Հարկադրական իրավարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հարկադրական իրավարարություն, ձեռնարկատերերի և աշխատավորության միջև աշխատանքային կոնֆլիկտների քննարկման համակարգ, ըստ որի հարկադրական իրավարարության հատուկ մարմնին դիմելը պարտադիր է։ Գոյություն ունի բուրժուական մի շարք երկրներում (օրինակ, Ավստրալիայում, Կանադայում)։ Հարկադրական իրավարարության մարմինների իրավասություններն ընդարձակ են, նրանց որոշումները՝ վերջնական, կողմերի դատարան դիմելը բացառվում է։ Բացի այդ, նրա որոշումները դիտվում են աշխատանքային հարաբերությունների կարգավորման ակտեր և նրա համակարգը հետապնդում է դասակարգային պայքարը դժվարացնելու, գործադուլներն արգելելու կամ սահմանափակելու, աշխատավորներին ոչ ձեռնտու աշխատանքային պայմաններ պարտադրելու նպատակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 307 CC-BY-SA-icon-80x15.png