, չէին համարվում տեղահանված անձինք[13]։

Այդ համատեքստում «տեղահանված անձ» տերմինը առավելապես վերաբերում էր այն անհատներին, որոնք բռնությամբ դուրս էին բերվել իրենց հայրենի երկրից՝ որպես ռազմագերիներ կամ հարկադրված աշխատուժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատերազմի զոհերի, քաղաքական փախստականների և տեղահանված անձանց մեծ մասը եղել են ուկրաինացիներ, լեհեր, այլ սլավոններ և Բալթյան երկրների քաղաքացիներ (լիտվացիներ, լատվիացիներ և էստոնացիներ), որոնք հրաժարվել էին վերադառնալ Խորհրդային Միության վերահսկողության տակ գտնվող Արևելյան Եվրոպա։

Սոցիոլոգ Ա․ Ջ․ Ջաֆեն պնդում էր, որ «տեղահանված անձ» տերմինը առաջինը օգտագործել է Եվգենի Կուլիշերը[14]։ Վերջին հիսուն տարվա ընթացքում տերմինի նշանակությունը զգալիորեն ընդլայնվել է։

Պատճառներ և օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոգումիլ Տերմինսկին սահմանել է տեղահանության երկու հիմնական կատեգորիաներ.

  • Ռիսկի տեղահանում (Displacement of risk). այս տեսակն առավելապես վերաբերում է հարկադիր տեղահանումներին, որոնք պայմանավորված են վտանգով կամ սպառնալիքով։ Դրանք ներառում են՝ պատերազմների և զինված հակամարտությունների հետևանքով տեղի ունեցող տեղահանումներ, արտաքսումներ, բնական աղետների (եղանակային աղետներ, երկրաշարժեր և այլն) հետևանքով տեղահանումներ։
  • Հարմարվողականության տեղահանում (Displacement of adaptation). այս ձևը կապված է մարդկանց կամավոր տեղափոխության և ինքնակամ հարմարվելու փորձերի հետ։ Ներառում է՝. զարգացման նպատակներով ներգաղթ, տնտեսական ներգաղթ և այլն[15]:

Բնական պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկադրական տեղահանությունը կարող է առաջանալ ինչպես տարերային աղետների անմիջական հետևանքով, այնպես էլ դրանց անուղղակի ազդեցության՝ ենթակառուցվածքների վնասման, սննդի և ջրի հասանելիության նվազման, ինչպես նաև տեղական կամ տարածաշրջանային տնտեսությունների ճգնաժամերի արդյունքում։ Տեղահանումը կարող է լինել ժամանակավոր կամ մշտական՝ կախված աղետի ծավալից և տարածքի վերականգնման հնարավորություններից։ Կլիմայական փոփոխությունները մեծացնում են խոշոր տարերային աղետների հաճախականությունը, ինչն էլ իր հերթին ավելի մեծ թվով բնակչության կարող է դնել հարկադիր տեղահանման իրավիճակում[16][17]։

Բացի այդ, վատ բերքի փաստը՝ մանրէային հիվանդությունների կամ վնասատուների պատճառով, նույնպես դասվում են այս կատեգորիայի մեջ, քանի որ վնասում են մարդկանց սննդին հասանելիությունը։ Էկոլոգիական միգրանտ տերմինը օգտագործվում է այն անձանց նկարագրելու համար, որոնք ստիպված են լքել իրենց բնակավայրերը՝ բնապահպանական գործոնների պատճառով, որոնք խաթարում են նրանց կենսապայմանները։ Դա կարող է ներառել նաև բնապահպանական խանգարումներ, օրինակ՝ կենսաբանական, ֆիզիկական կամ քիմիական փոփոխություններ էկոհամակարգում[18]։ Միգրացիա կարող է տեղի ունենալ նաև դանդաղ զարգացող կլիմայական փոփոխությունների արդյունքում, ինչպիսիք են անապատացման գործընթացը, ծովի մակարդակի բարձրացումը, անտառահատումները, հողի դեգրադացիան։

Բնական աղետների հետևանքով հարկադիր տեղահանման օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի դեկտեմբերին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած ցունամիի հետևանքով Ինդոնեզիայի Նիաս քաղաքում բնակելի տներին հասցված վնասը
  • 2025 թվականի հունվար՝ Հարավային Կալիֆորնիայի անտառային հրդեհներ. Լոս Անջելեսի հրդեհները տեղահանեցին մոտավորապես 200,000 մարդ[19]:
  • 2004 թվականի Հնդկական օվկիանոսի ցունամի. Սումատրայի հյուսիսային ափերից դուրս՝ 9.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամին խլեց ավելի քան 227,898 մարդու կյանք և մեծապես վնասեց Հնդկական օվկիանոսի ափամերձ շրջանները[20]։ Արդյունքում՝ ավելի քան 1.7 միլիոն մարդ տեղահանվեց, հիմնականում Ինդոնեզիայից, Շրի Լանկայից և Հնդկաստանից[21]։
  • «Կատրինա» փոթորիկ (2005 թվական). 2005 թվականի օգոստոսի վերջին «Կատրինա» փոթորիկը հարվածել էր Նոր Օռլեան քաղաքին (Լուիզիանա նահանգ)՝ պատճառելով մոտ 125 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս, ինչը դարձավ ԱՄՆ պատմության «ամենաթանկարժեք» փոթորիկներից մեկը[22]։ Աղետի հետևանքով ավելի քան մեկ միլիոն մարդ ներքին տեղահանվել էր։ Աղետից մեկ ամիս անց ավելի քան 600,000 մարդ դեռ տեղահանված էր։ Նյու Օռլեանը կորցրեց իր բնակչության գրեթե կեսը, շատերը տեղափոխվել են Հյուստոն, Դալաս, Բաթոն Ռուժ և Ատլանտա։ Տարբեր ուսումնասիրությունների համաձայն՝ տեղահանությունն անհամաչափ կերպով ազդել է Լուիզիանայի աղքատ և մասնավորապես աֆրոամերիկացի բնակչության վրա[23][24]։
  • 2011 թվականի Արևելյան Աֆրիկայի երաշտ. Սոմալիում, Քենիայում և Եթովպիայում անձրևների բացակայությունը հանգեցրել էր կենդանիների և բերքի զանգվածային կորստի՝ ստիպելով հիմնականում հովվական բնակչությանը տեղափոխվել շրջակա տարածքներ՝ սննդի և ջրի հասանելիություն գտնելու համար[16][25]։ Բացի այդ, տեղաշարժը պայմանավորված էր ավանդական կենսակերպը պահպանելու անկարողությամբ։ Հետազոտողների կարծիքով՝ չնայած տեղային զինված հակամարտություններին՝ Արևելյան Աֆրիկայի երաշտը նաև կլիմայական փոփոխության ազդեցության օրինակ է։

