Jump to content

Հարավային Կորեայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) Համաշխարհային ժառանգության վայրերը մշակութային կամ բնական ժառանգության համար նշանակալի վայրեր են, ինչը նկարագրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայում, որը հաստատվել է 1972 թվականին[1]։ Մշակութային ժառանգություններն են հուշարձանները (ինչպիսիք են ճարտարապետական կառույցները, մոնումենտալ քանդակները կամ արձանագրությունները), շենքերը և վայրերը (ներառյալ հնագիտական վայրերը)։ Բնական առանձնահատկությունները (կազմված ֆիզիկական և կենսաբանական ձևավորումներից), երկրաբանական ձևավորումները (ներառյալ կենդանիների և բույսերի վտանգված տեսակների բնակավայրերը), ինչպես նաև բնական վայրերը, որոնք գիտության, պահպանման կամ բնական գեղեցկության տեսանկյունից ունեն կարևոր նշանակություն, սահմանված են որպես բնական ժառանգություն[2]։ Կորեայի Հանրապետությունը (Հարավային Կորեա) ընդունել է կոնվենցիան 1988 թվականի սեպտեմբերի 14-ին՝ իր պատմական վայրերին ցուցակում ընդգրկվելու իրավունք տալով։ Հարավային Կորեայում կա համաշխարհային ժառանգության 16 վայր[3]։

Հարավային Կորեայի առաջին երեք վայրերը՝ Հեինսա Տաճարը, Չոնմյո Սրբավայրը, և Սոկգուրամ քարանձավը և Բուլգուկսա Տաճարը, ցուցակում են ընդգրկվել Համաշխարհային ժառանգության կոմիտեի 19-րդ նստաշրջանի ժամանակ, որը տեղի է ունեցել Բեռլինում, Գերմանիա, 1995 թվականին[4]։ Ցուցակին ավելացված ամենավերջին վայրը Գայա Թումուլին է, որը միացել է ցանկին 2023 թվականին[3]։ Գետբոլը և Ջեջու հրաբխային կղզին և լավայի խողովակները բնական վայրեր են. մնացած 14 վայրերը մշակութային են[3]։

Համաշխարհային ժառանգության վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի ժառանգության տասը չափանիշ . յուրաքանչյուրը պետք է համապատասխանի չափանիշներից առնվազն մեկին: i-ից vi-ի չափանիշները մշակութային են, իսկ vii-ից մինչև x-ը՝ բնական[5]։

 
Անվանում Պատկեր Տեղանք(վարչական շրջան) Գրանցման տարի UNESCO համար Նկարագրություն
Սոկգուրամ քարանձավ և Բուլգուկսա Տաճար A large stone Buddha statue in a cave Հյուսիսային Գյոնգսանգ 1995 736; i, iv Բուդդայական համալիրն հիմնադրվել է 8-րդ դարում: Սոկգուրամ քարանձավը արհեստական քարանձավ է, որը կառուցված է գրանիտից։ Բուլգուկսա տաճարի կառուցումը ավարտվել է 774 թվականին: Այն բաղկացած է մի քանի փայտե շինություններից։ Տաճարը, ինչպես նաև քարանձավը, մի քանի անգամ վերակառուցվել են[6]։
Հեինսա Տաճար Series of woodblocks deposited in a temple Հարավային Գյոնգսանգ 1995 737; iv, vi Տրիփիտակա Կորեանան ավելի քան 80,000 տախտակաշարք զամբյուղներից բաղկացած հավաքածու է, որոնք փորագրվել են 13-րդ դարում։ Դրանք ներկայացնում են Բուդդայական տեքստերի, օրենքների և պայմանագրերի ամենագլխավոր հավաքածուն։ Հեինսա վանքը, Ջանգգեոնգ Պանջեոն շինություններով, կառուցվել են 15-րդ դարում արգելոցում պահելու նպատակով[7]։
Չոնմյո սրբավայր A Korean temple built on a stone platform Սեուլ 1995 738; iv Չոնմյո սրբավայրը Կոնֆուցիոսյան թագավորական վանք է։ Առաջին անգամ կառուցվել է 14-րդ դարում և քանդվել 16-րդ դարի ճապոնական ներխուժման ընթացքում, այնուհետև վերակառուցվել է 17-րդ դարի սկզբին և մինչ օրս պահպանվել[8]։
