Հարատև ազատություն գործողություն՝ Արևմտյան Սահարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հարատև ազատություն»՝ Արևմտյան Սահարա
Ահաբեկչության դեմ պատերազմ

Թվական 2004 թվականի հունվարի 10՝ մինչև հիմա
Վայր Սահարա անապատ
Լիբիա Լիբիա
Մավրիտանիա Մավրիտանիա
Ալժիր Ալժիր
Արդյունք հակամարտությունը շարունակվում է
Հակառակորդներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ալժիր Ալժիր
Չադ Չադ
Մարոկկո Մարոկկո
Նիգեր Նիգեր
Մավրիտանիա Մավրիտանիա
Մալի Մալի
Սենեգալ Սենեգալ
Ալ-Քաիդա
  • Քարոզի և ջիհադի սալաֆիական խումբ (անվանումը մինչև 2007 թվականի հունվարը)
  • Ալ-Քաիդան Իսլամական Մաղրիբում (անվանումը սկսած 2007 թվականի հունվարից)
  • Անսար ադ-Դին (2012 թվականից սկսած)
Հրամանատարներ
անհայտ է Նաբիլ աս Սահրաուի †
Աբու Մուսաբ Աբդ ալ Վադուդա
Աբդելմալեկ Դրուկալ
Կողմերի ուժեր
գրեթե 1000 զինվոր, ոստիկանական կազմավորումներ, տեխնիկայի մեծ քանակ՝
  • 480 ամերիկացիներ
  • 250 ալժիրցիներ
  • 200 չադեցի
  • 20 մարոկկացի
  • 5 նիգերիացի
  • 3 մավրիտացի
  • 1 մալիացի
  • 25 սենեգալցի (ռազմական բժիշկներ)
չկա հստակ տվյալներ, որոշ գնահատականներով գրեթե 500 զինյալ, ուրիշ տվյալներով տատանվում է 1200-ից մինչև 1600 մարդ։[1]
Ռազմական կորուստներ
զինվորները՝ զոհվեց՝ 90 ալժիրցիներ, 1 ծովային հետևակ ԱՄՆ,
վիրավորվեց՝ 40 ալժիրցի
խաղաղ բնակիչներ՝ զոհվեց՝ 150 ալժիրցի, 4 ֆրանսիացի, 17 ՄԱԿ-ի աշխատակից,
վիրավորվեց՝ 200 ալժիրցի ու 1 ֆրանսիացի
վնասվել է 1 C-130 ինքնաթիռ և մեծ քանակությամբ ոստիկանական տրասպորտ
տարբեր տվյալներով, 50-ից մինչև 300 սպանված և հիվանդություններից զոհված
ոչնչացվեց 2 ավտոմեքենա + ականապատ պայթաց ավտոմեքենաները

«Հարատև ազատություն»՝ Արևմտյան Սահարա (անգլ.՝ Operation Enduring Freedom — Trans Sahara (OEF-TS))՝ ամերիկյան «Հարատև ազատություն» համալիր ռազմական գործողությունների մաս, որի պաշտոնական նպատակն է պայքարել միջազգային ահաբեկչության դեմ։

Ամերիկյան ռազմական ստորաբաժանումների հետ ռազմական գործողություններ իրականացնում էին նաև աֆրիկյան պետությունների (հիմնականում՝ Ալժիրի ու Չադի) զինվորները։ Բացի անօրինական զինված կազմավորումների ոչնչացումից, նրանց նպատակ էին հետապնդում նաև կանխել զենքերի ու թմրամիջոցների մաքսանենգությունները։

Ռազմական գործողությունների վեց տարիների ընթացքում, ԱՄՆ-ի Կոնգրեսը տրամադրեց 500 միլիոն դոլար, սակայն վերջին տարիների ընթացքում իրավիճակը փոխվեց դեպի վատը՝ աճեց ահաբեկչությունների քանակը, իսկ ահաբեկչական կազմակերպությունների ազդեցությունը՝ ուժեղացավ։

Հակամարտության ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Սահարայում ռազմական արշավանքի համար 2004 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսը ավելի քան 100 միլիոն դոլար տրամադրեց Ջորջ Բուշ կրտսերի վարչակարգին։ Առաջին ամերիկյան հատուկ ստորաբաժանումը Մավրիտանիա ժամանեց հունվարի 10-ին (այդ օրը համարվում է Արևմտյան Սահարայում «Հարատև ազատություն» ռազմական գործողության սկսման օրը)։ ԱՄՆ-ի փորձագետների առաջին նպատակն էր աֆրիկյան գործընկերներին ծանոթացնել զինյալների դեմ պայքարի մեթոդները[2]։

