Հարդքոր տեխնո
| Ենթակատեգորիա | EDM | |
|---|---|---|
| Ստեղծում | 1989 | |
| Հիման վրա | տեխնո | |
| Ծագման երկիր | Գերմանիա | |
Հարդքոր (նաև հայտնի որպես հարդքոր տեխնո)[1][2], էլեկտրոնային պարի երաժշտության ժանր, որը ծագել է Նիդերլանդներում, Բելգիայում եւ Գերմանիայում[3] 1990-ականների սկզբին։ Այն առանձնանում է ավելի արագ տեմպերով (160-ից 200 բիթ րոպեում կամ ավելի[4]) և աղավաղված բաս-դրամով, բաս-դրամի հարվածների եւ սինթեզավորված բասի ինտենսիվությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ականների սկիզբից մինչև 1980-ականների սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարդքորի արմատները ձգվում են դեպի 1970-ականներն ու 1980-ականների սկզբի ինդուստրիալ երաժշտությունը, մասնավորապես՝ ծանր Էլեկտրոնային պարային երաժշտության տարրերը։ Նման խմբերը, ինչպիսիք են Throbbing Gristle-ը[5], Coil-ը, Cabaret Voltaire-ը, SPK-ն, Foetus-ը և Einstürzende Neubauten-ըստեղծում էին երաժշտություն՝ օգտագործելով էլեկտրոնային գործիքների լայն շրջանակ[6]։ Ինդուստրիալ ժանրի փոխանցած ուղերձը շատ սադրիչ էր։ Ինդուստրիալի հնչյուններից և փորձարարություններից մի քանիսը հարդքորի վրա ազդեցություն են գործել շարժման սկզբից ի վեր։
1980-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ականների կեսերին, բելգիական Front 242 խմբի ազդեցությամբ առաջացավ էլեկտրոնային մարմնի երաժշտությունը (EBM)՝ նոր ժանր, որը ավելի մատչելի էր և ավելի պարային, ոգեշնչված էր ինդուստրիալից և նյու-վեյվից[7]։ Այս ոճը բնորոշվում է մինիմալիզմով, սառը հնչյուններով՝ ի տարբերություն դիսկոյի, ֆանկի կամ հաուսի, հզոր բիթերով, որոնք հաճախ զուգակցվում էին ագրեսիվ վոկալներով և էսթետիկայով, որը մոտ էր ինդուստրիալ կամ փանկ-ռոք երաժշտությանը[7]։ Նյու բիթի՝ մեկ այլ բելգիական ժանրի, և էյսիդ հաուսի ազդեցության տակ EBM-ը դարձավ ավելի ծանր[8]։ Բոլոր տարրերը առկա էին հարդքորի ի հայտ գալու համար։ Ժանրի սկիզբը հաճախ կապում են 1980-ականների վերջին Բելգիայում նյու բիթ ժանրին։
«Հարդքոր» տերմինը երաժշտական աշխարհում նոր չէ։ Այն առաջին անգամ օգտագործվել է փանկ ռոքի ավելի արմատական շարժումը բնորոշելու համար (Black Flag, Minor Threat, Bad Brains և այլն), որը, բացի երաժշտությունը ծանրացնելուց, մեծ կարևորություն էր տալիս նաև վերաբերմունքին և կենսակերպին; Հետագայում տերմինը կրկին օգտագործվել է 1980-ականների վերջին հիփ հոփի ի հայտ գալու ժամանակ՝ բնորոշելու համար հիփ հոփի կոշտ ուղղությունը, որն ուներ նույն հատկանիշները․ ավելի կոշտ հնչողություն, ամբողջական կենսակերպ, որը նվիրված էր այն արժեքների պահպանմանը, որոնք ներկայացնում էին այնպիսի ռեփ կատարողներ, ինչպիսիք են KRS-One-ը կամ Public Enemy-ն։ «Հարդքոր տեխնո» տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1980-ականների վերջին EBM խմբերի կողմից, թեև նրանց երաժշտությունը կապ չուներ հարդքորի հետ։ Sucking Energy (Hard Core Mix) ստեղծագործությունը, որը թողարկվել է 1985-ին, առաջին ստեղծագործությունն էր, որտեղ հարդքոր տերմինը օգտագործվել է էլեկտրոնային պարային երաժշտության համատեքստում։
1990-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին գերմանացի պրոդյուսեր Մարկ Տրաուները (նաև հայտնի որպես Mescalinum United) թողարկեց առաջին հարդքոր տեխնո ստեղծագործությունը՝ «We Have Arrived»[9][10]։ Բրիտանական Together խումբը նույն տարում թողարկեց իր «Hardcore Uproar» ստեղծագործությունը։ Երաժշտական լրագրող Սայմըն Ռեյնոլդսը գրել է գրքեր հարդքոր տեխնոյի մասին՝ անդրադառնալով Բելգիայի հարդքոր տեսարանին առնչվող խմբերին, ինչպիսիք են Second Phase-ը և T99-ը, կամ հոլանդական հարդքոր խմբերին, ինչպիսիք են L.A. Style-ը և Human Resource-ը։ 1990-ականների սկզբին «հարդքոր» և «դարկքոր» տերմինները կիրառվում էին բնորոշելու տեխնոյի, բրեյքբիթի և դրամ ընդ բասի որոշ ավելի ագրեսիվ կամ բարձր տեմպով ձևեր, որոնք հատկապես հայտնի էին Անգլիայում։ «Հարդքոր» բառի ամենավաղ օգտագործումներից մեկը, անգլիական ռեյվ համատեքստում, որը լայն ճանաչում ստացավ, 1990 թվականի Together խմբի «Hardcore Uproar» ստեղծագործությունն էր։ Երգի վերնագիրը