Հարավաֆրիկյան ռենդ
![]() | |
Տեսակ | տարադրամ |
---|---|
ISO 4217 կոդ | ZAR |
Երկիր | ![]() |
Ներդրման ամսաթիվը | փետրվարի 14, 1961 |
Անվամված է | Witwatersrand? |
Նշան | R |
Մետաղադրամ | 5, 10, 20 և 50 ցենտ 1, 2 և 5 ռենդ |
Թղթադրամ | 10, 20, 50, 100 և 200 ռենդ |
Կենտրոնական բանկ | Հարավաֆրիկյան պահուստային բանկ |
Տպող | South African Bank Note Company? և Հարավաֆրիկյան դրամահատարան |
Փոխարինել է | South African pound? և Հարավարևմտյան Աֆրիկայի ֆունտ |
Ռենդ կամ ռանդ (անգլ.՝ rand)` ազատ փոխարկելի արժույթ, հանդիսանում է Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային դրամական միավոր և ընդհանուր արժույթ Բազմակողմ արժութային համաձայնագրի մասնակից երկրների համար, որի կազմի մեջ, բացի ՀԱՀ-ից, մտնում են նաև Նամիբիան և Լեսոթոն։ Շրջանառության մեջ է դրվել է 1961 թվականին՝ Հարավաֆրիկյան Հանրապետության հռչակման և Ազգերի բրիտանական համագործակցության կազմից դուրս գալու հետ միաժամանակ, 2:1 հարաբերությամբ փոխարինելով հարավաֆրիկական ֆունտին։
Նշվում է R սիմվոլով և կազմված է 100 ցենտից (սիմվոլ «c»)[1]: Կոդ ISO 4217` ZAR:
2004 թվականի դեկտեմբերից հարավաֆրիկյան ռենդը մտնում է արժույթի կլիրինգային ցուցակի մեջ, որը կիրառվում է միջազգային միջբանկային CLS համակարգում հաշվարկների ժամանակ։
Էթիմոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԱՀ ազգային արժույթի բացատրության համար ռուսերենում կիրառվում է երկու բառ ` «ռանդ» և «ռենդ», որոնք լեզվի մեջ են մտել տարբեր ուղիներով։ Երկուսն էլ, վերջնական արդյունքում, առաջացել են Վիտվաթերսրանդ լեռնաշղթայի անունից, կրճատ`Ռանդ ( աֆրիկաանսից` Witwatersrand, որը նշանակում է «Սպիտակ ջրի ողնաշար»)[2], որտեղ 19-րդ դարի վերջում հայտնաբերվել է աշխարհի խոշորագույն ոսկու հանքերից մեկը, որը հարուցել է Վիտվաթերսրանդի ոսկու տենդը։ «Ռանդ» բառը ռուսաց լեզվի մեջ է ներմուծվել, ինչպես գծագրապատճեն, ուղղակիորեն աֆրիկաանսից, «ռենդ»` լեզու-միջնորդի միջոցով (այս դեպքում անգլերեն լեզվից, անգլ.`Rand) բուն հնչողության աղավաղումով[3]։
Ներկայումս միանշանակ տերմին հարավաֆրիկյան արժույթի համար գույություն չունի, երկու տարբերակներն էլ կիրառվում են նույն հաճախականությամբ։ Ընդ որում, Հարավային Աֆրիկայի երկրագիտական գրականության մեջ հաճախ հանդիպում է «ռանդ»[4]։ Հենց այդ տարբերակն է կիրառվում Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում` ՀԱՀ վերաբերյալ ինֆորմացիա տրամադրելիս[5], ՀԱՀ-ում Ռուսաստանի դեսպանատան[6] և Ռուսաստանում Հարավաֆրիկյան դեսպանատան կայքերում[7]։ Ֆինանսատնտեսագիտական գրականությունում գործածվում է«ռենդ» բառը, այդ հանգամանքով է պայմանավորված այս տարբերակի կիրառությունը բոլոր արտարժույթի դասակարգիչներում.