2006 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալժիրի իսլամիստները հայտարարեցին Ալ-Քաիդային միանալու մասին, ինչի հետևանքով առաջացավ «Ալ-Քաիդան իսլամական Մաղրիբի երկրներում» կազմակերպությունը։

2007 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 26-ին համաձայնություն ձեռք բերվեց Ալժիրի իշխանությունների և զինված տուարեգների խմբերի հետ՝ Ալ-Քաիդայի ջոկատների դեմ միասնական դիմադրություն կազմակերպելու վերաբերյալ[3]։

Այդ ժամանակ Ալժիրում հանկարծակի աճեց ահաբեկչությունների քանակը, որի պատասխանատվությունն իր վրա վերցրեց Ալ-Քաիդան։ Ապրիլի 10-ին տեղի ունեցավ 2 պայթյուն՝ երկրի կառավարության շենքի և միջազգային օդանավակայանից ոչ հեռու գտնվող ոստիկանական բաժանմունքի մոտ։ Զոհվեց ավելի քան 30 մարդ, ևս 100-ը վիրավորվեցին[4]։ Սեպտեմբերի 6-ին Բաթնա քաղաքի մոտ մահապարտ-ահաբեկիչը բացահայտվեց և գործի դրեց պայթուցիկ սարքը, ինչի արդյունքում զոհվեց իրավապահ մարմինների 20 աշխատակից, ովքեր փորձում էին վնասազերծել ահաբեկչին։ Սեպտեմբերի 8-ին Դելլիս քաղաքում՝ առափնյա պահակախմբի զորանոցի տարածքում, պայթեց 800 կգ պայթուցիկով լեցուն բեռնատար՝ արդյունքում զոհվեց 37 մարդ[5]։ Դեկտեմբերի 11-ին Ալժիրի գերագույն դատարանի շենքում և ՄԱԿ-ի գործակալությանում 10 րոպե ընդմիջումով տեղի ունեցավ 2 պայթյուն, որը խլեց 76 մարդու կյանք (նրանցից 17-ը ՄԱԿ-ի աշխատակիցներ էին[6]): Դեկտեմբերի 24-ին ավազակային հարձակում իրականացվեց ֆրանսիացի զբոսաշրջիկների վրա, որի արդյունքում զոհվեց 4 մարդ, ևս 1-ը վիրավորվեցին։ Ալժիրի Հանրապետության իշխանություններն այդ հարձակման մեջ մեղադրեցին «Ալ-Քաիդան իսլամական Մաղրիբի երկրներում» կազմակերպությանը[7]։

2007 թվականի երկրորդ կեսում տեղի է ունեցել առաջին և ներկայումս միակ տեխնիկայի կորուստը հակամարտող երկու կողմերի մոտ՝

  • Սեպտեմբերի 12-ին Ալժիրի երկնքում խոշոր տրամաչափի գնդացրից վնասվեց ամերիկական ռազմատրասպորտային C-130 ինքնաթիռը։ Ինչպես հաղորդվում է՝ անձնակազմից ոչ ոք չի տուժել, իսկ ինքնաթիռը կարողացել է հաջող վայրէջք կատարել օդանավակայանում։
  • Սեպտեմբերի 20-ին Ալժիրի հետ սահմանին չադական զորքերը ոչնչացրեցին 2 ավտոմեքենա։ Ինչպես հաստատվում է, ավտոմեքենաները վարել են իսլամիստ զինյալները։

2007 թվականին Ալ-Քաիդայի ազդեցությունը տարածվեց Մալիի ապստամբական խմբերի վրա, որը հանգեցրեց զբոսաշրջային արդյունաբերության տապալմանը, ոչ կառավարական, մարդասիրական կազմակերպությունների փախուստին և անհնարին դարձրեց տարածաշրջան մուտք գործող ցանկացած արտաքին օգնության հնարավորությունը[8]։

