Հարավարևելյան Միացյալ Համաշխարհային Քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավարևելյան Միացյալ Համաշխարհային Քոլեջ
անգլ.՝ United World College of South East Asia
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքոլեջ
Հիմնադրված է1971[1]
ՏնօրենՔրիս Էդվարդս
Երկիր Սինգապուր
ՏեղագրությունՍինգապուր
Կայքuwcsea.edu.sg

Հարավարևելյան Միացյալ Համաշխարհային Քոլեջ, (անգլ.՝ United World Colleges (or UWC) ) Միացյալ Համաշխարհային Քոլեջների շարժման անդամ և անկախ, միջազգային դպրոց Սինգապուրում։ Դպրոցն ունի երկու հիմնական տարածք՝ Դովեր և Արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրումից ի վեր դպրոցումը հիմնական կրթությամբ էր։ 1990-ականներին դպրոցն ընդլայնվեց և այժմ միջնակարգ է։ Այսօր երեխաները դպրոց ընդունվում են 4 տարեկանից՝ ստանալով ամբողջական կրթություն ՝ բաղկացած 5 փողկապակցված առարկաներից․ ակադեմիական, խմբակներ, արդատասարանական կրթություն, անհատական և սոցիալական կրթություն և ծառայություն։ Քոլեջի կրթական ծրագիրը տանում է դեպի GCSE 9-10-րդ դասարաններում և IB (ՄԲ) 11-12-րդ դասարաններում։ 3000-ից ավել ուսանողներ կան Դովերում, 2300-իս ավել՝ արևելյան կամպուսում։ Երբ արևելյան կամպուսը լիովին համալրվի, ուսանողների թիվը կհասնի 2500-ի։

Հարավարևելյան Ասիայի Աշխարհի Միացյալ Քոլեջը տարբերվում է մնացյալ Համաշխարհային Միացյալ Քոլեջների անդամ հանդիսացող դպրոցներից։ Վերջիններս լիովին գիշերօթիկ դպրոցներ են, որոնք առաջարկում են միայն ՄԲ ծրագիրը 16-19 տարեկան երիտասարդների համար։ Այս քոլեջը երեխաներին ընդում է 4 տարեկանից, աշակերտների մեծամասնությունը Սինգապուրից վտարվածների երեխաներ են։ Դպրոցում կացություն հաստատում են 300-ն ընդհանուր աշակերտներից, որոնք հիմնականում հարևան ասիական երկրներից են։ Դպրոցի աշակերտների մի ստվար զանգված, որոնց կրթաթոշակ է տրամադրվում, ընտրվում են ազգային կոմիտեների միջոցով, կամ պարզապես անմիջապես դիմում են քոլեջին։ Սինգապուրի կառավարությունը հիմնականում փորձում է թույլ չտալ իր քաղաքացիներին հաճախել միջազգային դպրոցներ երկրի ներսում, այդ իսկ պատճառով Հարավարևելյան Ասիայի Աշխարհի Միացյալ Քոլեջն ամբողջ ցանցում տեղացի աշակերտների ամենաքիչ քանակն ունի։ Դասավանդող անձնակազմի անդամները ավելի քան 25 ազգութան ներկայացուցիչներ են։

Քոլեջի ՄԲ-ի տարեկան միջին բալը 36․5 է, այնինչ համաշխարհային ստանդարտն է ՝ 29․8։ Ամբողջական ծրագիրը նաև առաջակում է ընդլայնված սպորտի, թատրոնի, երաժշտության, առաջնորդության խմբակներ և արտադասարական կրթական ծրագիր։ Դպրոցի կրթական ծրագրի շեշտը դրված է ծառայության վրա, այն լայնորեն ճանաչված է որպես մոդել երեխաներին ընդգրկելու իմաստալից հասարակական ծառայության մեջ։ Good Schools Guide International's-ը ասում է. «Դպրոցն ունի բավականին լավ կրթական համբավ, սակայն առաջարկում է շատ ավելին, քան պարզապես հաջող քննությունները հանձնելուն պատրաստվելն է․․․Դպրոցն ակնհայտորեն նրանց համար չէ, ովքեր սիրում են կողքից լուռ հետևել[2]»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]