Հարավային քար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային քար
حجر القبلة
Հարավային քար, 2007 թ․
ԵրկիրԼիբանան Լիբանան
Քարտեզ
Քարտեզ

Հարավային քար, Հարավի քար, Հղի կնոջ քար, սալ Լիբանանի Բաալբեկ քաղաքում։ Հայտնի է վաղնջական ժամանակներից, մարդու կողմից հղկված ամենամեծ քարերից մեկն է աշխարհում։ Քաշն ավելի քան 1000 տոննա է։ Երկարությունն ավելի քան 20 մ է, լայնությունը՝ 4 մ, բարձրությունը՝ 4 մ։ Զուգահեռանիստ չէ։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային քար, 1906 թ․

Սկզբնական շրջանում քարն անվանում էին Խաջար էլ-Կիբլա (արաբ․՝ حجر القبلة‎‎‎), որը թարգմանաբար նշանակում է «հարավի քար», հետագայում արաբներն այն վերանվանեցին Խաջար էլ-Խուբլա (արաբ․՝ حجر الحبلى‎‎‎)՝ «քար՝ պոկված հիմնական զանգվածից»[1]։ Աշխարհի շատ լեզուներով քարի երկրորդ անվանումը «հղի կնոջ քար» է։

«Հղի կնոջ քար» անվան ծագման վերաբերյալ մի քանի վարկած կա։ Դրանցից մեկի համաձայն՝ քարն այդպես է կոչվել մի հղի կնոջ պատճառով, որը համոզում էր Բաալբեկի բնակիչներին, որ գիտի քարի տեղաշարժման գաղտնիքը և որ կպատմի նրանց, եթե վերջիններս կերակրեն իրեն մինչև երեխայի ծնունդը[2]։ Ըստ մեկ այլ վարկածի՝ քարն ստացել է իր անունը հղի ջինի մասին պատմող առասպելից, ում հանձնարարվել էր պատրաստել և տեղափոխել այդ քարե սալը[3]։ Սնահավատություն կա, որ եթե որևէ կին դիպչի դրան, նրա պտղատվությունը կմեծանա[4]։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային քարը գտնվում է Լիբանանի Բաալբեկ քաղաքում Յուպիտերի տաճարից մոտ 900 մ հեռավորության վրա։ Հորիզոնի նկատմամբ նրա թեքվածությունը կազմում է 30°, որը համապատասխանում է շրջակա տեղանքի ընդհանուր թեքվածությանը[1][2]։

Սալը կազմված է կրաքարից, զուգահեռանիստ չէ և ամբողջությամբ առանձնացված չէ հիմնական շերտից։ Սալի երկարությունը 20,31-20,76 մ է, լայնությունը՝ 4 մ ներքևում և 4,14-5,29 մ վերևում, բարձրությունը՝ 4,21-4,32 մ[2]։ Ունենալով 2,6-2,8 գ/սմ³ խտությունը՝ քաշը կկազմի մոտ 1050 տոննա[2]։ Հարավային քարն իր չափերով և զանգվածով գերազանցում է Յուպիտեր տաճարի հիմքում ընկած տրիլիտոնին, որի քաշը գնահատվում է 800 տոննա։

Բաալբեկի նմանատիպ մենաքարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաալբեկի հանքաքարի երկրորդ մենաքարը, 2007 թ․

1990-ական թվականներին Բաալբեկի քարահանքում հայտնաբերվել է Հարավային քարին նման երկրորդ մենաքարը, որն իր պարամետրերով գերազանցում էր վերջինիս։ Նրա քաշը կազմում է 1300 տոննա, երկարությունը՝ 20 մ, կտրվածքը՝ մոտ 4,5 × 4,5 մ[2]։

2014 թվականին հետազոտելով այդ նույն Բաալբեկի քարահանքը՝ Գերմանիայի հնէաբանական ինստիտուտը գտավ երրորդ մենաքարը՝ մոտ 19,6 մ երկարությամբ, որի քաշը գնահատվում է 1500 տոննա։ Այսինքն՝ ներկայումս այն մեզ հայտնիներից ամենամեծ քարն է, որ կտրվել է մարդու կողմից[5]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային քարի՝ որպես իսկական անպատեհ գտածոյի նշանակության, ինչպես նաև պատրաստման եղանակի և տեղափոխման վերաբերյալ բազում բանավեճեր են եղել։ Ըստ որոշ գիտնականների՝ հարավային քարը պատրաստվել է Յուպիտերի տաճարի համար։ Արդեն գոյություն ունեցող տրիլիտոնի հետ պետք է տեղադրվեր տաճարի հիմքի հենարանային պատում։ Ըստ այլ հետազոտողների՝ այսպիսի քարե սալը կարող էր որևէ կոթողի համար հումք ծառայել։ Քարի տեղափոխման վերաբերյալ կարծիքները հանգում են միաժամանակ տասնյակ հազարավոր աշխատուժի կիրառմանը։ Այն վայրում, որտեղ այժմ գտնվում է քարը, դժվար է այդքան մարդ տեղավորելը և նրանց գործողությունները համակարգելը։ Այդուհանդերձ պատմական փաստ է, որ նմանատիպ զանգվածի մեկ այլ մենաքար՝ Գրոմ-քարը, հաջողությամբ տեղափոխվել է հնագույն ժամանակներից հայտնի միջոցների՝ սալերի և լծակների կիրառմամբ։ Բացի այդ, այն մասին, թե ինչպես են շինարարները փորել և հղկել այսպիսի ապարի կտորը, ևս մի քանի վարկածներ կան, սակայն բոլորն էլ վիճելի են[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Авинский В. Кто, как и зачем построил Баальбек? // Техника молодёжи. — М.: «Молодая гвардия», 1973. — № 11. — С. 50—54.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Erwin M. Ruprechtsberger Vom Steinbruch zum Jupitertempel von Heliopolis/Baalbek (Libanon) (нем.) // Linzer Archäologische Forschungen : журнал. — 1999. — Bd. 30. — S. 7—56.
  3. Hanauer J. E. Folk-lore of the Holy Land: Moslem, Christian and Jewish. — Duckworth & Company, 1907. — P. 326.
  4. Doyle P. Lebanon. — Bradt Travel Guides, 2012. — P. 288. — ISBN 978-1-84162-370-2.
  5. George Dvorsky Archaeologists Discover The World’s Largest Ancient Stone Block // Website Gizmodo.com 2014-11-29.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Булавинцев Г. Баальбекский «камень преткновения» // Техника молодёжи : журнал. — М.: «Молодая гвардия», 1973. — № 11. — С. 55-58.