Մարդածին պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդածին Մարդու կողմից առաջացած տեղահանումը վերաբերում է հարկադրական տեղահանությանը, որը պայմանավորված է քաղաքական կառույցների, հանցավոր կազմակերպությունների, զինված հակամարտությունների, մարդու ստեղծած էկոլոգիական աղետների, զարգացման ծրագրերի կողմից։ Չնայած բնական աղետների և բուսակերների կամ վնասատուների ազդեցությունը կարող է սրվել մարդկային անարդյունավետ կառավարման պատճառով, «մարդածին» տերմինը վերաբերում է բացառապես այն դեպքերին, որոնք նախաձեռնվել են մարդու կողմից։ ՅՈւՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ զինված հակամարտությունները հանդիսանում են հարկադիր տեղահանության ամենատարածված պատճառները։ Տարածաշրջանային ուսումնասիրություններն էլ ցույց են տալիս, որ քաղաքական ու զինված հակամարտությունները գլխավոր դերն են խաղում միգրացիոն հոսքերի առաջացման հարցում՝ հատկապես Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից և Ասիայից[9][26][27][28]։

Հանցավոր գործունեության հետևանքով առաջացած հարկադիր տեղահանության օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մեքսիկայում տեղահանում՝ նարկոկարտելային չարաշահման պատճառով․ Մեքսիկայի տարբեր շրջաններում նարկոկարտելների, պարամիլիտար խմբերի և ինքնապաշտպանական ջոկատների բռնությունները հանգեցնում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տեղահանության[28][29]: Ըստ Սալասարի և Ալվարես Լոբատոյի համակցված մեթոդաբանությամբ կատարված ուսումնասիրության՝ հազարավոր ընտանիքներ փախել են իրենց տներից՝ հանցագործություններից, շորթումներից ու հնարավոր առևանգումներից խուսափելու համար։ 2006–2012 թվականների ընթացքում տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է մոտ 740,000 մարդ[28]։
  • Կենտրոնական Ամերիկայում տեղահանում՝ կարտելների/բանդաների բռնությունների պատճառով․Կենտրոնական Ամերիկայի հյուսիսային եռանկյունու երկրներում (Սալվադոր, Հոնդուրաս, Գվատեմալա) բանդաների ուժեղ բռնի գործողությունները, կոռուպցիան և վատ տնտեսական հնարավորությունները հանդիսանում են ԱՄՆ միգրացիոն ճգնաժամերի հիմնական պատճառներից։ Օրինակ՝ 2014 թվականի միգրացիոն ճգնաժամը։ Սալվադորում մարդասպանությունների մակարդակը հասել էր 103 դեպքի՝ 100,000 մարդու վրա՝ աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից մեկը[30]։ Այդ գործոնների մեջ են մտնում՝ շորթումներ, տարածքային վեճեր, հարկադիր հավաքագրում բանդաներում։ Որոշ գնահատումներով՝ այս գործոնները հանգեցնում են տարեկան մոտ 500,000 տեղահանվածների[3][30][31]։
  • Կոլումբիայում տեղահանում՝ հակամարտությունների և թմրամիջոցների չարաշահման պատճառով․ Ըստ Մոխիկայի և Էուգենիայի՝ 2013-ի սահմաններում Մեդելյինը (Կոլումբիա) հանդիսանում էր թե՛ տեղահանվածների ընդունող, և թե՛ նրանց արտահանում իրականացնող քաղաք։ Գյուղացիները փախչում էին կազմակերպված հանցավորության հետևանքով՝ հիմնականում մատնանշելով ուղիղ սպառնալիքները որպես հիմնական պատճառ։ Մեդելինում զինված խմբերը պայքարում էին տարածքային վերահսկողության համար՝ տեղահանում «հակառակորդներին» իրենց տներից կամ ճնշելով բնակիչներին՝ լքելու սեփական տարածքները։ Այս ամենը հանգեցրել էր նրան, որ կոլումբիացիները թողնում էին իրենց ունեցվածքը, կենսակերպը և սոցիալական կապերը՝ փրկության և ապահովության փնտրտուքով[32]։

