Հարդանգերվիդա
Հարդանգերվիդա ազգային պարկ | |
---|---|
| |
Տեղագրություն | ![]() |
Կարգավիճակ | Ազգային պարկ |
Հարդանգերվիդա ազգային պարկ (նորվ.՝ Hardangervidda nasjonalpark), Նորվեգիայի ամենամեծ ազգային պարկը։ Ունի 3.422 մ² մակերես։ Գտնվում է Բուսկերուդ, Հորդալան և Տելեմարկ ֆյուլքեների սահմաններում։ Ազգային պարկի կարգավիճակ է ստացել 1981 թվականին` հենց այդ ժամանակից էլ դառնալով զբոսաշրջային հանրաճանաչ ուղղություն։ Լեռնային զբոսաշրջության նորվեգական ընկերությունը կիրառում է փոքր տնակների և արահետների համակարգը։ Պարկի տարածքով անցնում է Բերգենսբանեն երկաթգիծը և ավտոճանապարհային 7-րդ ուղին։
Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարդանգերվիդա (Hardangervidda) անվանումը առաջացել է Հյուսիսային Նորվեգիայի Հարդանգեր (Hardanger) շրջանի անվանումից և vidde վերջավորությունից, որ նշանակում է «ընդարձակ հարթավայր» կամ «մեծ սարահարթ»։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհագրական տեսանկյունից գտնվում է Հարդանգերվիդա սարահարթի վրա, որը Եվրոպայի խոշորագույն պենեպլենն է։ Բարձրագույն գագաթը 1.863 մ բարձրություն ունի։ Մեծ տարբերություն կա պարկի արևմտյան կողմի, որն աչքի է ընկնում քարքարոտ տեղանքով, և արևելյան կոմի միջև, որն ավելի հարթ է։ Երկու կողմերի կլիման ևս տարբեր է. այն ավելի խոնավ է արևմտյան մասում[1]։ Հարթեգեն (Hårteigen) լեռնագագաթը (1690 մ) տեսանելի է սարահարթի մեծ մասից։
Կենդանական և բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարկի ալպյան կլիման բարենպաստ պայմաններ է ստեղծում արկտիկական բույսերի և կենդանիների կյանքի համար։ Պարկի տարածքում ապրող վայրի եղջերուների գլխաքանակը խոշորագույններից է աշխարհում։ 15.000 կենդանիները (1996 թվականի տվյալներով) ամբողջ տարվա ընթացքում տեղափոխվում են սարահարթով` ձմեռային արոտավայրերից իջնելով Հարդանգերվիդեի արևելյան կողմը, որտեղ բավարարվում են քարաքոսերով սնվելով։ Հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են քոչվորների մի քանի հարյուր կացարաններ քարե դարից, որոնք, ըստ երևույթին, կապված են եղջերուների խմբի տեղաշարժերի հետ։ Հնագետները հայտնաբերել են նաև հնագույն արահետ, որը կապել է Նորվեգիայի արևմտյան և արևելյան մասերը։
Սարահարթի փոփոխական կլիման զգալի ազդեցություն է թողնում բուսական աշխարհի վրա, որն ավելի հարուստ է առավել խոնավ արևմտյան մասում, քան չոր արևելքում։ Սարահարթի մեծ մասը ծածկված է չոր ու կոշտ խոտաբույսերով, քարաքոսերով[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|