Jump to content

Հարգալից անուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգալից անուն (չինարեն՝ 字; փինյին՝ zi), հայտնի է նաև որպես ոճային անուն, լրացուցիչ անուն, որը տրվում է մարդկանց չափահաս տարիքում և հավելում է նրանց ի ծնե տրված անունը։ Այս ավանդույթը տարածված էր Արևելյան Ասիայի մշակութում, մասնավորապես Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում և Վիետնամում։ Հարգալից անունները չափահասության նշան էին և պատմականորեն տրվում էին տղամարդկանց 20 տարեկանում, իսկ կանանց՝ ամուսնության ժամանակ:

Ի տարբերություն կեղծանունների կամ գրչանունների, հարգալից անունները համարվում էին պաշտոնական և ունեին իրաական ուժ։ Ավանդական չինական հասարակության մեջ չափահաս տարիքում մարդու անձնական անունը օգտագործելը համարվում էր անհարգալից վերաբերմունք։ Հարգալից անունները դարձան պաշտոնական հաղորդակցության կարևոր մաս:

Հարգալից անունները հաճախ արտացոլում էին մարդու ի ծնե տրված անվան իմաստը կամ օգտագործում են հոմոֆոնիկ հիերոգլիֆներ և սովորաբար եղել են անվանկ Ցին դինաստիայից հետո[1]։ Այս ավանդույթը տարածվել է նաև Արևելյան Ասիայի այլ մշակույթներում և երբեմն օգտագործվել է մոնղոլների և մանջուսների կողմից Ցին դինաստիայում։ Հարգալից անվան ընտրությունը նշանակալից էր՝ նպատակ ունենալով արտահայտել անձի բարոյական ամբողջականությունը։

Հարգալից անունն ավանդաբար տրվում էր չինացի տղամարդկանց 20 տարեկանում` նշանավորելով նրանց հասունացումը: Այն նաև տրվում էր կանանց, սովորաբար ամուսնանալուց հետո [1] ։ Այս ավանդույթը չունի նույն տարածվածությունը ժամանակակից չինական հասարակության մեջ, ինչը որ ուներ առաջ: Համաձայն Ծեսերի Գրքի, տղամարդու չափահաս դառնալուց հետո իր հասակակիցների կողմից իր անձնական անունով դիմելը անհարգալից էր համարվում[2]։ Անձանական անունը օգտագործում էին միայն այդ անձից տարիքով մեծերը, մինչդեռ հարգալից անունը օգտագործվում էր հասակակիցների կողմից։ «Ոճային անուն»-ը Zi- ի մեկ այլ թարգմանությունն է։

Հարգալից անունները մինչ Ցին դինաստիան բաղկացած են եղել մեկ վանկից, իսկ Ցին դինաստիայից մինչև 20-րդ դար դրանք հիմնականում անվանկ են եղել՝ բաղկացած երկու չինական հիերոգլիֆներից[1]։ Հարգալից անունները հաճախ ուղիղ կերպով կապված են եղել տվյալ անձի ի ծնե տրված անվան հետ։ Դրանք կարող էին լինել հոմանիշներ, կամ հազվադեպ, հականիշներ: Օրինակ՝ Չան Կայշիի ի ծնե անունը (中正, ռոմանիզացված որպես Chung-cheng) և հարգալից անուն (介石, ռոմանիզացված որպես Kai-shek) երկուսն էլ I Ching մանուսկրիպտի յու (豫) անուններից են[3]։