Քաղաքական հակամարտությունների պատճառով առաջացած հարկադիր տեղահանության օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1949–1956 թվականների պաղեստինյան արտագաղթ[33]։
  • 1950–1951 թվականների թյուրքական բնակչության արտագաղթը Բուլղարիայից․ որոշ աղբյուրների համաձայն՝ պատճառը Թուրքիայի՝ Կորեական պատերազմի ընթացքում ԱՄՆ-ին աջակցելն էր։ Նշանավորվել է նաև կոմունիստական գաղափարախոսությամբ, իսլամաֆոբիայով և հակաթուրքականությամբ։
  • Հրեաների արտագաղթը իսլամադավան երկրներից։
  • Վիետնամի պատերազմ․ պատերազմի ընթացքում և դրան նախորդող տարիներին բազմաթիվ բնակչություններ հարկադրաբար տեղահանվել էին Վիետնամից և հարակից երկրներից՝ զինված հակամարտությունների կամ կառավարությունների կողմից հալածանքի պատճառով (օրինակ՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն)։ Այս իրադարձությունը հայտնի է որպես Հնդկաչինի փախստականների ճգնաժամ, որի արդյունքում միլիոնավոր մարդիկ տեղահանվել են Ասիայում, Ավստրալիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում[34][35]։
  • Սալվադորի քաղաքացիական պատերազմ․ 12-ամյա հակամարտության ընթացքում և դրանից հետո Սալվադորի կառավարության և «Ֆարաբունդո Մարտի Ազատագրման Ազգային Ճակատի» (FMLN) միջև, սալվադորցիները ենթարկվել են հարկադիր տեղահանության՝ ռազմական գործողությունների, հալածանքի և սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացման պատճառով։ Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր չորրորդ սալվադորցի տեղահանվել է երկրի ներսում կամ դրսում (ավելի քան մեկ միլիոն մարդ)[36][37]։
  • 2021 թվականի փետրվարի 1-ին Մյանմայում իրականացված պետական հեղաշրջում․ հեղաշրջումից հետո՝ բանակը իր ձեռքն է վերցրել իշխանությունը, ինչն ուղեկցվել է քաոսով և բռնությամբ։ Ժողովրդի մեծ մասը, հիշելով անցյալի դեպքերը, հրաժարվել է ընդունել բանակի ղեկավարությունը։ Դրա հետևանքով երկրում սկսվել են գործադուլներ և զանգվածային հարկադիր տեղահանություն՝ ներքին տեղահանվածների թիվը հասնելով 208,000-ի, իսկ արտագաղթած փախստականների թիվը՝ 22,000-ի[38]: Դրա երկու հիմնական ցուցանիշներն են՝ նախ՝ անվտանգության մակարդակը լրջորեն նվազել է մինչև այն աստիճանի, որ քաղաքացիները այլևս չեն պաշտպանվում պետության կողմից բռնությունից, և երկրորդ՝ ապրանքներն ու ծառայությունները քաղաքացիներին հուսալիորեն չեն մատակարարվում ո՛չ տապալված կառավարության, ո՛չ էլ նոր ռազմական ղեկավարության կողմից, հիմնականում ստեղծված անկայունության և գործադուլների հետևանքով[39][40]։ Այս ներքին խնդիրները հետագայում արտացոլվել են միջազգային ճանաչումը հետ վերցնելով՝ թե՛ կառավարական, թե՛ ոչ կառավարական մարմինների կողմից։[41]։
  • Գազայի հատվածում տարհանումներ․ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին Իսրայելի կողմից Գազայի տարածք ներխուժումից ի վեր, բնակչության ավելի քան 85%-ը տեղահանվել է[42]։

Մարդու առաջացրած էկոլոգիական աղետների հետևանքով հարկադիր տեղահանության օրինակներ՝

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բրազիլիայի ամազոնյան անտառների հրդեհները 2019 թվականին․ Չնայած այն հանգամանքին, որ մարդածին հրդեհները սովորական երեւույթ են Ամազոնի պատմության մեջ, 2019 թ.վականի չոր սեզոնին դրանց հաճախականությունը զգալիորեն աճել են և միջազգային ուշադրության է արժանացել։ Արագ տարածվող հրդեհները, գյուղատնտեսական և անտառահատման ընկերությունների գործողությունների հետ միասին, ստիպել էին Բրազիլիայի բնիկ ժողովուրդներին լքել իրենց հայրենի տարածքները[43][44]։
  • Չեռնոբիլի ատոմակայանի վթար․ 1986 թվականի ապրիլի 26-ին Ուկրաինայի Պրիպյատ քաղաքին մոտ գտնվող Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած ատոմային պայթյունի արդյունքում շրջակա տարածքները թունավորվել էին վտանգավոր ճառագայթումներով՝ ստիպելով ավելի քան 100,000 մարդու լքել իրենց տները[45]։
  • Իռլանդիայի համատարած սով․ 1845–1849 թվականներին ընկած ժամանակահատվածում կարտոֆիլի ֆիտոֆտորոզը՝ առաջացած Մեծ Բրիտանիայի կառավարության քաղաքական որոշումներով և կառավարման վատ որակով, միլիոնավոր իռլանդացիների՝ հիմնականում կարտոֆիլից կախված գյուղացիների, դարձրել էր սովի և փախուստի զոհ։ Արդյունքում, ավելի քան մեկ միլիոն մարդ մահացել էր սովից և հիվանդություններից, իսկ ևս մեկ միլիոն մարդ արտագաղթել էր, ինչի հետևանքով Իռլանդիայի բնակչությունը կրճատվել էր առնվազն մեկ քառորդով[46]։
    Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհաստանից Գերմանիայի նացիստական ռեժիմի կողմից բռնի տեղահանված հրեաները, որոնց բեռնել են գնացքներ՝ համակենտրոնացման ճամբարներ տեղափոխելու համար