2008 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 1-ին Մավրիտանիայի մայրաքաղաք Նուակշոտում զինված անձանց խումբը մոտեցավ Իսրայելի դեսպանատանը և այն ավտոմատներից գնդակոծելով, փախուստի դիմեց։ Զոհերի մասին հաղորդագրություն չի ստացվել, սակայն տվյալ հարձակումը մեծ հոգեբանական ազդեցություն ունեցավ՝ ցույց տալով, որ Մավրիտանիայի պաշտոնական իշխանություններն ի զորու չեն տիրապետել իրավիճակին նույնիսկ մայրաքաղաքում[9]։

2008 թվականի ամառվա վերջին «Ալ-Քաիդան իսլամական Մաղրիբում» կազմակերպության առաջնորդ Աբու Մուսաբ Աբդուլ Վադուդը ջիհադի կոչ արեց Մաղրիբի բոլոր իսլամադավաններին[10][11]։

2009 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 19-ին բրիտանական «The Sun» թերթը հաղորդեց, որ Սահարայում հայտնաբերվել է ժանտախտից ախտահարված զինյալներից մեկի դին[12]։ Այդ հաղորդագրությունը բուռն քննարկումների առիթ դարձավ ԶԼՄ-ներում, որոնցում, մասնավորապես նշվում էր, որ ժանտախտից զոհվել է ավելի քան 40 ահաբեկիչ[13], ինչպես նաև կար վարկած, որ մահացու հիվանդությունը առաջացել է ահաբեկիչների կողմից մշակված կենսաբանական զենքի հետևանքով[14]։

«Ալ-Քաիդայի» ալժիրցի զինյալները պայթեցրեցին ոստիկաններից ու ուսուցիչներից կազմված ավտոշարասյուն, որի հետևանքով սպանվեց 10 մարդ[24]։

  • 2009 թվականի հունիսի 11՝ Մալիի բարձրագույն ռազմական հետախուզության ներկայացուցիչներից գնդապետ Լամանա Օուլդ Շեյխը, ով ուսումնասիրել էր Աֆրիկայի հյուսիսում ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպության գործունեությունը, սպանվեց Թիմբուկտու քաղաքում[25]։
  • 2009 թվականի հունիսի 17՝ Մալիի բանակը հարձակվեց Ալժիրի հետ սահմանին գտնվող «Ալ-Քաիդայի» բազայի վրա։ Թիմբուկտու քաղաքի շրջանում սպանվեց տասը զինյալ։ Մալիի բանակի կորուստը կազմեց հինգ մարդ[26]։
  • 2009 թվականի հունիսի 18՝ Ալժիրում զինյալների կողմից դարանի հետևանքով զոհվեց 24 ոստիկան[27]։
  • 2009 թվականի հուլիսի 6՝ Երկրի հյուսիս-արևելքում՝ Թեսալի բնակավայրի մոտ, իսլամիստական «Ալ-Քաիդայի» հետ երկու մարտերում, Մալիի կառավարական զորքերը կորցրեցին տասնյակ զինվորների, ևս 20-ը անհետ կորան, այդ թվում՝ կառավարական զորքերի գնդապետը[28]։ Իսլամիստները հայտարարեցին 28 մալիական զինվորի ու կառավարական զորքերի երեք զինվորների գերեվարման մասին[29]։
  • 2009 թվականի հուլիսի 29՝ Ալժիրցի զինյալները սպանեցին 20 զինվորի, վիրավեցին 7-ին։ Զինյալների կորուստը կազմեց 5 մարդ[30][31]։
  • 2009 թվականի օգոստոսի 9՝ Մավրիտանիայում Ֆրանսիայի դեսպանատան մոտ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրեց իրեն։ Վիրավորվեց դեսպանատան երկու աշխատակից[32]։
  • 2009 թվականի հոկտեմբերի 21՝ ԱՄՆ-ն զինում է Մալիին՝ «Ալ-Քաիդայի» դեմ կռվելու համար[33]։
  • 2009 թվականի դեկտեմբերի 31՝ Մավրիտանիայում իսպանացիների առևանգման համար «Ալ-Քաիդան» պահանջեց է 7 միլիոն դոլլար[34]։

