Հարավային սոխակ
Արտաքին տեսք
| Հարավային սոխակ | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||
| Luscinia megarhynchos | ||||||||
| Հատուկ պահպանություն | ||||||||
| Արեալ | ||||||||
|
|
Հարավային սոխակ, (լատիներեն՝ Luscinia megarhynchos), կեռնեխների ընտանիքի երգեցիկ թռչուն։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրող-չվող է։ Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-22 սմ, կենդանի զանգվածը՝ 15 գ։ Մարմինը վերևից դարչնագույն է, պոչը՝ կարմրադարչնագույն, ներքևից՝ մոխրագույն։ Երիտասարդը ներքևից դարչնագույն պտերով է։ Թաքնված թռչուն է և դժվար տեսանելի, հաճախ ճանաչվում է անզուգական գեղեցիկ երգով։ Երգում է գիշերը, լուսաբացին։ Գերադասում է խիտ թփուտները։ Սնվում է անողնաշարավորներով, սերմերով[1]։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից։ Բնադրում է թփուտներում՝ գետնին։ Դնում է 22 մմ տրամագծով, բաց կապույտ՝ պտավոր 4-5 ձու։ Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սոխակ
- ↑ «Սոխակ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային սոխակ» հոդվածին։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային սոխակ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային սոխակ» հոդվածին։ |
| ||||||||||