Մարդածին պատճառներով այլ տեղահանումներ՝

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարդկանց թրաֆիքինգ/առքուվաճառք․ Տեղահանված մարդիկ, որոնք խաբեությամբ կամ հարկադրանքով տեղափոխվում են շահագործման նպատակով, դասվում են այս կատեգորիայի շարքին։ Քանի որ այս երեւույթը գաղտնի, ոչ բացահայտ բնույթ ունի, տեղեկությունները դրա սահմանափակ են։ Տարբերություն կա նաև տղամարդկանց և կանանց թրաֆիքինգի տվյալների միջև․ օրինակ՝ տղամարդիկ հիմնականում շահագործվում են գյուղատնտեսության, շինարարության և այլ ֆիզիկական աշխատանքներում, իսկ կանայք՝ սեռական ծառայությունների կամ կենցաղային աշխատանքի մեջ։ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ILO) մարդկանց թրաֆիքինգը դիտարկում է որպես աշխատանքի պաշտպանության դեմ ուղղված հանցանք՝ արգելելով կազմակերպություններին օգտվել միգրանտներին որպես աշխատանքնային ռեսուրս դիտարկելուց։ ILO-ի սկզբունք 11-ում նշվում է. «Կառավարությունները պետք է մշակեն և իրականացնեն միջոցառումներ՝ չարաշահումների, միգրանտների մաքսանենգության և մարդկանց վաճառքի կանխարգելման ուղղությամբ՝ խորհրդակցելով սոցիալական գործընկերների հետ, ինչպես նաև պետք է աշխատեն ոչ կանոնավոր աշխատանքային միգրացիան կանխելու ուղղությամբ»։
  • Ստրկություն․ Պատմության մեջ ստրկությունը հանգեցրել է մարդկանց հարկադրված աշխատանքային տեղահանման։ Ամենահայտնի օրինակը Անդրատլանտյան ստրկավաճառությունն է՝ 15-19-րդ դարերում։ 20 միլիոն աֆրիկացիներից, որոնք բռնագաղթվել են, մոտ կեսը մահացել է դեպի Աֆրիկա գնալու ժամանակ, իսկ 10-20%-ը մահացել է նավերում՝ Ամերիկա տեղափոխման ընթացքում[47]։
  • Էթնիկ զտում․ Ազգային կամ կրոնական խմբերի համակարգված հեռացում որևէ տարածքից՝ այն էթնիկապես միասեռ դարձնելու նպատակով։ Օրինակներ են՝ Զալցբուրգի բողոքականների վտարումը կաթոլիկների կողմից, Հոլոքոստը, և Հյուսիսային Ամերիկայի բնիկ ժողովուրդների (օր․՝ «Արցունքների արահետը») արտաքսումը։
  • Քաղաքական ընդդիմության ճնշում․ Օրինակ՝ հարկադիր վերաբնակեցումները ԽՍՀՄ-ում՝ ներառյալ Ղրիմի թաթարների, չեչենների և ինգուշների, կորեացիների, հույների և ինգրիացի ֆինների տեղահանությունը։
  • Էթնիկ կազմի համապատասխանեցում արհեստական քաղաքական սահմանին․ Օրինակ՝ գերմանացիների արտաքսումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո (1944–1950), լեհական բնակչության վերաբնակեցումը (1944–1946), և «Վիսլա» օպերացիան։
  • Գաղութացում․ Օրինակներ են՝ Բրիտանական կառավարության՝ դատապարտյալներին Ավստրալիա տեղափոխելը, Ամերիկյան գաղութացման փորձը՝ աֆրոամերիկացիների համար Լիբերիայում երկիր ստեղծել, ճապոնական վերաբնակեցումը Մանջոու-Գոյում ճապոնական ներխուժումից հետո և չինական զինվորական վերաբնակեցումները Սինծյանում՝ Սինծիանյան արտադրական և բանվորական ջոկատի միջոցով։

Տեղահանված անձանց առջև ծառացած պայմանները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լատինական Ամերիկայից Միացյալ Նահանգներ ապօրինի կերպով ներգաղթյածների երեխաները, որոնք կալանավորված են Ուրսուլա կալանավայրում, ՄաքԱլեն, Տեխաս, 2017 թվականի հունիս

Հարկադիր տեղահանված անձինք բախվում են բազմաթիվ դժվարությունների թե՛ հեռանալու որոշում ընդունելիս, թե՛ ճանապարհին, և երբեմն անգամ տեղ հասնելուց հետո[48][49][50]։ Նրանք հաճախ ստիպված են իրենց կյանքը վտանգել, ճանապարհորդել պարզապես անմարդկային պայմաններում և ենթարկվել շահագործման ու բռնության։ Այս վտանգները կարող են ուժեղանալ, երբ գործընթացում ներքաշվում են մաքսանենգներ կամ մարդու թրաֆիքինգ իրականացնող անձինք, որոնք կարող են օգտագործել նրանց՝ ապօրինի գործունեության, օրինակ՝ թմրանյութերի կամ զենքի մաքսանենգության, հարկադիր աշխատանքի կամ սեռական շահագործման նպատակով։ Այն երկրներում, որտեղ տեղափոխվում են ներգաղթյալները, իշխանությունները երբեմն կարող են նրանց դիտարկել որպես ազգային անվտանգության սպառնալիք[51]։ Տեղահանվածները հաճախ օգնության են դիմում մաքսանենգներին (օրինակ՝ Լատինական Ամերիկայում հայտնի «կոյոտներին»)՝ իրենց ճանապարհորդության ընթացքում[52][53]։ Քանի որ մաքսանենգությունը անօրինական է, մաքսանենգները հաճախ ընտրում են ոչ այնքան անվտանգ միջոցներ՝ նպատակակետ հասնելու համար, սակայն առանց բացահայտվելու[52]։ Սա բերում է վնասների և երբեմն՝ մահվան դեպքերի՝ պայմանավորված շահագործմամբ, վտանգավոր տրանսպորտային պայմաններով կամ ծայրահեղ կլիմայական պայմանների ազդեցությամբ[53][54][55][56]։

Ամենից հաճախ հարկադրված տեղահանվածները չունեն օրինական փաստաթղթեր՝ երկրների սահմանները հատելու համար։ Հետևաբար, պետությունները կարող են նրանց վերաբերվել որպես հանցագործների, որոնք վտանգ կարող են հանդիսանմալ պետական անվտանգության համար՝ ենթարկելով կալանավորման կամ քրեական պատժի[51]։ Տարբեր ուսումնասիրություններ, որոնք կենտրոնացած են միգրանտների առողջության վրա, ցույց են տալիս, որ ներգաղթը հաճախ կապված է դեպրեսիայի, անհանգստության և այլ հոգեբանական տրավմաների հետ[49][50]։ Օրինակ՝ ԱՄՆ-ը վերջին տարիներին քննադատության է ենթարկվել ներգաղթյալների կալանավորման, հատկապես՝ երեխաների կալանավորման քաղաքականության համար։ Քննադատները մատնանշում են վատ կալանքի պայմանները, ծնողներից բաժանման խնդիրները և երկար տևացող հոգաբանական տրավմաների բարձր հավանականությունը՝ որպես քաղաքական փոփոխություններ պահանջելու հիմնական պատճառներ[57][58]։

Հարկադիր տեղահանված անձինք բախվում են նաև աղքատության խորացման, ֆինանսական խոցելիության և սոցիալական կապերի կորուստի վտանգներին։ Այս ամենին գումարվում են մարդու իրավունքների, մշակույթի և կյանքի որակի վատթարացման հետ կապված այլ սպառնալիքներ[59]։ Հարկադիր տեղահանումը տարբեր կերպ է ազդում մարդկանց վրա՝ կախված տեղահանման մեխանիզմից, աշխարհագրական դիրքից, պաշտպանված կարգավիճակից և անձնական վերականգնվելու կարողությունից։ Ամենատարածված ձևը՝ զինված հակամարտությունների հետևանքով տեղահանումը, սովորաբար հանգեցնում է այն բանին, որ մարդիկ կորցնում են իրենց ունեցվածքը փախչելիս և երբեմն նաև՝ նոր երկիր հասնելուց հետո, որտեղ նրանք բախվում են մշակութային, սոցիալական և տնտեսական լուրջ խնդիրների[9][60]։

