Հարավային ջրանցք
Հարավային ջրանցք կամ Լանգեդոկի ջրանցք (ֆր.՝ Le Canal du Midi), 240 կմ երկարությամբ ջրանցք Ֆրանսիայի հարավում։ Միացնում է Թուլուզը Միջերկրական ծովի ափին գտնվող Սետ քաղաքի հետ։ Թուլուզում միանում է Գարոնի ջրանցքին, որ Բասկայսկի ծոց է տանում։
Շինարարության ոգևորողը և աշխատանքների ղեկավարը Պոլ Ռիկեն էր, որը նաև վճարել է ծախսերի երրորդ մասը։ Ջրանցքը փորվել է Լյուդովիկոս XIV-ի օրոք։ Շինարարությունը սկսել է 1666 թվականին, իսկ հանդիսավոր բացումը կատարվել է 1681 թվականի մայիսի 20-ին[2]։ Ջրանցքի շինարարությունը Ժան Բատիստ Կոլբերի կառավարության ամենամեծ նախագծերից էր[3]։
1996 թվականին որպես ճարտարագիտության ակնառու հուշարձան ջրանցքը մտցվել է Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ[4]։ Այժմ ջրանցքի վրա 91 շլյուզ է գործում, որոնց օգնությամբ նավերը 189 մետր բարձրանում կամ իջնում են[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ Ultimately the project cost from 17 to 18 million livres which at the time made it the second largest construction in the country after Versailles.
- ↑ «Canal du Midi | Detailed Navigation Guide and Maps»։ French Waterways (en-GB)։ Վերցված է 2019-11-03
- ↑ Centre UNESCO World Heritage։ «Canal du Midi»։ UNESCO World Heritage Centre (անգլերեն)։ Վերցված է 2020-08-02
- ↑ Michel Cotte, Canal du Midi, marvel of Europe, édition Belin Herscher, 2003, ISBN 2-7011-2933-8, p. 57 (ֆրանսերեն)
|