Հարթվիգ Լեգեր
Հարթվիգ Լեգեր | |
Կուսակցություն՝ | Ավստրիայի ժողովրդական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Սենթ Գալենի համալսարան, Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարան և Վիեննայի համալսարան |
Մասնագիտություն՝ | գործարար և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 15, 1965[2][3][4] (59 տարեկան) |
Ծննդավայր | Selzthal, Լիցեն, Շտիրիա, Ավստրիա[2] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Հարթվիգ Լեգեր (գերմ.՝ Hartwig Löger, հուլիսի 15, 1965[2][3][4], Selzthal, Լիցեն, Շտիրիա, Ավստրիա[2]), ավստրիացի գործարար և պետական գործիչ, Ավստրիայի ֆինանսների նախարարը 2017 թվականի դեկտեմբերից։ Ավստրիայի փոխկանցլերը 2019 թվականի մայիսի 22-ից (անցումային կառավարության շրջանակներում) մեկ շաբաթ անց սկսել է պաշտոնավարել կանցլերի պարտականությունները ծառայողական կառավարությունում։ Այս պաշտոնը զբաղեցրել է մեկ շաբաթ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1965 թվականի հուլիսի 15-ին Զելցտալ քաղաքում։
Մեծացել է Շտիրիայում, 1983 թվականին ավարտել է Ադմոնտի Stiftsgymnasium Admont վարժարանը։ Սկզբում քննություններ է հանձնել Ավստրիայի զինված ուժերի Offiziersanwärter ausbildung դպրոցում, սակայն ծնկի վնասվածքի պատճառով փողել է ուսումը։ Հետո որոշել է զբաղվել ապահովագրական բիզնեսով և 1987-1988 թվականներին մասնակցել է Վիեննայի տնտեսագիտական համալսարանում ապահովագրության դասընթացներին, իսկ 1999-2001 թվականներին ուսանել է միջազգային մենեջմենթ (IMEA) Սանկտ Գալենի համալսարանում։
1985-1989 թվականներին Լեգերը աշխատել է որպես հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր (ապահովագրական բրոքեր), այնուհետև մինչև 1996 թվականը աշխատել է Շտիրիայում Allianz Versicherungs AG ապահովագրական ընկերության վաճառքի գծով մենեջեր։ Դրանից հետո մինչև 1997 թվականը աշխատել է Grazer Wechselseitige ապահովագրական խմբում ղեկավարի օգնական և մինչև 2002 թվականը՝ Donau Versicherung AG-ում վաճառքի գծով մենեջեր։
2002-2017 թվականներին Հարթվիգ Լեգերն աշխատել է UNIQA[5] ապահովագրական խմբում սկզբում որպես UNIQA International Versicherungs-Holding GmbH-ի կառավարիչ (մինչև 2005 թվականը) և որպես էքսկլյուզիվ վաճառքի բաժնի ղեկավար (մինչև 2011 թվականը)։ 2011 թվականին նա դարձել է UNIQA Versicherungen AG-ի գործադիր խորհրդի անդամ և այնուհետև UNIQA Austria-ի գլխավոր տնօրեն (2013 թվականից՝ UNIQA Österreich Versicherungen AG): 2017 թվականի դեկտեմբերին Լեգերն անցել է պետական ծառայության՝ դառնալով Ավստրիայի ֆինանսների նախարար, UNIQA Österreich-ում նրան փոխարինել է Կուրտ Սվոբոդան։
Լեգերը 2014 թվականից մինչև 2018 թվականի փետրվարը Ավստրիայի մարզական միության նախագահն էր։ 2011 թվականի սեպտեմբերից հանդիսանում է Վիեննայի Österreichischer Wirtschaftsbund կազմակերպության անդամ, ինչպես նաև Markomannia-Eppenstein եղբայրության Կաթոլիկ կազմակերպության անդամ։
Ֆինանսների նախարարի պաշտոնում Հարթվիգ Լեգերը նշանակվել է Ավստրիայի ժողովրդական կուսակցությունից։ Նա միաժամանակ հանդիսանում է 2018 թվականի հունվարից Österreichische Industrieholding GmbH կոմիտեի անդամ (ներկայումս կոչվում է Österreichische Beteiligungs AG)։
Կառավարության ղեկավար
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի մայիսի 22-ին, կառավարական ճգնաժամի ընթացքում, նշանակվել է անցումային կառավարության փոխկանցլեր։ Եվս մեկ շաբաթ անց կանցլերի պաշտոնը զբաղեցրել է ծառայողական կառավարությունում։ Հունիսի 3-ին նա թողեց այդ պաշտոնը[6]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու երեխա, բնակվում է Վիեննայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.profil.at/oesterreich/ministerinnen-oevp-mitglieder-9652476
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.bmf.gv.at/ministerium/Finanzminister_Hartwig_Loeger.html
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ UNIQA Group | Hartwig Löger
- ↑ «Переходное правительство Австрии принесло присягу». РИА Новости. 2019 թ․ հունիսի 3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավստրիայի դաշնային կանցլերի պաշտոնական կայքը
- Vom Makler zum Minister
- Ավստրիայի ֆինանսների նոր նախարարը հույս ունի հաջորդ տարի տնտեսել մոտ 2,5 միլիարդ եվրո
- Ավստրիան հարկեր է ներդնում Google-ի և Facebook-ի համար
- Ավստրիան մտադիր է կարգավորել կրիպտոարժույթները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարթվիգ Լեգեր» հոդվածին։ |
|