Հարբեցնող որոմ
Հարբեցնող որոմ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Կաղապար:Бот.илл. (А) | ||||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Lolium temulentum L.
| ||||||||||||||
|
Որոմ արբեցնող կամ որոմ հարբեցնող կամ պիսակ (լատին․՝ Lólium temuléntum), հացազգիների կարգի դաշտավլուկազգիների միաշաքիլավոր միամյա բույս։ Հենց այս որոմի տեսակն է, որ հիշատակվում է Աստվածաշնչում։ Մինչ այս բույսը վնասակար մոլախոտ էր ցորենի, գարու և այլ մշակաբույսերի մեջ։ Հարբեցնող որոմը թունավոր է (հատիկի կեղևի տակ համակեցությամբ ապրում է ստրոմատինիա տեմուլենտա սունկը, որն արտադրում է թեմուլին ալկալոիդ, որը լուրջ վտանգ է ներկայացնում մարդկանց համար և մի շարք ընտանի կենդանիների համար (բացի խոզից, բադից և հավից)։ Ներկայումս այս տեսակի որոմը պրակտիկայում չի հանդիպում։
Հարբեցնող որոմը սովորաբար աճում է ցորենի արտադրության տարածքում և համարվում է մոլախոտ։ Այս երկու բույսերի նմանությունը այնքան մեծ է, որ որոշ շրջաններումայս որոմը կոչվում է «կեղծ ցորեն»[1]։ Այնուամենայնիվ, երբ ցորենը հասունանում է, լինում է շագանակագույն, իսկ որոմը՝ սև[2]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է ՌԴ եվրոպական մասում (գրեթե ամենուր), Կովկաս, Արևմտյան Սիբիր։
Հասկերը 3-8 ծաղկանի են։ Թաղանթավոր սերմնապտուղը նավակաձև-օվալաձև է, լայն բացված, երկարա-սրավուն, փորիկի միջին մասում փքված։ Գագաթը բութ կլորացած է, հիմքը հատված։ Արտաքին ծաղկաթեփուկը կաշենման է, վերևի մասում հաճախ երկատամանի, թեփուկի երկայնքով անցնում են երեք ցցուն անոթներ։ Թեփուկի եզրերը կարճ թարթիչավոր են, ներքին թեփուկը երկողնուցավոր, համարյա հավասար արտաքինին, ալիքավոր կոտրտված, վերին մասում` թաղանթավոր, հաճախ միջին մասում ակոսավոր։ Քիստը երկար է, ճկուն, թեթև ալիքավոր, թույլ ատամնավորված, հեշտությամբ կոտրվում և հեռացվում է միջին անոթից։ Սռնին տափակ ճնշված տեսք ունի, ուղիղ հատված, մոտ 2 մմ երկարությամբ։ Մակերևույթը մերկ է, թույլ անհարթություններով, երբեմն` թույլ կնճռոտ երկայնական մասում։
Գունավորումը մոխրա-կանաչավուն է, երբեմն` կեղտոտ դեղին գույնի, վերին մասում` ավելի մուգ։
Երկարությունը 5-6 մմ է, լայնությունը` 2-2.5 մմ, հաստությունը` 1.25-2 մմ։
Սերմնապտուղը սերտաճած է ներքին ծաղկաթեփուկի հետ, օվալաձվաձև է, մեջքի մասում` փքուն, լայն ու ոչ խորը ակոսիկով, մուգ գորշագույն։ Սաղմը լայն է, երկարությունը` 4-5 մմ։
Աղբոտում է գարնանացան հացազգիները, հատկապես`գարնանացան ցորենի մանր հատիկավոր սորտերը, ավելի հազվադեպ` այլ հացահատիկային մշակաբույսերը։
Թունավոր հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերմերի տոքսիկությունը պայմանավորված է ստրոմատինիա տեմուլենտա սնկով, որի գիֆերը գտնվում են սերմնաթաղանթների տակ։ Սունկը նպաստում է նարկոտիկ ալկալոիդ տեմուլինի կուտակմանը, որն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Թեմուլինն առաջ է բերում գլխապտույտ, աղմուկ ականջներում, թուլություն, գիտակցության կորուստ, ջղակծկումներ։ Արբեցնող որոմի աղացած սերմերի զգալի քանակություն պարունակող ալյուրից թխած հացը կրում է «հարբած հաց» անունը։
Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արբեցնող որոմի մասին հիշատակվում է Աստվածաշնչում, հանդիպում է նաև Ա.Ն. Օստրովսկու «Փոթորիկ» դրամայում։ «Որոմների» մասին, որոնք իբր սատանան թափում է տանիքից, պատմում է թռիչքային Ֆեկլուշային `հիմնավորելով քաղաքի բնակիչների այս ցավալի վիճակը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Հարբեցնող որոմներ
-
Հարբեցնող որոմի հասկ
-
-
-
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Губанов И. А. и др. 178. Lolium temulentum L. — Плевел опьяняющий // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.: Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2002. — Т. 1. Папоротники, хвощи, плауны, голосеменные, покрытосеменные (однодольные). — С. 272. — ISBN 8-87317-091-6.
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «genus»։ Germplasm Resources Information Network (GRIN)
- Հարբեցնող որոմ հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- «Плевел»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Плевел в Энциклопедии декоративных садовых растений
- https://snund.am/wp-content/uploads/2016/05/Book_quarantine_weeds1.pdf Archived 2018-09-04 at the Wayback Machine.
|