Չանդոկգուն տաճար A large Korean palace hall Սեուլ 1997 816; ii, iii, iv Պալատը կառուցվել է 15-րդ դարում։ Այն քանդվել է 16-րդ դարում ճապոնական ներխուժման ժամանակ, բայց շուտով վերակառուցվել է և ծառայել է որպես թագավորների հիմնական նստավայր հաջորդ 250 տարիների ընթացքում[9]։
Հվասոն ամրոց Fortress gate and watchtower Գյոնգի 1997 817; ii, iii Քարից և աղյուսից ամրոցը կառուցվել է 18-րդ դարի վերջին Սուվոնում Թագավոր Ջոնջոյի օրոք: Ամրոցը ներշնչված է Եվրոպայի և Արևելյան Ասիայի մշակույթից և կառուցված է դիտորդական աշտարակներով, բաստիոններով և թաքստոցներով: Այն օգտագործվել է պաշտպանական, վարչական և առևտրային նպատակներով[10]։
Գոչան, Հվասուն և Գանհվա A dolmen in the field Ինչոն, Հյուսիսային Ջոլա, Հարավային Ջոլա 2000 977; iii Այս վայրում գտնվում են երեք դոլմենների հավաքածուներ՝ քարե և բրոնզի դարի մշակույթների մեգալիթյաան մումիա-հուշարձաններ: Կորեան աշխարհում ունի դոլմենների ամենամեծ թիվը: Դոլմենների տարբեր տեսակները տրամադրում են տեղեկություններ այն հասարակությունների մշակույթի և ծիսակատարությունների մասին, որոնց որոք դրանք կառուցվել են[11]
Գյոնջուի պատմական վայրեր A stone tower serving as an astronomical observatory Հյուսիսային Գյոնգսանգ 2000 976; ii, iii Սիլլա թագավորությունը կառավարում էր Կորեան սկսած մ.թ.ա 57. թվականից մինչև մ.թ. 935 թվականը։ Վայրում պահպանվել են բուդդայական տաճարներ, պալատներ և այլ հարակից շինություններ: Քարի արձանները, հյուսվածքները, փարոսները և այլ հուշարձանների մնացորդները ներկայացնում են Կորեայում բուդդայական արվեստի ամենանշանակալի օրինակները, որոնք հիմնականում կառուցվել են 7-10-րդ դարերում: Տումուլիների այգում գտնվում են մի քանի թագավորական գերեզմաններ, այդ թվում՝ Լողացող ձիու գերեզմանը: Պատկերված է Չեոմսոնդաեն, 7-րդ դարի աստղադիտարկման սարքը[12]։
Ջեջու հրաբխային կղզին և լավայի խողովակներ Mountain flowers and a mountain in the background Ջեջու նահանգ 2007 1264bis; vii, viii Ջեջու կղզին հրաբխային կղզի է Կորեական թերակղզու հարավային ծայրին։ Հալասան գագաթը Հարավային Կորեայի ամենաբարձր լեռն է։ Այն ունի լճապատ խառնարան և ջրվեժներ, ինչպես նաև բազմատեսակ ժայռաբեկորներ[13]։
Ջոսոն դինաստիայի թագավորական դամբարաններ Stone statues and other monuments around a royal tomb Գյոնգի, Սեուլ, Գանգվոն 2009 1319bis; iii, iv, vi The tombs of the kings of the Joseon Dynasty date between 1408 and 1966. The site comprises 40 tombs at 18 locations. The layout of the tombs follows the Confucian principles and they are well integrated into the surrounding landscape.Չոսոն դարաշրջանում պարբերաբար անցկացվում էին նախնիների պաշտամունքի արարողություններ։ Պատկերված է թագավոր Սեջոն Մեծի գերեզմանաքարի պատկերը[14]։