վերցվել էր նույն անունով էյսիդ հաուս երեկույթների կազմակերպիչներից, որոնք անցկացվում էին Բլաքբըրն քաղաքի և շրջակայքի տարածքում և հաճախ բախվում էին վեճերի։ Together-ի անդամները և Hardcore Uproar-ի կազմակերպիչները համաձայնության եկան՝ ստեղծագործության մեջ ներառելու այդ երեկույթներից մեկի հանդիսատեսի ձայնագրությունը՝ վերնագիրը օգտագործելու դիմաց։ Խորհրդանշականորեն, Together խմբի անդամ Սուդդի Ռավալի խոսքերով, այն երեկոն, որին նրանք մասնակցեցին ձայնագրության համար, դարձավ Hardcore Uproar անվան տակ անցկացված վերջին միջոցառումը, նախքան կազմակերպիչներին ոստիկանության կողմից ստիպեցին դադարեցնել այդ երեկույթները[11][12]։
Հետագա անգլիական հարդքորը սկսեց ներառել արագացված հիփ հոփ բրեյքբիթեր, դաշնամուրային բրեյքեր, դաբ, ցածր հաճախականությամբ բաս-գծեր և մուլտֆիլմանման ձայներ։ Այս ոճը հետագայում ստացավ «հին դպրոց» հարդքոր (նաև՝ բրեյքբիթ հարդքոր) անվանումը և լայնորեն համարվում է հեփի հարդքորի (որը հետագայում կորցրեց բրեյքբիթերը) և ջանգլի (որը, հակառակը, կորցրեց տեխնո ոճի սինթեզատորային հարվածները և դաշնամուրային բրեյքերը) նախահայրը։

Ժանրի հայտնի դարձնելու կարևոր իրադարձություններից մեկն էր[10][13] գերմանացի պրոդյուսեր Mescalinum United-ի 1990 թվականի «We Have Arrived» ստեղծագործության թողարկումը[14][15]։ Տրաուները 1989 թվականին հիմնեց Planet Core Productions լեյբլը և մինչև 1996 թվականը թողարկել է ավելի քան 500 ստեղծագործություն, որոնցից շուրջ 300-ը՝ անձամբ[14]։ Տրաուների մեկ այլ կարևոր նախագիծ էր PCP խումբը, որը հանրահայտ դարձրեց հարդքորի դանդաղ, ծանր, մինիմալիստական և շատ դարք ձևը, որը ներկայումս հայտնի է որպես «դարկքոր» կամ «դումքոր»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Hardcore Techno Music Genre Overview». AllMusic (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Diving through Hardcore Techno: Subgenres, History, and Artists». 6AM (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ ապրիլի 11. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
- ↑ David Robb (2002). «Techno in Germany:Its Musical Origins and Cultural Relevance» (PDF). էջեր 134–135. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «PSYCHEDELIC FREESTYLE | A-wave.com|=awave». Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Industrial Music Guide: A Brief History of Industrial Music». MasterClass. 2021 թ․ հունիսի 7. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «A Bit of Dada – 30 Years Einstürzende Neubauten». Goethe-Institut (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
- 1 2 «EuroPopMusic : Electronic Body Music». EuroPopMusic. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Johannes Ripken (2012 թ․ մայիսի 10). «Dance Music History – First electronic sounds, via Disco, House, Dance to current developments». Johannes Ripken. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Mescalinum United – Reflections Of 2017». Discogs.
{{cite web}}: Text "Discogs" ignored (օգնություն); Text "Releases" ignored (օգնություն) - 1 2 «Mescalinum United – Biography». Planet Lyrics. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին. «Trauner was co-founder of record label Planet Core Productions and has been credited with creating the first hardcore techno/gabber track in 1990, 'We Have Arrived', under the name of Mescalinum United»
- ↑ «Gone To A Rave #47: Suddi Raval & Hardcore Uproar», theransomnote.com, Վերցված է 2025 թ․ մայիսի 3-ին
- ↑ «Pills, mills and bellyaches: how Blackburn out-partied Manchester», theguardian.com, Վերցված է 2025 թ․ մայիսի 3-ին
- ↑ Wolf, M. Montgomery (2013 թ․ հուլիսի 25). «Hardcore». Oxford Music Online. Oxford University Press.
- 1 2 Reynolds Simon (1998). Energy Flash: A Journey Through Rave Music and Dance Culture. Picador. ISBN 978-0330350563.
- ↑ Peter Shapiro (1999). Drum 'n' bass: the rough guide : [jungle, big beat, trip hop]. էջ ?.
