Հարավային դարպաս (մատուռ, Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային դարպաս
ռուս.՝ Часовня Южные врата
Հիմնական տվյալներ
Տեսակ մատուռ
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Տեղագրություն Դոնի Ռոստով
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված 2016
Հարավային դարպաս (մատուռ, Դոնի Ռոստով)ը գտնվում է Ռուսաստանում
Հարավային դարպաս (մատուռ, Դոնի Ռոստով)
Կոորդինատներ: 47°12′48.700000100791″ հս․ լ. 39°42′48.900000098794″ ավ. ե. / 47.21352777780577270° հս․. լ. 39.71358333336077351° ավ. ե. / 47.21352777780577270; 39.71358333336077351

«Հարավային դարպաս» մատուռ (ռուս.՝ Часовня «Южные врата»), ճարտարապետական շինություն, որը նախատեսվում է կառուցել Դոնի Ռոստովի առափին։ Մատուռի հիմնաքարը դրվել է 2016 թվականի ամռանը՝ քաղաքային փառատոնի ընթացքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստովի առափին «Հարավային դարպաս» մատուռի շինարարության համար պետք է փոփոխություններ կատարվեն կոնցեսիոն պայմանագիրում, որը կնքվել է 2013 թվականին 32 տարի ժամկետով։ Մատուռ կառուցելու են տաղավարի փոխարեն։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ առափին պետք է կառուցվեր հինգ սրճարան և վերակառուցվեին գոյություն ունեցող մարդատար նավամատույցները, իսկ Սոբորնի նրբանցքի և Գազետնի նրբանցքի միջև պետք է կառուցվեր ցուցահանդեսային տաղավար, որի մակերեսը պետք է լիներ 750 քառակուսի մետրից ոչ պակաս։

2015 թվականի հուլիսին տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ռոստովի առափում կկառուցվի հուշամատուռ, որը կկոչվի «Հարավային դարպաս»։ Այն պետք է դառնա հետիոտնային գոտու վերակառուցման վերջնական փուլը, որը տեղակայվելու է Սոբորնի նրբանցքից ընդհուպ մինչև առափ[1]։

2015 թվականին հայտնի դարձավ, որ մատուռը պետք է կառուցվի փոփոխված տեսքով։ Պետք է փոխարինվի երեսպատման նյութը[2]։

Մատուռի հիմնաքարը դրվել է 2016 թվականի հուլիսին՝ Դոն գետի փառատոնի ընթացքում։ Շինարարությամբ կզբաղվի «Դոնսկոյ պրիչալ» ՍՊԸ-ն սեփական միջոցներով։ 2016 թվականին մատուռի նախագիծը համաձայնեցվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու հետ։

Նախատեսվող օբյեկտի երկարությունը պետք է լինի 6 մետրից, լայնությունը՝ 6 մետրից, բարձրությունը՝ 14 մետրից ոչ ավելի։ Հյուսիս-հարավ և արևմուտք-արևելք ուղղություններով անցումները պետք է լինեն միջանցիկ[1]։ «Հարավային դարպաս» մատուռի նախագծի ճարտարապետը կլինի Ռոստովի գլխավոր ճարտարապետ Յուրի Դվոռնիկովը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]