Հարավային Ջորջիա
![]() | |
Տեսակ | կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ |
Մասն է | South Georgia group? և Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ |
Երկարություն | 160 կմ |
Լայնություն | 30 կմ |
Մակերես | 3756 կմ²[1] |
Ամենաբարձր կետը | Mount Paget? |
Բնակչություն | 30 մարդ |
Անվանված է | George III of Great Britain? և Պետրոս առաքյալ |
![]() | |
![]() | |
Հարավային Ջորջիա (անգլ.՝ South Georgia, իսպ.՝ Isla Georgias del Sur), (ցամաքային մակերեսը՝ 3528 կմ², ընդհանուր՝ 4100 կմ²) Հարավային Ատլանտյան օվկիանոսում գտնվող խոշոր Մերձանտարկտիկական գոտի, որը ամենամեծն է նույնանուն արշիպելագում։ Վարչականորեն Հարավային Ջորջիան և Հարավային Սանդվիչյան կղզիները մեծ Բրիտանիայի արտերկրյա տարածքի մի մասն են (այսինքն՝ պատկանում են Մեծ Բրիտանիային, բայց դրա մաս չեն կազմում)։
Հարավային Ջորջիան և Հարավային Սանդվիչյան կղզիները կառավարվում են Ֆոլկլենդյան կղզիներից, թեև համարվում են առանձին տարածք։ Ֆոլկլենդյան կղզիների նահանգապետը միաժամանակ Հարավային Ջորջիայի և Հարավային Սանդվիչյան կղզիների կոմիսարն է[2]։
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավային Ջորջիան հրաբխային ծագման ժայռոտ կղզի է, ծածկված է տունդրայով և օվկիանոսային մարգագետիններով, լեռներում՝ հավերժական սառցադաշտերով։ Ամենաբարձր կետը Փեյջեթն է (2935 մ)։ Ափը կտրտված է։ Ափերին մաշկոտանիների և պինգվինների հսկայական բնակչություն կա։ Կլիման մերձարկտիկական է, միջին ամսական ջերմաստիճանը հուլիս - օգոստոս ամիսներին -1,5 °C-ից մինչև + 5,3 °C փետրվարին։ Տեղումները տարեկան քանակը 1400-1500 մմ, տարվա ընթացքում հավասարաչափ։ Մշտական ուժեղ քամիներ, եղանակը հիմնականում ամպամած է։ Երկրաբանորեն Հարավային Սանդվիչյան, Հարավային Շետլանդական, Հարավային Օրկնեյան կղզիներով և ժայռային խմբերով կղզին պատկանում է Հարավային Անտիլյան լեռնաշղթային[3]։
Հարավային Ջորջիայի արշիպելագի կղզիներ և ժայռեր։
№ | Կղզի/ժայռ (հայերեն) | Կղզի/ժայռ (անգլերեն) | Մակերես, կմ² |
Ամենաբարձր կետը,
մ |
Կոորդինատներ |
---|---|---|---|---|---|
Կղզիներ | |||||
1 | Անենկովա | Annenkov Island | 14,93 | 650 | 54°29′ հվ. լ. 37°05′ ամ. ե.HGЯO |
2 | Բերդ | Bird Island | 3,9 | Ռոչեր Պիկ (365) | 54°00′ հվ. լ. 38°03′ ամ. ե.HGЯO |
3 | Վելկոմ կղզիներ | Welcome Islands | 88 | 53°58′ հվ. լ. 37°29′ ամ. ե.HGЯO | |
4 | Գրաս | Grass Island | 0,26 | 5 | 54°09′ հվ. լ. 36°40′ ամ. ե.HGЯO |
5 | Կուպեր | Cooper Island | 3,0 | 416 | 54°48′ հվ. լ. 35°47′ ամ. ե.HGЯO |
6 | Պիկերսգիլ կղզիներ | Pickersgill Islands | 54°37′ հվ. լ. 36°45′ ամ. ե.HGЯO | ||
7 | Տրինիտի | Trinity Island | 54°00′ հվ. լ. 38°10′ ամ. ե.HGЯO | ||
8 | Ուիլիս կղզիներ | Willis Islands | 54°00′ հվ. լ. 38°11′ ամ. ե.HGЯO | ||
9 | Հարավային Ջորջիա | South Georgia | 3528 | Փեյջեթ լեռ (2934) | 54°15′ հվ. լ. 36°45′ ամ. ե.HGЯO |
Ժայռեր | |||||
10 | Բլեք ժայռեր | Black Rocks | 54°08′ հվ. լ. 36°38′ ամ. ե.HGЯO | ||
11 | Բլեք ժայռեր | Black Rock | 53°39′ հվ. լ. 41°48′ ամ. ե.HGЯO | ||
12 | Կլերկ ժայռեր | Clerke Rocks | 55°01′ հվ. լ. 34°41′ ամ. ե.HGЯO | ||
13 | Շագ ժայռեր | Shag Rocks | 0,2 | 75 | 53°38′ հվ. լ. 41°48′ ամ. ե.HGЯO |
