Jump to content

Հարկադիր կատարող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարկադիր կատարող, դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտերի կատարումը անմիջականորեն ապահովող ծառայող[1]։

Հայաստանում գործում է Հայաստանի արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայությունը։ Հայաստանի հարկադիր կատարողը դատական ակտերի հարկադիր կատարումն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես Հայաստանի օրենսդրությամբ։ Ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ՝ միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայություն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]