- ԽՍՀՄ Արտաքին առևտրի բանկում (գործել է մինչև 1986 թվականը)[8]
- Արժույթի Համամիութենական դասակարգիչներում (1986-1995, մի շարք ոլորտներում մինչև 1997 թվականը)[9]
- Արժույթի Համառուսական դասակարգիչներում (1995 թվականից մինչև մեր օրերը)[10]
որը հանդիսանում է ազգային ստանդարտ, այն պարտադիր է նորմատիվային փաստաթղթերի պատրաստման և հաշվետվությունների ներկայացման համար։ Այս տարբերակը հանդիպում է նաև նեղ մասնագիտական ստանդարտում` Դաշնության հարկային ծառայությունում[11]։
Երկիմաստ տերմինաբանությունը կիրառվում է նաև տեղեկատու գրականության մեջ։ Ահա մի քանի օրինակ.
Ռանդ
- Ռուսերեն ուղղագրական բառարան PAH[12]
- Ֆինանսական և տնտեսական բառարան[13]
- Տեղեկատու «Աշխարհի երկրների արժույթներ»[14]
Ռենդ
- Ընհանուր բառապաշարի անգլերեն-ռուսերեն բառարան «Lingvo Universal»[15]
- Անգլերեն - ռուսերեն տնտեսական բառարան[16]
- Խորհրդային մեծ հանրագիտարան[17]
- Դրամագիտական բառարան[18]
Ռանդ (ռենդ)
Մետաղադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականին թողարկվել է ½, 1, 2½, 5, 10, 20 և 50 ցենտ արժեքով մետաղադրամներ:1965 թվականից 2½ ցենտ մետաղադրամը փոխարինվեց 2 ցենտով։ Շրջանառության համար կես ցենտ արժեքով մետաղադրամը վերջին անգամ հատվել է 1983 թվականին։ 1 ռենտ արժողությամբ մետաղադրամը թողարկվել է 1977 թվականին, որից հետո 1989 և 1990 թվականներին թողարկվեցին համապատասխանաբար 2 և 5 ռենդ արժողությամբ մետաղադրամներ։ 1 և 2 ցենտ արժողությամբ մետաղադրամները շրջանառությունից դուրս են եկել 2002 թվականի ապրիլին, հիմնականում արժեզրկման պատճառով։
Կեղծ մետաղադրամներից խուսափելու համար 2004 թվականի օգոստոսին թողարկվեցին 5 ռենդ արժողությամբ նոր մետաղադրամներ, այնպես ինչպես նոր թղթադրամները 2005 թվականի փետրվարին։ Պաշտպանական աստիճանը, մետաղադրամների համար սահմանված, իրենց մեջ ներառում են երկմետաղական դիզայն (նման են 1 և 2 եվրո արժողությամբ մետաղադրամներին, 2 բրիտանական ֆունտին և կանադական 2 դոլարին), հատուկ պաշտպանական խորացված եզրերով և միկրոգրվածքներով։
Թղթադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թղթադրամների առաջին շարքը թողարկվել է 1961 թվականին, 1, 2, 10 և 20 ռենդ արժողությամբ թղթադրամները անվանական գնով, դիզայնով և գույնով նման էին իրենց նախորդած ֆունտին, որպեսզի թեթևացվեր անցումը։ Դրանք իրենց վրա կրում էին Յան վան Ռիբեկի դիմանկարը` Քեյփթաուն քաղաքի հիմնադիրը և առաջին ղեկավարը, որը այդ ժամանակ գտնվում էր Հոլանդական արևելահնդկական ընկերության տիրապետման տակ։ Այնպես, ինչպես վերջին ֆունտային թղթադրամները, այս թղթադրամները ևս թողարկվել էին 2 տարբերակով։ Մի տարբերակում բոլոր գրառումները սկզբում անգլերեն էին, ապա աֆրիկաանս, իսկ մյուսում` հակառակը։ Այս փորձը շարունակվել է նաև 1966 թվականին թողարկված թղթադրամներում, այդ ժամանակ առաջին անգամ թողարկվեց հինգ ռենդ արժողությամբ թղթադրամը, բայց շրջանառությունից դուրս եկավ 20 ռենդ անվանական գնով թղթադրամը։
1978 թվականին թողարկված թղթադրամների շարքը կազմված էր 2, 5 և 10 ռենդ անվանական գնով թղթադրամներից։ 20 և 50 ռենդ արժողությամբ թղթադրամները թողարկվել են միայն 1984 թվականին։ Այս շարքը ենթարկվել է ամենամեծ քանակությամբ փոփոխությունների։ Նրանում, յուրաքանչյուր տեսակի համար, արդեն միայն մեկ տարբերակ կար։ Աֆրիկաանսը դարձավ առաջին լեզուն 2, 10 և 50 ռենդերի վրա, այդ ժամանակ անգլերենը դեռ ժարունակում էր մնալ առաջին լեզուն 5 և 20 ռենդերի վրա։ Բոլոր թղթադրամների վրա դեռևս պատկերված էր Յան վան Ռիբեկի դիմանկարը։
1990-ական թվականներին թղթադրամների դիզայնը փոփոխվեց`դիմերեսի վրա «Մեծ հնգյակի» ներկայացուցիչների պատկերները հայտնվեցին։ 2 ռենդանոց և 5 ռենդանոց մետաղադրամները փոխարինվեցին թղթադրամներով, 1994 թվականին ներկայացվեց 100 և 200 ռենդ արժողությամբ թղթադրամները։
