Jump to content

Հարգագաթային պերիօդոնտիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարգագաթային պերիօդոնտիտ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունատամնաբուժություն

Հարարմատային պերիօդոնտիտ կամ պերիապիկալ պերիօդոնտիտ[1], ատամների արմատների գագաթների շուրջ սուր կամ քրոնիկ բորբոքային պրոցես, որն առաջանում է հիմնականում ատամնակակղանից բակտերիաների ներթափանցման հետևանքով։ Առաջացման պատճառներից են նաև ատամի չբուժված կարիեսը, ատամի զարգացման արատները, կակղանաբորբերը, ատամների կոտրվածքները, արմատախողովակների ոչ ճիշտ լիցքավորումը, լնդաբորբը։ Կարող է առաջանալ նաև ատամների օկլուզիվ խնդիրների բուժման ընթացքում բարձր կետեր թողնելու հետևանքով։ Հարատամնային պերիօդոնտիտը կարող է վերածվել աբսցեսի կամ բշտի։ Աբսցեսը լցված է թարախով և գտնվում է արմատի գագաթի շուրջ։ Կիստան, ի տարբերություն աբսցեսի, ունի էպիթելային հյուսվածք և պատված է ավելի ամուր թաղանթով[2]։

Ստուգաբանորեն անունն առաջացել է հար (peri-), ատամ (-odont-), բորբոքում (լատիներեն -itis) և արմատի գագաթ (-apical) բառերից: Հարարմատային պերիօդոնտիտը այլընտրանքային տերմին է:

Պերիապիկալ պերիօդոնտիտի ռենտգենաբանական նշանները տարբերվում են կախված բորբոքման տևողությունից: Բորբոքման վաղ փուլերում ռենտգենաբանական փոփոխություններ չկան, այս դեպքում ախտորոշումը կախված է բացառապես կլինիկական ախտանիշներից։ Քրոնիկ բորբոքման դեպքում կարող են լինել լիտիկ (քայքաված) (ռենտգենաթափանց) կամ սկլերոտիկ (ռադիոկոնտրաստային) փոփոխություններ կամ երկուսն էլ:

Պերիապիկալ պերիօդոնտիտը լինում է սուր կամ ախտանշանային (սիմպտոմատիկ)/քրոնիկ կամ անախտանշանային (ասիմպտոմ)[3]:

Սուր հարգագաթային պերիօդոնտիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերիօդոնտալ կապանի սուր բորբոքման հետևանքով առանում է ուժեղ ցավեր։

Քրոնիկ հարգագաթային պերիօդոնտիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոնիկ կամ անախտանշանային (ասիմպտոմ) պերիօդոնտիտ

Դրսևորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգագաթային պերիօդոնտիտները բացի աբսցեսի և կիստայի վերածվելուց, կարող են վերածվել նաև հարգագաթային գրանուլեմաների[4]։ Պերիապիկալ գրանուլեմաները առաջանում են քրոնիկ պերիօդոնտիտների ժամանակ արդեն իսկ մահացած ատամի արմատի շուրջը, այդ իսկ պատճառով կոչվում են նաև արմատային գրանուլեմա կամ գագաթային գրանուլեմա[3]։

Բուժման եղանակներն են հակաբիոտիկների նշանակումը, արմատախողովակների լիցքավորումը կամ ատամի հեռացումը։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգագաթային պերիօդոնտիտը շատ տարածված հիվանդություն է։ Տարածվածությունը տատանվում է ըստ տարիքային խմբի, օրինակ՝ 20-30 տարեկան անձանց շրջանում՝ 33%, 30-40 տարեկան անձանց շրջանում՝ 40%, 40-50 տարեկան անձանց շրջանում՝ 48%, 50-60 տարեկան անձանց շրջանում՝ 57%, 60 տարեկանից բարձր անձանց շրջանում՝ 62%[5]: Այս տվյալների մեծ մասը ստացվել է եվրոպական երկրներում, մասնավորապես Սկանդինավիայում: Չնայած նրան, որ ԱՄՆ-ում տարեկան միլիոնավոր արմատախողովակների բուժման կամ հեռացման միջոցառումներ են իրականացվում, նման դեպքերի ընդհանուր թիվը շատ բարձր է։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Nair PN (2006 թ․ ապրիլ). «On the causes of persistent apical periodontitis: a review». International Endodontic Journal. 39 (4): 249–81. doi:10.1111/j.1365-2591.2006.01099.x. PMID 16584489.
  2. Segura-Egea JJ, Castellanos-Cosano L, Machuca G, López-López J, Martín-González J, Velasco-Ortega E, և այլք: (2012 թ․ մարտ). «Diabetes mellitus, periapical inflammation and endodontic treatment outcome». Medicina Oral, Patologia Oral y Cirugia Bucal. 17 (2): e356-61. doi:10.4317/medoral.17452. PMC 3448330. PMID 22143698.
  3. 3,0 3,1 Neville BW, Damm DD, Allen CA, Bouquot JE (2002). Oral & maxillofacial pathology (2nd ed.). Philadelphia: W.B. Saunders. էջեր 113–124. ISBN 978-0721690032.
  4. Graunaite I, Lodiene G, Maciulskiene V (2012 թ․ հունվար). «Pathogenesis of apical periodontitis: a literature review». Journal of Oral & Maxillofacial Research. 2 (4): e1. doi:10.5037/jomr.2011.2401. PMC 3886078. PMID 24421998.
  5. Hargreaves KM, Cohen S, Berman LH, eds. (2010). Cohen's pathways of the pulp (10th ed.). St. Louis, Mo.: Mosby Elsevier. էջեր 529–555. ISBN 978-0-323-06489-7.