Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային կենդանաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային կենդանաբանական այգի
անգլ.՝ National Zoological Gardens of South Africa
South Africa-Pretoria Zoo-005.jpg
Տեսակկենդանաբանական այգի
ԵրկիրFlag of South Africa.svg ՀԱՀ
ՏեղագրությունՊրետորիա
Հիմնվել էհոկտեմբերի 21, 1899
Կոորդինատներ: 25°44′18.000000098798″ հվ. լ. 28°11′21.000000101197″ ավ. ե. / 25.73833333336077800° հս․. լ. 28.18916666669477777° ավ. ե. / 25.73833333336077800; 28.18916666669477777
Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային կենդանաբանական այգիը գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում
Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային կենդանաբանական այգի
Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային կենդանաբանական այգիը գտնվում է Երկիրում
Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային կենդանաբանական այգի

Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային կենդանաբանական այգի (առավել հայտնի է, որպես՝ Պրետորիայի կենդանաբանական այգի, անգլ.՝ National Zoological Gardens of South Africa), կենդանաբանական այգի, որը գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Պրետորիայում:

Հանդիսանում է Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային կենդանաբանական այգին՝ հիմնադրված հոլանդացի բժիշկ Յան Վիլհելմ Գուննինգի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանաբանական այգու պատմությունը սկսվել է 1895 թվականից[1]: 1899 թվականին՝ Երկրորդ Անգլո-բուրական պատերազմների ընթացքում ձեռք է բերել կենդանաբանական այգու կարգավիճակ[2]:

1916 թվականին ստացել է ազգային կենդանաբանական այգու տիտղոսը՝ Հարավային Աֆրիկայի դոմինիոնի կազմում։

Կենդանատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրագլուխ պրիմատները Պրետորիայի կենդանաբանական այգում

Կենդանաբանական այգու մուտքի հարևանությամբ՝ սկզբի հատվածում, գտնվում է աղավնատուն, ինչպես նաև շիմպանզեների, ջրլող թռչունների և լեմուրների համար նախատեսված ճաղավանդակներ։

Կենդանաբանական այգու կենտրոնական ընդարձակ հատվածում տեղակայված է Աֆրիկայի սավաննաներից բերված կենդանիների ցուցադրությունը, այդ թվում հարավաֆրիկյան ընձառյուծերի, սև ռնգեղջյուրների, ընձուղտների, փղերի, պրժևալսկու ձիերի: Դրանց հարևանությամբ գտնվում են նաև Հարավային Ամերիկայի կենդանատեսակների ճաղավանդակները։

Հարավաֆրիկյան ազգային կենդանաբանական այգում ապրում են նաև էնդեմիկ կենդանիներ՝ վարի լեմուր, փոքր պանդա, պուդու, փոքրիկ պրիմատներ, կենգուրու, էմու ջայլամ և այլն։

Կենդանաբանական այգու ծայրամասային հատվածում՝ սարալանջի հյուսիսային մասում, գտնվում են վեց խոշոր ճաղավանդակներ, նախատեսված առյուծների, կարմիր գայլերի, բենգալյան վագրերի, բարբարի այծերի և աֆրիկյան զեբրերի համար։

Այգում գործում է նաև աքվարիում:

Խումբ Տեսակներ Կենդանիներ
Կաթնասուններ 209 3117
Թռչուններ 202 1358
Ձկներ 190 3871
Անողնաշարավորներ 4 388
Սողուններ 93 309
Երկկենցաղներ 7 44
Ընդհանուր 705 9087

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Versluis Jeanne-Marié (4 January 2012)։ «Reuse-vyeboom op kampioen-lys»։ Beeld։ Վերցված է 9 January 2013 
  2. H. T. Montague Bell, C. Arthur Lane, British Association for the Advancement of Science, Meeting, South African Association for the Advancement of Science (1905)։ A Guide to the Transvaal։ Bartholomew & Lawlor։ էջ 21։ Վերցված է 2010-01-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]