Արձագանքներ հարկադիր տեղահանմանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձագանքները հարկադիր տեղահանումների իրավիճակներին տարբերվում են տարածաշրջանային և միջազգային մակարդակներում՝ հաշվի առնելով հարկադիր տեղահանումների յուրահատուկ բնույթն ու հատուկ մոտեցման անհրաժեշտությունը։ Միջազգային մակարդակում տարբեր կազմակերպություններ՝ ինչպես ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR), հասարակական կազմակերպություններ՝ օրինակ «Բժիշկներ առանց սահմանների»-ն, և պետությունների կառավարությունները՝ օրինակ USAID-ը, աշխատում են այս իրավիճակների մեղմման ուղղությամբ՝ թե՛ ուղիղ, թե՛ անուղղակի ձևերով[2]։ Այդ աջակցությունը կարող է ներառել միջազգային մակարդակով ճանաչված պաշտպանությունների ստեղծում, միգրանտների ճամբարներում կլինիկաների ապահովում և ռեսուրսների մատակարարում բնակչությանը[3][4]։

Ֆրենսիս Դենգի նման հետազոտողների և ՄԱԿ-ի նման կազմակերպությունների համաձայն՝ երկրի ներսում տեղահանված անձանց թվի աճը բարդացնում է միջազգային արձագանքների արդյունավետությունը՝ առաջացնելով թերի տեղեկատվության խնդիրներ և հարցեր պետության ինքնիշխանության վերաբերյալ[2][61][62]։ Ինքնիշխանության խնդիրը հատկապես արդիական է երկրի ներսում տեղահանվածների պաշտպանությունը քննարկելիս, քանի որ նրանք գտնվում են ինքնիշխան պետության սահմաններում, և դա կարող է նվազեցնել միջազգային հանրության արձագանքելու պատրաստակամությունը[63]։ Մի շարք առանցքային փաստաթղթեր նպատակ ունեն պաշտպանություն ապահովել հարկադիր տեղահանման տարբեր կատեգորիաների համար, այդ թվում՝ 1951 թվականի Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիան, 1967 թվականի արձանագրությունը, Կամպալայի կոնվենցիան և 1998 թվականի Ուղղիչ սկզբունքները[59][64]։ Չնայած միջազգային համագործակցությանը, այս փաստաթղթերը հիմնված են միջազգային համակարգի վրա, որը պետությունները երբեմն կարող են անտեսել։ 2012 թվականին Յանգ Հուն Սոնգի ուսումնասիրության համաձայն՝ պետությունները «շատ ընտրովի կերպով» են արձագանքել հարկադիր միգրացիայի և երկրի ներսում տեղահանված անձանց իրավիճակներին[63]։

Միջազգային կազմակերպությունները, ինչպես ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը, ինչպես նաև որոշ առանձին պետություններ, երբեմն ուղղակիորեն արձագանքում են տեղահանվածների խնդիրներին՝ տրամադրելով հումանիտար օգնություն կամ անգամ միջամտելով հակամարտության մեջ գտնվող երկրում։ Սակայն այս կազմակերպությունների չեզոքության վերաբերյալ վեճերը և սահմանափակ ռեսուրսները խոչընդոտում են միջազգային հումանիտար արձագանքների կարողությունները՝ զանգվածային տեղահանումների պատճառները մեղմելու հարցում[65]։ Այս լայնածավալ օգնության ձևերը երբեմն չեն կարողանում ամբողջությամբ արձագանքել տեղահանված անձանց բազմաշերտ կարիքներին։ Չնայած դրան՝ միջազգային համագործակցության անկման պայմաններում, կազմակերպությունները շարունակում են բազմակողմանի արձագանքի կոչեր հնչեցնել։ Նրանք առաջարկում են ավելի համալիր մոտեցումներ՝ կոչ անելով բարելավել հակամարտությունների կարգավորման մեխանիզմները և կարողությունների զարգացումը՝ հարկադիր տեղահանումների դեպքերը նվազեցնելու նպատակով[66][67]։

Տեղի արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղահանված անձանց խնդրին արձագանքելը տարբեր մակարդակներում և ոլորտներում ունի մեծ նշանակություն[68][69]։ Որոշ ուսումնասիրություններ առանձնացրել են բիզնեսի և ոչ կառավարական կազմակերպությունների համագործակցության կարևորությունը վերաբնակեցման և զբաղվածության խնդիրները հաղթահարելու հարցում[70]։ Տեղահանված անձանց ապրած փորձառությունները տարբեր կլինեն՝ կախված այն երկրի պետական և տեղական քաղաքականություններից, որտեղ նրանք վերաբնակվել են։ Թեև որոշ պետություններ ունեն մերժողական մոտեցում տեղահանվածների նկատմամբ, այդ մոտեցումները կարող են մեղմացվել ներառական քաղաքային քաղաքականությունների միջոցով։ Այս տեսանկյունից առանձնանում են «ապաստարան քաղաքները» (sanctuary cities), որոնք սահմանափակում են իրենց համագործակցությունը ներգաղթի օրենքների կիրարկման մարմինների հետ[71]։

Այդ քաղաքներում տարածված է «քաղաքային անդամակցության» քաղաքականությունը, որը բնակության հիման վրա տրամադրում է քաղաքային ծառայությունների և արտոնությունների հասանելիություն՝ անկախ անձի իրավական կարգավիճակից[72]։ Այս քաղաքները նաև հնարավորություն են տալիս միգրանտներին ազատ տեղաշարժվել, մասնակցել քաղաքային կյանքին՝ միաժամանակ սահմանափակելով անձնական տվյալների հավաքագրումը, բոլոր բնակիչներին տրամադրելով նույնականացման քարտեր և մատչելի դարձնելով կենսական ծառայություններ, ինչպիսիք են առողջապահությունը[71]։

Նման ծառայությունների հասանելիությունը կարող է թեթևացնել տեղահանված անձանց դժվարությունները՝ օգնելով նրանց առողջ կերպով հարմարվել տեղահանությունից հետո առաջացած նոր ապրելակերպին։