2012 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետության Կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց 10, 20, 50, 100 և 200 ռենդ արժողությամբ թղթադրամների նոր շարք, որոնց վրա պատկերված էր Նելսոն Մանդելայի դիմանկարը[21]։
2012 թվականի թղթադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի շարք | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին (ռենդով) |
Չափսեր (մմ) |
Հիմնական գույներ |
Նկարագրություն | Տպագրման տարեթվեր | ||||
Դիմերես | Ռևերս | Դիմերես | Ռևերս | Նշագիծ | |||||
10 | 128×70 | կանաչ | Նելսոն Մանդելայի դիմանկար | Ռնգեղջյուրի գլուխ | Նելսոն Մանդելա | 2012 2013 2016 | |||
Պատկեր:20-rand-vorn-muster.jpg | 20 | 134×70 | շագանակագույն | փղի գլուխ | |||||
50 | 140×70 | վարդագույն—կարմիր | Առյուծի գլուխ | ||||||
100 | 146×70 | բաց կապույտ | Աֆրիկյան գոմեշի գլուխ | ||||||
200 | 152×70 | նարնջագույն-դեղին | Ընձառյուծի գլուխ |
2018 թվականի թղթադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի շարք | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին (ռենդերով) |
Չափսեր (մմ) |
Հիմնական գույներ |
Նկարագրություն | Տպագրման տարեթիվ | ||||
Դիմերես | Ռևերս | Դիմերես | Ռևերս | Նշագիծ | |||||
10 | 128×70 | կանաչ | Նելսոն Մանդելայի դիմանկար |
Երիտասարդ Մանդելան և նրա հայրենիքը Մֆեզո | Նելսոն Մանդելա | 2018 | |||
20 | 134×70 | շագանակագույն | Երիտասարդ Մանդելան և նրա տունը Սոուետո | ||||||
50 | 140×70 | կարմիր | Երիտասարդ Մանդելան և նրա ձեռբակալության վայրը Խովիկաի մոտ | ||||||
100 | 146×70 | կապույտ | Երիտասարդ Մանդելան եւ նրա բանտարկության վայրը Ռոբեն Այլենդում | ||||||
200 | 152×70 | նարնջագույն | Երիտասարդ Մանդելան և նրա արձանը միության շենքի մոտ |
Փոխարժեքի ռեժիմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս ՀԱՀ կիրառում է փոխարժեքի լողացող կուրս։ Փոխարժեքի քաղաքականության արդյունավետության չափանիշը ինֆլյացիայի ցուցանիշներն են։

ZAR ներկա փոխարժեքները | |
---|---|
e-money.am | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
Google Finance կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
XE.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
OANDA.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարավաֆրիկյան Հանրապետություն
- Հարավաֆրիկյան Հանրապետության վարչական բաժանում
- Հայերը Հարավաֆրիկյան Հանրապետությունում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ЮАРБ, 2012, Раздел South African currency
- ↑ Free Dictionary, 2011, Статья Rand
- ↑ Давидсон, 1972, էջ 58—59
- ↑ См., например, Деловая ЮАР, 2008, где встречаются оба наименования с преобладанием слова «ранд»
- ↑ МИД, 2012, Раздел «Южно-Африканская Республика (справочная информация)»
- ↑ Посольство РФ, 2012, Раздел «Оформление виз иностранным гражданам — близким родственникам граждан России»
- ↑ Посольство ЮАР, 2010, Раздел «Информация»
- ↑ УЦОВ, 1985
- ↑ ОКВ, 1986
- ↑ ОКВ, 2000
- ↑ КВ ФНС, 2010
- ↑ 12,0 12,1 Грамота.ру, 2000—12, Запрос «Ранд»
- ↑ СЭФ, 2012, Статья «Ранд»
- ↑ ВСМ, 1987, էջ 278—280
- ↑ АРСОЛ, 2008, Статья Rand
- ↑ АРЭС, 2001, Статья Rand
- ↑ БСЭ
- ↑ НС, 1980, Статья «Рэнд»
- ↑ СН, 1993, Статья «Ранд»
- ↑ СЭС, 2006, Статья «Ранд»
- ↑ «South African Reserve Bank New Banknotes — One of a Kind». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Справочная литература:
- The Free Dictionary. — Farlex, 2011.