Հարգալից անուն ձևավորելու մեկ այլ միջոց է օգտագործել zi հոմոֆոնիկ նիշը () որպես հարգալից անվան առաջին նիշ: Օրինակ, Գոնսուն Ցիաոյի հարգալից անունը Ձիչան էր (子產), իսկ Դու Ֆուինը՝ Ձիմեի (子美)։ Նաև սովորական էր հարգալից անուն ստեղծելիս որպես առաջին նիշ օգտագործել այն, որն արտահայտում է կրողի ծննդյան աստիճանը նրա ընտանիքի եղբայրների միջև: Այսպիսով, Կոնֆուցիոսը, որի անունը Կոն Ցիու էր (孔丘), ստացել է Ճոննի (仲尼) հարգալից անունը, որտեղ առաջին նիշը՝ Ճոնը ցույց է տալիս, որ նա իր ընտանիքում ծնված երկրորդ որդին էր։ Սովորաբար օգտագործվող նիշերն են bo () առաջինի համար՝ ճոն () երկրորդի համար՝ շու ( երրորդի համար, ձի () կրտսերի համար, եթե ընտանիքում կար երեքից ավելի արու զավակ: Գեներալ Սուն Ձիանի չորս որդիների անուններն էին Սուն Ցի, (伯符, Պոֆու), Սուն Ցուան (仲謀, Ճոնմոու), Սուն Յի (叔弼, Շուպի) և Սուն Քուան (季佐, Ձիծուո)[4]։

Ավանդական Չինաստանում երեխաներին անուն տալու հարցը շատ կարևոր էր [5]։ Հյուսիսային Ցի դինաստիայի Յան Ճիտուին պնդում էր, որ եթե ի ծնե տրված անվան նպատակն է տարբերել մեկ անձին մյուսից, հարգալից անունը պետք է արտահայտի կրողի բարոյական ամբողջականությունը:

Մինչև քսաներորդ դարը կորեացիներին, վիետնամցիներին և ճապոնացիներին կոչում էին նաև իրենց հարգալից անուններով: Այս ավանդույթը օգտագործվել է նաև որոշ մոնղոլների և մանջուրների կողմից։

Չինարեն Ազգանուն Անուն Հարգալից անուն
Lǎozǐ 老子 Ěr Bóyáng 伯陽
Kǒngzǐ (Confucius) 孔子 Kǒng Qiū Zhòngní 仲尼
Sūnzǐ (Sun Tzu) 孫子 Sūn Chángqīng 長卿
Cáo Cāo 曹操 Cáo Cāo Mèngdé 孟德
Guān Yǔ 關羽 Guān Yúncháng 雲長
Liú Bèi 劉備 Liú Bèi Xuándé 玄德
Zhūgé Liàng 諸葛亮 Zhūgé 諸葛 Liàng Kǒngmíng 孔明
Zhào Yún 趙雲 Zhào Yún Zǐlóng 子龍
Lǐ Bái 李白 Bái Tàibái 太白
Sū Dōngpō 蘇東坡 Shì Zǐzhān 子瞻
Yuè Fēi 岳飛 Yuè Fēi Péngjǔ 鵬舉
Yuán Chónghuàn 袁崇煥 Yuán Chónghuàn 崇煥 Yuánsù 元素
Liú Jī 劉基 Liú Bówēn 伯溫
Táng Yín 唐寅 Táng Yín Bóhǔ 伯虎
Máo Zédōng 毛澤東 Máo Zédōng 澤東 Rùnzhī 潤之
Hồ Chí Minh 胡志明  Nguyễn 阮 Sinh Cung 生恭 Tất Thành 必誠
I Sunsin 李舜臣 I 李 Sunsin 舜臣 Yeohae 汝諧

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Wilkinson, Endymion Porter (2018). Chinese History: A New Manual. Cambridge, MA: Harvard University Asia Center. էջեր 143–145. ISBN 978-0998888309.Wilkinson, Endymion Porter (2018). Chinese History: A New Manual. Cambridge, MA: Harvard University Asia Center. pp. 143–145. ISBN 978-0998888309.
  2. «Qū lǐ shàng» 曲禮上 [Summary of the Rules of Propriety Part 1]. Lǐjì 禮記 [Book of Rites]. Line 44. «A son at twenty is capped, and receives his appellation....When a daughter is promised in marriage, she assumes the hair-pin, and receives her appellation.»
  3. «Language Log » Sun Yat-sen, Chiang Kai-shek, Mao Zedong». Վերցված է 2024-08-05-ին.
  4. (孫破虜吳夫人,吳主權母也。 ... 與弟景居。 ... 生四男一女。) Sanguozhi vol. 50.
  5. Adamek, Piotr (2017). A Good Son is Sad If He Hears the Name of His Father: The Tabooing of Names in China as a Way of Implementing Social Values. London: Routledge. ISBN 9780367596712.