Քրեական հետապնդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղահանման հարկադրանքը դարձել է բազմաթիվ դատավարությունների առարկա՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային դատարաններում։ Որպեսզի հանցագործությունը որակվի որպես պատերազմական հանցագործություն, քաղաքացիական զոհը պետք է հանդիսանա «պաշտպանված անձ»՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի։ Եթե սկզբում «պաշտպանված անձ» տերմինը վերաբերում էր միայն 1949 թվականի չորս Ժնևյան կոնվենցիաներով հստակ պաշտպանվող խմբերին, ապա այժմ այն ներառում է բոլոր այն անձանց կատեգորիաները, որոնք որևէ պատերազմի օրենքների հատուկ պայմանագրով պաշտպանվում են[73]։

1949 թվականի օգոստոսի 12-ին ընդունված Չորրորդ Ժնևյան կոնվենցիայի 49-րդ հոդվածը հստակ արգելում է հարկադրական տեղահանությունը՝ նշելով․

«Անհատական կամ զանգվածային հարկադիր տեղափոխությունները, ինչպես նաև պաշտպանված անձանց արտաքսումները գրավյալ տարածքից դեպի գրավող պետության տարածք կամ դեպի որևէ այլ երկիր, գրավյալ կամ ոչ, արգելվում են՝ անկախ դրանց շարժառիթներից»[74]։

Հռոմի ստատուտը, որով ստեղծվել է Միջազգային քրեական դատարանը, հարկադրական տեղահանությունը դասում է դատարանի իրավասության ներքո գտնվող հանցագործությունների շարքին՝ սահմանելով․