Կորեայի պատմական գյուղեր: Հահվե և Յանդոն Traditional houses with thatched roofs in a middle of the fields Հյուսիսային Գյոնգսանգ 2010 1324; iii, iv Հավե և Յանդոն գյուղերը Կորեայի երկու տոհմական գերդաստանային գյուղերն են։ Դրանք հիմնադրվել են 14-15-րդ դարերում, վաղ Չոսոն շրջանում[15]։
Նամհանսանսոն Korean-style fortress gate in the stone walls Գյոնգի 2014 1439; ii, iv Նամհանսանսոնը կառուցվել է 17-րդ դարի սկզբին՝ որպես երկրորդ մայրաքաղաք։ Ամրոցում կարող էին տեղավորվել 4000 մարդ և այն պաշտպանվում էր բուդդիստ զինվորների կողմից։ Լեռան ամրոցի դիզայնը ազդված էր չինական և ճապոնական մշակույթից։ Պատկերված է արևմտյան դարպասը է[16]։
Բեկչե Fortress walls and a gate on the top of a hill Հարավային Չունգչոնգ և Հյուսիսային Ջոլա 2015 1477; ii, iii Վայրը ներառում է Բակչե Թագավորության ուշ ժամանակաշրջանի հուշարձաններ, որոնք թվագրվում են 475-ից 660 թվականները: Դրանք ներառում են Գոնսանսեոն ամրոցը Գոնգջուում, թագավորական գերեզմաններ Բուեոյում, ինչպես նաև թագավորական պալատ և վանք Իկսանում: Հուշարձաններն ու հնագիտական վայրերը ցույց են տալիս Կորեայի, Չինաստանի և Ճապոնիայի միջև կրոնական և մշակութային փոխանակումը Բակչեի շրջաններում[17]։
Սանսա, Բուդդայական տաճար Կորեայում Buddhist temple with a large golden statue in a mountain setting մի քանի վայր 2018 1562; iii Վայրը ներառում է Հարավային Կորեայի կղզում գտնվող յոթ բուդդիստական վանքեր՝ Սանսաները։ Դրանք հիմնադրվել են 7-րդ և 9-րդ դարերի ընթացքում և շարունակում են գործել մինչև այսօր։ Դրանք ցույց են տալիս բուդդիզմի զարգացումը Կորեայում[18]։
Սովոն, Կորեական Նեո-Կոնֆուցիական Ակադեմիա Traditional Korean buildings surrounded by trees մի քանի վայր 2019 1498; iii Վայրը ներառում է Հարավային և Կենտրոնական Կորեայում գտնվող ինը նեո-կոնֆուցիանական ակադեմիաները։ Դրանք հիմնադրվել են Չոսոն դարաշրջանում՝ 16-րդ դարի կեսից մինչև 17-րդ դարի կեսերը։ Սովոները կառուցվել են լեռների և ջրային աղբյուրների մոտ։ Դրանք ցույց են տալիս չինական նեո-կոնֆուցիանիզմի գաղափարների ադապտացիան Կորեայում[19]։
Գետբոլ Sunset over tidal flats with some islands in the background Հյուսիսային Ջոլա, Հարավային Չունգչոնգ, Հարավային Ջոլա 2021 1591; x Գետբոլը ափամերձ նստվածքային համակարգերի խումբ է։ Դրանք կարևոր բիոտոպներ են տարբեր տեսակի օրգանիզմների համար, այդ թվում՝ թռչունների և ծովային կենդանիների, ինչպիսիք են խեցգետինները, օղակավորները, օկտոպուսները և խխունջները։ Վայրը բաղկացած է չորս տարածքից, որոնցից յուրաքանչյուրն ունի տարբեր տեսակի գետբոլ (տեղամասային տեսակ, բաց մոլախոտերի տեսակ, կղզային տեսակ և կիսափակված տեսակ)։ Ցուցադրված է Գոչան գետբոլը[20]
Գայա Թիմուլի Gaya Tumuli in Changnyeong Հարավային Գյոնգսանգ, Հյուսիսային Գյոնգսանգ, Հյուսիսային Ջոլա 2023 1666; iii Վայրն ընդգրկում է Գայա կոնֆեդերացիայի յոթ դամբարանների համալիրներ։ Յոթ վայրերը համապատասխանում են կոնֆեդերացիան կազմող յոթ քաղաքական միավորումներին։ Դամբարանների ձևավորումն փոփոխվել է դարերի ընթացքում։ Տեղում հայտնաբերված արտեֆակտները ցույց են տալիս առևտրային կապերը Բեկչեի և Չինաստանի հետ[21]

