Հարարի
| |||
Երկիր | Եթովպիա | ||
Կարգավիճակ | Եթովպիայի շրջաններ | ||
Մտնում է | Եթովպիա | ||
Վարչկենտրոն | Հարեր | ||
Պաշտոնական լեզուներ | Harari? և Oromo? | ||
Բնակչություն | 175 900 մարդ (2005) | ||
Տարածք | 334 կմ² | ||
Սահմանակցում է | Օրոմիա | ||
ISO 3166-2 կոդ | ET-HA | ||
Հարարի (ամհարերեն՝ አማራ), Եթովպիայի 9 շրջաններից մեկը, որն իր մեջ ներառում է Հարար քաղաքը և նրա մոտակա ծայրամասերը։ Տեղակայված է երկրի արևելքում։ Նախկինում հայտնի էր շրջան 13 անվանումով։ Շրջանի մակերեսը կազմում է 333,94 կմ²։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական վիճակագրական գործակալության 2007 թվականի տվյալներով շրջանի բնակչությունը կազմում էր 183․415 մարդ. 92316 տղամարդ և 91․099 կին։ Քաղաքային բնակչությունը հաշվվում է 99368 մարդ (54,18 %)։ Բնակչության խտությունը կազմում է 589,05 մարդ/կմ²։ Շրջանում հաշշվում է 46169 տնային տնտեսություն, այս կերպ մեկ տնտեսությանը միջինում հասնում է 3,9 մարդ (3,4 մարդ՝ քաղաքային և 4,6 մարդ՝ գյուղական տնտեսություններում)[1]։
Հիմնական էթնիկ խմբեր. օրոմո (56,41 %), ամհարա (22,77 %), հարարի (8,65 %), հուրարե (4,64 %), սոմալիացիներ (3,87 %), տիգրայի (1,53 %) և ագրոբբա (1,26 %)։ Բնակչության 56,84 %-ը խոսում է օրոմո լեզվով, 27,53 %-ը՝ ամհարերեն, 3,70 %-ը՝ սոմալիերեն։ Բնակչության 68,99 %-ը դավանում են իսլամ, 27,1 %-ը` քրիստոնյա-միաբնակներ են, 3,4 %-ը՝ բողոքականներ, 0,3 %-ը՝ կաթոլիկներ և 0,1 %-ը՝ ունեն այլ կրոնական համոզմունքներ։
1994 թվականին կայացած՝ նախկին մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 131․139 մարդ, նրանցից 65․550-ը՝ տղամարդ և 65․589-ը՝ կին։ Քաղաքային բնակչությունը հաշվվել է 76․378 մարդ (58,24 %)։
CSA-ի 2004 թվականի տվյալներով՝ բնակչության միայն մոտ 73,28 %-ը ունեին մաքուր խմելու ջրի հնարավորություն (39,83 % գյուղական տեղանքում և 95,28 %՝ քաղաքներում)։ Գրագիտության մակարդակը կազմում է 78,4 % տղամարդկանց և 54,9 %՝ կանանց համար։ Մանկական մահացությունը կազմում է 66՝ 1000 ծնվածներից (ինչը շատ ավելի ցածր է երկրի միջին ցուցանիշից (77-ը 1000-ի))։ Այս մահերի ծայրահեղ դեպքում կեսը վրա է հասնում երեխայի կյանքի առաջին ամսում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Census 20,07 Tables: Amhara Region». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին., Tables 2.1, 2.5, 3.1, 3.2, 3.4.
- ↑ Macro International Inc. «2008. Ethiopia Atlas of Key Demographic and Health Indicators, 2005.» (Calverton: Macro International, 2008), pp. 2, 3, 10 (accessed 28 January 2009)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://web.archive.org/web/20050515084830/http://www.harraris.com/
- https://web.archive.org/web/20031212133113/http://www.ocha-eth.org/Maps/Maps.htm
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարարի» հոդվածին։ |
|