«Բնակչության արտաքսումը կամ հարկադիր տեղափոխությունը նշանակում է անձանց հարկադիր տեղահանում՝ վտարմամբ կամ այլ հարկադրական գործողություններով իրենց օրինական բնակության վայրից՝ առանց միջազգային իրավունքի կողմից թույլատրված հիմքերի»[75]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «UNHCR Global Trends –Forced Displacement in 2014». UNHCR. 2013 թ․ հունիսի 18. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 High Commissioner's Dialogue on the Root Causes of Forced Displacement (Report). Brill. 2018. doi:10.1163/2210-7975_hrd-9811-2015004.
  3. 3,0 3,1 3,2 Cone, Jason, And Marc Bosch Bonacasa. 2018. “Invisible War: Central America’s Forgotten Humanitarian Crisis.” Brown Journal of World Affairs 24 (2): 225–39.
  4. 4,0 4,1 «Mission, Vision and Values». USAID. 2018 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  5. Guido Acquaviva (2011 թ․ հունիս). «Legal and Protection Policy Research Series: Forced Displacement and International Crimes» (PDF). UNHCR. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  6. «UNHCR: A record 100 million people forcibly displaced worldwide». UN News. 2022 թ․ մայիսի 23.
  7. «Number of displaced people passes 100m for the first time, says UN». The Guardian. 2022 թ․ մայիսի 23.
  8. «What is forced migration? – Forced Migration Online». www.forcedmigration.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Displaced Person / Displacement | United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.unesco.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  10. Martin, Susan F. (2017 թ․ դեկտեմբերի 20), «Forced Migration and Refugee Policy», Demography of Refugee and Forced Migration, Springer International Publishing, էջեր 271–303, doi:10.1007/978-3-319-67147-5_14, ISBN 9783319671451, PMC 7122144, S2CID 158545246
  11. "U.N. Convention relating to status of Refugees". Արխիվացված Մարտ 9, 2008 Wayback Machine. United Nations High Commission on Human Rights.
  12. Mark Wyman (1998). DPs: Europe's Displaced Persons, 1945–1951. Cornell University Press (reprint). 0-8014-8542-8.
  13. Ziemke, Earl F. (1975). The US Army in the Occupation of Germany, 1944-1946. Washington DC: Center of Military History, United States Army. էջ 51-52. LCCN 75-619027. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 13-ին.
  14. A. J. Jaffe (April 1962). "Notes on the Population Theory of Eugene M. Kulischer". In: The Milbank Memorial Fund Quarterly, Vol. 40, No. 2. pp. 187–206.
  15. Robinson, W. Courtland (2003). Risks and rights : the causes, consequences, and challenges of development-induced displacement. The Brookings Institution. OCLC 474499753.
  16. 16,0 16,1 Jayawardhan, Shweta (2017). «Vulnerability and Climate Change Induced Human Displacement». Consilience (17): 103–142. ISSN 1948-3074. JSTOR 26188784.
  17. McAdam, Jane (2012 թ․ փետրվարի 1), «Overarching Normative Principles», Climate Change, Forced Migration, and International Law, Oxford University Press, էջեր 237–266, doi:10.1093/acprof:oso/9780199587087.003.0010, ISBN 9780199587087
  18. Terminski, Bogumil. Environmentally-Induced Displacement: Theoretical Frameworks and Current Challenges, University de Liege, 2012
  19. «California fires: Facts, FAQs, and how to help». 2025 թ․ փետրվարի 3.
  20. «Tsunami Event - December 26, 2004 The Indian Ocean Tsunami». NOAA Center for Tsunami Research. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  21. «Internationally displaced people» (PDF). Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  22. Blake, Eric S, and Landsea, Christopher W. (August 2011). https://www.nhc.noaa.gov/pdf/nws-nhc-6.pdf "The Deadliest, Costliest, and Most Intense United States Tropical Cyclones from 1851 to 2010 (And Other Frequently Requested Hurricane Facts)".(չաշխատող հղում) NOAA Technical Memorandum.
  23. Camprubí, Alejandra Torres (2013 թ․ նոյեմբեր). «Climate Change, Forced Displacement and International Law, by Jane McAdam, published by Oxford University Press, 2012, 344pp., £74.00, hardback». Review of European, Comparative & International Environmental Law (book review). 22 (3): 373–375. Bibcode:2013RECIE..22..373C. doi:10.1111/reel.12036_2.
  24. Sastry, Narayan; Gregory, Jesse (2014 թ․ հունիսի 1). «The Location of Displaced New Orleans Residents in the Year After Hurricane Katrina». Demography. 51 (3): 753–775. doi:10.1007/s13524-014-0284-y. ISSN 1533-7790. PMC 4048822. PMID 24599750.
  25. «Famine thresholds surpassed in three new areas of southern Somalia» (PDF). Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  26. «NOW WHAT? THE INTERNATIONAL RESPONSE TO INTERNAL DISPLACEMENT IN THE DEMOCRATIC REPUBLIC OF THE CONGO» (PDF). Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  27. Fiddian-Qasmiyeh, Elena; Loescher, Gil; Long, Katy; Sigona, Nando; McConnahie, Kirsten (2014 թ․ հունիսի 1), «Forced Migration in South-East Asia and East Asia», The Oxford Handbook of Refugee and Forced Migration Studies, Oxford University Press, doi:10.1093/oxfordhb/9780199652433.013.0048, ISBN 9780199652433
  28. 28,0 28,1 28,2 Salazar, Luz María, and José Antonio Álvarez Lobato. 2018. “Violencia y Desplazamientos Forzados En México.” Revista Cuicuilco 25 (73): 19–37.
  29. «Mexico's Unseen Victims». Refugees International. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  30. 30,0 30,1 Cantor, David James (2016). «As deadly as armed conflict? Gang violence and forced displacement in the Northern Triangle of Central America». Agenda Internacional. 23 (34): 77–97. doi:10.18800/agenda.201601.003.
  31. Jiménez, Everardo Víctor (2017 թ․ հունվարի 18). «La violencia en el Triángulo Norte de Centroamérica: una realidad que genera desplazamiento». Papel Político. 21 (1): 167. doi:10.11144/javeriana.papo21-1.vtnc. ISSN 2145-0617.
  32. Sánchez Mojica, Beatriz Eugenia. 2013. “A City Torn Apart: Forced Displacement in Medellín, Colombia.” International Law, no. 22 (January): 179–210.
  33. Ghada Karmi (Editor), Eugene Cotran (Editor) (28 Jan 1999) "The Palestinian Exodus: 1948-1998" Ithaca Press 0-86372-244-X
  34. Wain, Barry (1979). «The Indochina Refugee Crisis». Foreign Affairs. 58 (1): 160–180. doi:10.2307/20040344. ISSN 0015-7120. JSTOR 20040344.
  35. Hein, Jeremy (1993 թ․ օգոստոսի 1). «Refugees, Immigrants, and the State». Annual Review of Sociology. 19 (1): 43–59. doi:10.1146/annurev.so.19.080193.000355. ISSN 0360-0572.
  36. «Truth Commission: El Salvador». United States Institute of Peace (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  37. «Annual Report 1989–1990 – Table of Contents». Inter-American Commission on Human Rights. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  38. «Myanmar on the Brink of State Failure». Crisis Group (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 9. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  39. «Myanmar Emergency Update (as of 15 September 2021) – Myanmar». ReliefWeb (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  40. Cojanu, V. and Popescu, A. I. (2007). "Analysis of Failed States: Some Problems of Definition and Measurement". The Romanian Economic Journal 25. pp.113–132.
  41. «Myanmar coup: UN calls for arms embargo against military». BBC News (բրիտանական անգլերեն). 2021 թ․ հունիսի 19. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  42. International, Miyamoto (2024 թ․ ապրիլի 30). «Structural Damage Assessment & Shelter Needs in Gaza Strip» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 29-ին.
  43. Zaitchik, Alexander (2019 թ․ հուլիսի 6). «Rainforest on Fire: On the Front Lines of Bolsonaro's War on the Amazon, Brazil's Forest Communities Fight Against Climate Catastrophe». The Intercept. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  44. Sims, Shannon (2019 թ․ օգոստոսի 27). «The Land Battle Behind the Fires in the Amazon». The Atlantic. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  45. Steadman, Philip. (2014). Nuclear Disasters & The Built Environment : a Report to the Royal Institute of British Architects. Elsevier Science. ISBN 9781483106229. OCLC 1040599457.
