Գերմանական կայսրության Հարավային բանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանական կայսրության Հարավային բանակ
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակGerman Empire field army?
Երկիր Գերմանական կայսրություն և  Ավստրո-Հունգարիա
ՃակատամարտերԱռաջին համաշխարհային պատերազմ, Արևելյան ճակատ և Brusilov Offensive?

Գերմանական կայսրության Հարավային բանակ (գերմ.՝ Südarmee / Armeeoberkommando Süd / A.O.K. Süd), գերմանական բանակի մաս կազմող զորամիավորում։ Ստեղծվել է 1915 թվականի հունվարի 11-ին Ռուսական կայսրության դեմ ռազմական արշավանքներ կազմակերպելու նպատակով; Հիմնականում մասնակցել է Արևելյան ռազմաճակատի մարտերին։ Կազմալուծվել է 1918 թվականի հունվարի 25-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական կայսրության Հարավային բանակը ստեղծվել է 1915 թվականի հունվարի 11-ին Բրեսլաուի տարածքում 2-րդ կորպուսի՝ բանակի ձևափոխման ճանապարհով։ Այն պետք է մասնակցեր հունգարական Կարպատի շրջանում։ Հրամանատար էր նշանակվել հետևազորի գեներալ Ալեքսանդր ֆոն Լիզինգը։ 1915 թվականի հուլիսի 8-ին վերջինս դարձավ Բուգյան բանակի հրամանատար։ Հարավային բանակի ղեկավարումը ստանձնեց 2-րդ Բավարական պահեստային կորպուսի հետևազորի գեներալ Ֆելիքս ֆոն Բոտմերա։

Պատերազմից Ռուսական կայսրության դուրս գալուց հետո (Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի կնքում) և մասամբ գրավյալ տարաքծներից գերմանական զորքերի դուրս բերումից հետո Հարավային բանակը կազմալուծվեց։

Տարբեր ժամանակներում բանակի շտաբը տեղակայված է եղել Մուկաչևո (1915 թվականի հունվարի 11-ից), Ստրի (1915 թվականի հուլիսի 5-ից), Բերեժանի (1915 թվականի սեպտեմբերի 4-ից), Խոդորով (1916 թվականի նոյեմբերի 15-ից) և Չորտկով (1917 թվականի օգոստոսի 4-ից)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сron, Hermann. Imperial German Army 1914-18: Organisation, Structure, Orders-of-Battle. — Helion & Co, 2002 (репринт 1937 года). — ISBN 1-874622-70-1(անգլ.)
  • Ellis, John; Cox, Michael. The World War I Databook. — Aurum Press Ltd, 1993. — ISBN 1-85410-766-6(անգլ.)