20-րդ դարի սկզբին կղզի են բերվել Հյուսիսային եղջերուներ, որոնք վայրի են դարձել և բազմացել՝ սպառնալով կղզու էկոհամակարգին գիշատիչների բացակայության պայմաններում և արմատից ուտելով տունդրայի բուսականությունը։ Մեծ Բրիտանիան 2012 թվականին դիմել է նորվեգացի մասնագետներին՝ երեք հազար վայրի հյուսիսային եղջերուների կրակելու հարցում օգնության համար[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին հայտնաբերել է անգլիացի վաճառական Անտոնի դե լա Ռոշերը 1675 թվականին։ Առաջին անգամ հետազոտվել և քարտեզագրվել է հայտնի ծովագնաց Ջեյմս Կուկի կողմից 1775 թվականին, ով այն հռչակել է բրիտանական սեփականություն և անվանել թագավորի անունով։ Հարավ-արևմտյան ափը հետազոտվել է Բելինգշաուզենի և Լազարևի արշավախմբի կողմից (Անենկովի կղզի, Պրաստինի հրվանդան և այլն)։
18-րդ և 19-րդ դարերում կղզում աշխատել են բրիտանական և ամերիկյան մաշկոտանիների որսորդներ և կետորսներ, նրանք հիմնել են մի քանի բնակավայրեր։
Արգենտինան հավակնում է կղզուն, ինչպես նաև Ֆոլկլենդյան և Հարավային Սանդվիչյան կղզիներին, որի օդերևութաբանական կայանն այստեղ աշխատել է 1905-1950 թվականներին[5]։ Ֆոլկլենդյան հակամարտության ժամանակ կղզին գրավել են արգենտինացի զինվորականները 1982 թվականի ապրիլի 3-ին (Գեորգիաս օպերացիա)[6]։ Սակայն արդեն ապրիլի 25-ին բրիտանական զինված ուժերը «Փարաքվեյթ» գործողության ընթացքում վերականգնել են կղզու վերահսկողությունը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս միայն Գրյուտվիկենում մշտապես բնակվում է 23 մարդ[7], գործում են նաև գիտական կայաններ՝ ինչպես սեզոնային, այնպես էլ ամբողջ տարվա ընթացքում։ Ամռանը աշխատողների թիվը հասնում է 50-ի՝ չհաշված կարճ արշավախմբերը։ 1982-2001 թվականներին կղզում տեղակայված է եղել զինվորական կայազորը։
Մշակույթ և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին կետորսական բազաները վերականգնվում են որպես զբոսաշրջային տեսարժան վայրեր, Գրյուտվիկենում գործում է Հարավային Ջորջիայի թանգարանը։ Էռնեստ Շեքլտոնը թաղված է կղզում։
Այսօր նամականիշներն ու մետաղադրամները թողարկվում են Հարավային Ջորջիայի խորհրդանիշներով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Կետորսության կայան Գրjուտվիկենում
-
Ստրոմնես խորշ
-
Էռնեստ Շեքլտոնի գերեզմանը
-
Դրիգալսկու ֆյորդը
-
Թագավորական պինգվինների գաղութ
-
Հովհարային բլյուգրասի թավուտներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.britannica.com/place/South-Georgia
- ↑ ООН. Генеральная Ассамблея. Документ A/AC.109/2011/12/Corr.1
- ↑ Южно-Антильский хребет հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ «Экологи приговорили к уничтожению стадо северных оленей в Антарктике - новости экологии на ECOportal»։ ecoportal.su։ Վերցված է 2020-01-08
- ↑ Южная Георгия հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ «Фолкленды 1982: Операция "Paraquet"»։ historiwars.narod.ru։ Վերցված է 2020-01-08
- ↑ Южная Георгия // Страны и регионы мира: экономико-политический справочник
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Южная Георгия»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Жюль Верн. «Ледяной сфинкс»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Официальный сайт Южной Георгии»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-31-ին։ Վերցված է 2009-03-20
- South Georgia Heritage Trust
- South Georgia Island. South Georgia Island
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 283)։ ![]() |