Հարավարևելյան շրջան (Հյուսիսային Մակեդոնիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Հարավարևելյան շրջան
Југоисточен регион

Զինանշան
Logo of Southeastern Region, North Macedonia.svg
Манастир Водоча 06.JPG
ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ԿարգավիճակՄակեդոնիայի վարչական բաժանում
Մտնում էՀյուսիսային Մակեդոնիա
Ներառում է10 համայնք
ՎարչկենտրոնՍտրումիցա
Հիմնական լեզուՄակեդոներեն
Տարածք2739 կմ²
Southeastern in North Macedonia.svg
Կոորդինատներ: 41°25′48.000000099999″ հս․ լ. 22°39′36.000000100001″ ավ. ե. / 41.43000000002777483° հս․. լ. 22.66000000002777881° ավ. ե. / 41.43000000002777483; 22.66000000002777881

Հարավարևելյան շրջան (մակեդ.՝ Југоисточен регион), Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ութ ստատիստիկ շրջաններից մեկը, որը գտնվում է երկրի հարավարևմտյան հատվածում։ Վարչատարածքային միավորը արտաքին սահման ունի Մակեդոնիայի Հանրապետության երկու հարևանների՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչատարածքային միավորը գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հարավ-արևելքում։ Հյուսիսում սահմանակցում է Հյուսիսային Մակեդոնիայի Արևելյան, իսկ արևմուտքում՝ Վարդարյան շրջաններին։

Պելագոնիսկի շրջանը ամբողջ հարավում սահմանակից է Հունաստանին (Մակեդոնիայի երեք շրջաններից մեկն է, որ անմիջականորեն հարում է Հունաստանին), իսկ հարավարևմտյան մի փոքր հատվածում սահման ունի նաև Բուլղարիայի հետ։

Տարածքի չափով Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության խոշորագույն շրջանն է, որ զբաղեցնում է 2735 կմ² տարածք։ Շրջանը բաղկացած է 10 համայնքներից։ Շրջանի կազմում գտնվող խոշորագույն բնակավայրերից են Ստրումիցան և Գևգելիան։ Շրջանի վարչական կենտրոնը Բիտոլոն է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2002 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում անցկացված մարդահամարի տվյալների՝ շրջանի բնակչությունը կազմում է 171 416 մարդ[1], իսկ բնակչության միջին խտությունը՝ 62,67  մարդ/կմ²։

1994 թվականից ի վեր բնակչությունը աճել է +3.13%-ով։ Բնակչության մեծամասնությունը դավանում է քրիստոնեություն։ Բազմազան է բնակչության էթնիկական կազմը՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]