  46. Kelly, M.; Fotheringham, A. Stewart (2011 թ․ հուլիսի 1). «The online atlas of Irish population change 1841–2002: A new resource for analysing national trends and local variations in Irish population dynamics». Irish Geography. 44 (2–3): 215–244. doi:10.1080/00750778.2011.664806. ISSN 0075-0778.
  47. PBS-WGBH (1999). «The Middle Passage». Africans in America. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  48. «Living Conditions of displaced persons and host communities in urban Goma, DRC» (PDF). Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  49. 49,0 49,1 von Werthern, M.; Robjant, K.; Chui, Z.; Schon, R.; Ottisova, L.; Mason, C.; Katona, C. (2018 թ․ դեկտեմբերի 6). «The impact of immigration detention on mental health: a systematic review». BMC Psychiatry. 18 (1): 382. doi:10.1186/s12888-018-1945-y. ISSN 1471-244X. PMC 6282296. PMID 30522460.
  50. 50,0 50,1 Hoschl, C.; Ruiz, P.; Casas, M.; Musalek, M.; Gaebel, W.; Vavrusova, L. (2008 թ․ ապրիլի 1). «The impact of migration on mental health and mental illness». European Psychiatry (անգլերեն). 23: S42. doi:10.1016/j.eurpsy.2008.01.154. ISSN 0924-9338. S2CID 145557963.(չաշխատող հղում)
  51. 51,0 51,1 «UNHCR Resettlement Handbook» (PDF). www.unhcr.org. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 16-ին.
  52. 52,0 52,1 https://www.clingendael.org/pub/2018/caught-in-the-middle/1-migrants-journeys/ "Migrants' Journeys – Increased Hardship and Incremental Human Rights Abuses: Caught in the Middle". Accessed November 15, 2019.
  53. 53,0 53,1 Kyle, David; Koslowski, Rey (2011). Global human smuggling : comparative perspectives. Johns Hopkins University Press. ISBN 978-1-4214-0198-0. OCLC 810545259.
  54. Bell, Bethany; Thorpe, Nick (2016 թ․ օգոստոսի 25). «Austria's migrant disaster: Why did 71 die?» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  55. «Smugglers abandon more than 1,400 migrants in Arizona desert since August». The Guardian (բրիտանական անգլերեն). Associated Press. 2018 թ․ հոկտեմբերի 12. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  56. Yardley, Jim; Povoledo, Elisabetta (2013 թ․ հոկտեմբերի 3). «Migrants Die as Burning Boat Capsizes Off Italy». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  57. «US held record number of migrant children in custody in 2019». AP NEWS. 2019 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  58. «UN rights chief 'appalled' by US border detention conditions, says holding migrant children may violate international law». UN News (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  59. 59,0 59,1 Newman, Edward, ed. (2005 թ․ հունվար). Refugees and Forced Displacement: International Security, Human Vulnerability and the State. United Nations Publications. ISBN 9789280810868. OCLC 697762571.
  60. Fiala, Nathan (2015 թ․ սեպտեմբերի 18). «Economic Consequences of Forced Displacement» (PDF). The Journal of Development Studies. 51 (10): 1275–1293. doi:10.1080/00220388.2015.1046446. ISSN 0022-0388. S2CID 1559276.
  61. «International Response to Internal Displacement: A Revolution in the Making». Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  62. Internal Displacement Monitoring Centre Herausgebendes Organ. Global report on internal displacement. OCLC 1089711735.
  63. 63,0 63,1 «Conflict, International Response, and Forced Migration in Sub-Saharan Africa, 1980-2007». The Korean Journal of International Studies. 2012 թ․ հունիսի 30. doi:10.14731/kjis.2012.06.10.1.1. ISSN 2233-470X.
  64. Abbas, Mohamed; Aloudat, Tammam; Bartolomei, Javier; Carballo, Manuel; Durieux-Paillard, Sophie; Gabus, Laure; Jablonka, Alexandra; Jackson, Yves; Kaojaroen, Kanokporn (2018 թ․ դեկտեմբեր). «Migrant and refugee populations: a public health and policy perspective on a continuing global crisis». Antimicrobial Resistance and Infection Control. 7 (1): 113. doi:10.1186/s13756-018-0403-4. ISSN 2047-2994. PMC 6146746. PMID 30250735.
  65. Castles, Stephen (2003 թ․ սեպտեմբերի 1). «The International Politics of Forced Migration». Development. 46 (3): 11–20. doi:10.1177/10116370030463003 (inactive 2025 թ․ հուլիսի 1). S2CID 84460606.{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2025 (link)
  66. Grandi, Filippo. 2018. “Forced Displacement Today: Why Multilateralism Matters.” Brown Journal of World Affairs 24 (2): 179–89.
  67. Christensen, Asger; Harild, Niels (2009 թ․ դեկտեմբեր). Forced Displacement. World Bank. doi:10.1596/27717. S2CID 153942656.
  68. Szkudlarek, Betina; Nardon, Luciara; Osland, Joyce S.; Adler, Nancy J.; Lee, Eun Su (2021 թ․ օգոստոս). «When Context Matters: What Happens to International Theory When Researchers Study Refugees». Academy of Management Perspectives (անգլերեն). 35 (3): 461–484. doi:10.5465/amp.2018.0150. ISSN 1558-9080.
  69. Lee, Eun Su; Roy, Priya A.; Szkudlarek, Betina (2021 թ․ օգոստոսի 16), Chavan, Meena; Taksa, Lucy (eds.), «Integrating Refugees into the Workplace – A Collaborative Approach», Intercultural Management in Practice, Emerald Publishing Limited, էջեր 121–129, doi:10.1108/978-1-83982-826-320211011, ISBN 978-1-83982-827-0, S2CID 238706123, Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին
  70. Lee, Eun Su; Szkudlarek, Betina (2021 թ․ ապրիլի 14). «Refugee employment support: The HRM–CSR nexus and stakeholder co-dependency». Human Resource Management Journal (անգլերեն). 31 (4): 1748–8583.12352. doi:10.1111/1748-8583.12352. ISSN 0954-5395. S2CID 234855263.
  71. 71,0 71,1 Houston, Serin (2019 թ․ փետրվարի 6). «Conceptualizing sanctuary as a process in the United States». Geographical Review. 109 (4): 562–579. Bibcode:2019GeoRv.109..562H. doi:10.1111/gere.12338. ISSN 0016-7428. S2CID 166602825.
  72. Kaufmann, David (2019 թ․ փետրվարի 11). «Comparing Urban Citizenship, Sanctuary Cities, Local Bureaucratic Membership, and Regularizations». Public Administration Review. 79 (3): 443–446. doi:10.1111/puar.13029. ISSN 0033-3352. S2CID 159209267.
  73. 73,0 73,1 Guido Acquaviva (2011 թ․ հունիս). «Legal and Protection Policy Research Series: Forced Displacement and International Crimes» (PDF). UNHCR. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  74. «Convention (IV) relative to the Protection of Civilian Persons in Time of War. Geneva, 12 August 1949 – DEPORTATIONS, TRANSFERS, EVACUATIONS». ICRC. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  75. «Rome Statute of the International Criminal Court» (PDF). International Criminal Court. 2011. էջ 7. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  76. «APPEALS CHAMBER REVERSES ŠEŠELJ'S ACQUITTAL, IN PART, AND CONVICTS HIM OF CRIMES AGAINST HUMANITY». United Nations International Residual Mechanism for Criminal Tribunals. United Nations Mechanism for International Criminal Tribunals. 2018 թ․ ապրիլի 11. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  77. «UN court sentences ultranationalist Serb leader to 10 years». TRT World. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  78. «Serbia: Conviction of war criminal delivers long overdue justice to victims». Amnesty International. 2018 թ․ ապրիլի 11. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  79. «UN tribunal transfers former Bosnian Serb leader to UK prison». UN News. 2009 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  80. «UN tribunal upholds 35-year jail term for leader of breakaway Croatian Serb state». UN News. 2008 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  81. «Bosnian Croat commander convicted by UN tribunal to serve jail term in Italy». UN News. 2008 թ․ ապրիլի 25. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  82. «Bosnian Serb politician convicted by UN tribunal to serve jail term in Denmark». UN News. 2008 թ․ մարտի 4. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  83. «Russia: International Criminal Court issues arrest warrant for Putin». UN News. 2023 թ․ մարտի 17.

Հետագա ընթերցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]