Հարավուրալյան ազգային բնական արգելոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարավ Ուրալյան ազգային բնական արգելոց
Տեղագրություն Բաշկորտոստան Չելյաբինսկի մարզ, Բաշկորտոստան, Ռուսաստան
Ամենամոտիկ քաղաք Բաշկորտոստան Բելորեցկ
Տարածք 252,8 հազար հա
Հիմնադրված է 19.06.1978
Կայք http://south-ural-reserve.ru

Հարավուրալյան ազգային բնական արգելոց, արգելոց Բաշկորտոստանում և Չելյաբինսկի մարզում[1]։

Համարվում է Բաշկորտաստանի և Հարավային Ուրալի ամենամեծ արգելոցը։ Ստեղծման պահին արգելոցի մակերեսը կազմել է 252,8 հազար հա։ Արգելոցի տարածքի մոտավորապես 90 %-ը ընկած է Բաշկորտոստանի տարածքում։ Չելյաբինսկի մարզի Կատաև-Իվանովսկի շրջանի տարածքում գտնվում է արգելոցի տարածքից 2,404 հազար հեկտարը։

Յամանտաու

Բնական արգելոցի տարածքում են գտնվում մի քանի լեռնաշղթաներ՝ Մաշակ, Զիգալգա, Նարի, Կումարդակ և Յամանտաու (1640 մ, Հարավային Ուրալի ամենաբարձր լեռը)։ Տարածքում են նաև գտնվում Մաշակ, Փոքր Ինզեր, Յուրյուզան, Տյուլմեն, Ռևետ, Կատավ, Նուրա և այլ գետեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «South Ural Zapovednik (Official Site)» (ռուսերեն)։ Ministry of Natural Resources and Environment (Russia)։ Վերցված է հունվարի 21, 2016 

Գրականության[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алибаев Ф. Южно-Уральский государственный природный заповедник / Ф. Алибаев // Ватандаш. — 2002. — № 9. — С. 184—185.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]