2010 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգշաբթի՝ հուլիսի 22-ին, 20-30 ֆրանսիացի զինվորներ Մավրիտանիայի զինվորների հետ իրականացրեցին պատանդին փրկելու համար հատուկ գործողություն։ Նրանք ասպատակեցին Մալիում գտնվող ահաբեկիչների ճամբարներից մեկը։ Հատուկ գործողության ընթացքում ոչնչացվեց վեց զինյալ։ Այնուամենայնիվ, զինվորներին չհաջողվեց ապացույցներ գտնել առ այն, որ Ժերմանոն գտնվում է այդ բազայում[35]։ Մավրիտանիայի բանակի ասպատակությունը Մալիի հյուսիսային շրջաններում[31]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Об изменениях в военно-политической обстановке на Ближнем Востоке и в Северной Африке (25-31 мая 2009 года)"
  2. Американцы обучат африканских военных борьбе с террористами Արխիվացված 2016-03-06 Wayback Machine Lenta.ru
  3. Туареги будут охотиться за членами «Аль-Каиды» в Алжире и Мали Արխիվացված 2015-06-30 Wayback Machine newsru.com
  4. Ответственность за взрывы в Алжире взяла на себя «Аль-Каеда» Lenta.ru
  5. «Аль-Каеда» взяла на себя ответственность за алжирские теракты Lenta.ru
  6. Ответственность за теракты в Алжире взяла «Аль-Каеда» Lenta.ru
  7. Убийцы французских туристов в Алжире оказались связанными с «Аль-Каедой» Lenta.ru
  8. Туареги. Неизвестная война
  9. Боевики обстреляли посольство Израиля в Мавритании Lenta.ru
  10. «Аль Каеда» призвала к джихаду в Мавритании Lenta.ru
  11. Североафриканская ячейка «Аль-Каеды» призвала мусульман Магриба к джихаду Lenta.ru
  12. Deadliest weapon so far… the plague Արխիվացված 2016-03-19 Wayback Machine The Sun
  13. Чума убила более 40 террористов из африканской «Аль-Каиды» Արխիվացված 2014-02-22 Wayback Machine newsru.com
  14. У «Аль-Каиды» сорвался эксперимент по испытанию оружия массового поражения в Алжире Արխիվացված 2014-02-22 Wayback Machine newsru.com
  15. «В Алжире исламисты убили девять охранников». Lenta.ru. 23 февраля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  16. «На севере Африки перехвачена крупная партия оружия для «Аль-Каиды»». NEWSru. 25 февраля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  17. ««Аль-Каеда» предложила обменять шесть дипломатов и туристов на 20 боевиков». Lenta.ru. 29 марта 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  18. «Новости NEWSru.com :: «Аль-Каида» призвала алжирцев не голосовать за Абдельазиза Бутефлику на президентских выборах». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  19. «Борьба с «Аль-Каедой» взвинтила цены на картофель в Алжире». Lenta.ru. 20 апреля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  20. «В Мали освобожден спецпредставитель ООН Роберт Фоулер». Lenta.ru. 22 апреля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  21. ««Аль-Каеда» выдвинула ультиматум властям Великобритании». Lenta.ru. 27 апреля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  22. «В Алжире 14 исламских боевиков приговорены заочно к смертной казни». NEWSru. 6 мая 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  23. ««Аль-Каеда» казнила британского заложника». Lenta.ru. 3 июня 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  24. «Алжирские боевики «Аль-Каиды» взорвали автоколонну с полицейскими и учителями: 10 человек убиты». NEWSru. 3 июня 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  25. В Мали застрелен охотник на «Аль Каиду» — Африка, преступления, терроризм БалтИнфо.ru
  26. Армия Мали атаковала базу «Аль-Каиды» | Новости. Новости дня на сайте Подробности
  27. В Алжире террористы убили взвод полицейских — Африка, терроризм БалтИнфо.ru
  28. Мали сообщает о потерях в боях армии страны с «Аль-Каидой» | Газета. Ru: Хроника дня
  29. BBC Russian — Лента новостей — Исламисты заявляют об убийстве 28 малийских солдат
  30. Lenta.ru: Россия: Алжирские боевики убили 20 военнослужащих
  31. 31,0 31,1 Институт Ближнего Востока [www.IIMES.ru]
  32. Lenta.ru: Россия: У посольства Франции в Мавритании взорвался смертник
  33. Lenta.ru: Наука и техника: США вооружат Мали для борьбы с "Аль-Каедой"
  34. Новости NEWSru.com :: За похищенных в Мавритании испанцев "Аль-Каида" требует 7 млн долларов
  35. «Африканская "Аль-Каеда" казнила гражданина Франции - Постсовет.Ру». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.