- Англо-русский словарь общей лексики «Lingvo Universal». — Электронное издание к версии ABBYY Lingvo x3. — ABBYY, 2008.
- Англо-русский экономический словарь. — Электронное издание к версии ABBYY Lingvo x3. — ABBYY, 2001.
- Денежные единицы стран мира // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Валюты стран мира: Справочник / [Авторы: Бутаков Д. Д., Золотаренко Е. Д., Рыбалко Г. П.] / Под ред. Борисова С. М., Рыбалко Г. П., Можайскова О. В. — 5-е изд., перераб. и доп. — М.: Финансы и статистика, 1987.
- Нумизматический словарь / [Автор: Зварич В. В.]. — 4-е изд. / Публ. Словарь нумизмата. Описание монет. — Львов, 1980. — ISBN 5-256-00317-8
- Словарь нумизмата / [Авторы: Фенглер Х., Гироу Г., Унгер В.] / Пер. с нем. М. Г. Арсеньевой / Отв. ред. В. М. Потин. — 2-е изд., перераб. и доп. / Публ. Словарь нумизмата. Описание монет. — М.: Радио и связь, 1993. — ISBN 5-256-00317-8
- Словарь по экономике и финансам. — Электронное издание. — Глоссарий.ру, 2012.
- Райзберг Б. А., Лозовский Л. Ш., Стародубцева Е. Б. Современный экономический словарь. — 5-е изд., перераб. и доп. — М.: ИНФРА-М, 2006.
- Нормативные акты:
- Кодификатор валют. — Таблица № 3 (по состоянию на 1 декабря 2009 г.) к Письму ФНС РФ от 26.04.2010 № ШС-37-3/656@ «Об отсутствии необходимости построчного перевода электронного авиабилета». — Федеральная налоговая служба, 2010.
- Общероссийский классификатор валют. — ОК (МК (ИСО 4217) 003-97) 014-2000 (утв. Постановлением Госстандарта РФ от 25.12.2000 № 405-ст) (ред. от 24.05.2011). — Госстандарт, 2000.
- Общесоюзный классификатор валют 1 84 158. — М.: Финансы и статистика, 1986.(չաշխատող հղում)
- Условные цифровые обозначения валют. — (утв. Внешторгбанком СССР, 1985 г.) (с изм. и доп. в соответствии с письмом ЦБ РФ от 21.01.94 № 73). — Внешторгбанк СССР, 1985.
- Официальные сайты:
- Министерство иностранных дел. — Официальный сайт. — МИД РФ, 2012.
- Посольство Южно-Африканской Республики в Российской Федерации. — Официальный сайт. — 2010.
- Посольство Российской Федерации в Южно-Африканской Республике. — Официальный сайт. — 2012.
- Южно-Африканский резервный банк. — Официальный сайт. — 2012.
- Прочие:
- Давидсон А. Б. Южная Африка: Становление сил протеста. 1870—1924. — М.: Наука, 1972.
- Деловая ЮАР. Тома V—VI. Экономика и связи с Россией в 2000—08 гг. — М.: ПОЛПРЕД Справочники, 2008.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Южно-Африканского резервного банка:
- раздел «Банкноты Արխիվացված 2020-09-21 Wayback Machine»
- раздел «Монеты Արխիվացված 2020-09-21 Wayback Machine»
- Официальный сайт Южно-Африканского монетного двора:
- раздел «Южноафриканские монеты в обращении»
- Галерея банкнот Южной Африки(գերմ.)(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավաֆրիկյան ռենդ» հոդվածին։ |
|