Ժամանակավոր ցուցակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայրերից, անդամ պետությունները կարող են պահել ժամանակավոր վայրերի ցանկ, որտեղ կարող են լինել գլխավոր ցուցակում ավելացման ենթակա թեկնածու վայրեր։ Համաշխարհային ժառանգության ցանկին վայրերն ավելանում են միայն այն դեպքում, եթե այդ վայրն սկզբում եղել է ժամանակավոր ցանկում[22]։ Հարավային Կորեանում կա 14 վայր նախնական ցուցակում:

 
Անվանում Պատկեր Տեղանք(վարչական շրջան) Գրանցման տարի UNESCO համար Նկարագրություն
Կանջինգուն Historic site covered by grass and surrounded by a fence Հարավային Ջոլա 1994 ii, iii, iv, v, vi Վայրն ընդգրկում է մի քանի թրծավառարանի վայրեր Գորյո դարաշրջանից (918–1392): Դրանք օգտագործվել են կորեական փորագրության արտադրության համար: Տարածքում օգտագործվել է ավելի քան 400 վառարան, որոնցից որոշները պահպանվել են մինչ օրս[23]։
Սորակսան սար Mountain ridge at sunset Գանգվոն 1994 vii, x Տարածքը ներառում է Թայբեք լեռնաշղթայի լեռները, որոնք կազմված են գրանիտի և գնեյսի քարերից։ Այն տեղակայված է մի քանի բուսական տեսակների և վտանգված թռչունների ու կենդանիների բնակավայրում, որնցից են երկարագլուխ գորալը և Սիբիրական մշկայծյամը։ Պարկում կա երկու բուդդայական տաճար[24]։
Հարավային ափամերձ գոտում քարացած դինոզավրերի վայրեր Հարավային Ջոլա, Հարավային Գյոնգսանգ 2002 viii, ix, x Այն ներառբւմ է հինգ վայրեր, որտեղ հայտնաբերվել են Կավճի ժամանակաշրջանիցդինոզավրերի մնացորդներ[25]։
Աղի հանք Հարավային Ջոլա 2010 iii, v Սինանի և Յոնվանի աղի հանք։ Աղը ստացվում է ծովափնյա հոսանքների միջոցով, իսկ աղաջուրը տեղափոխվում է կրիստալիզացիայի հովանոցներ։ Աղի հանքերը կառուցվել են 19-րդ դարում, երբ Ճապոնիայից ներուծվեց աղարտադրության տեխնոլոգիան[26]։
Դագոկչեոն Petroglyphs depicting animals and human figures Ուլսան 2010 iii Դագոկչեոն գետի կիրճերում գտնվող հնագիտական ժայռապատկերները թվագրվում են նեոլիթի և վաղ բրոնզեդարյան շրջաններին։ Դրանք պատկերում են մարդկանց, ցամաքային և ծովային կենդանիների, գործիքների, նավերի և աբստրակտ պատկերներ։ Հետաքրքրություն է առաջացնում դելֆինների պատկերները, որոնց հետ կապված կա այն կարծիքը, որ դելֆինները եղել են այդ տարածքում ապրող մարդկանց պաշտամունքային օբյեկտ[27]։
Պատմական ամրոց Կենտրոնական Կորեայում Fortress walls in a forest on a hill Հյուսիսային Չունգչոնգ 2010 iii, iv, v Վայրը բաղկացած է Կորեայի կենտրոնական շրջանում տեղադրված յոթ ներկայացուցիչ լեռնական ամրություններից։ Դրանք ծառայում էին օտար ներխուժողներից պաշտպանվելու համար։ Սամնեոնսանսեոնը կառուցվել է 5-րդ դարի վերջերին։ Դա Կորեայի ամենաբարձր և ամենամեծ լեռնական քարե ամրությունն է[28]։
Ուպո Wetland with lake and some mountains in the background Հարավային Գյոնգսանգ 2011 vii, x Ուպոն (Upo Wetland) Կորեայի ամենամեծ ճահճային տարածքն է և ընդգրկված է Ռամսարի ցուցակում: Այն կարևոր կանգառ է միգրացիոն թռչունների համար, որոնք տեղաշարժվում են Ասիայի և Ավստրալիայի միջև։ Թռչուններից են ծաղիկավոր փետերաթիթեռը, Բայկալի թիթեռը, Եուրասիայի ջունգլիներ, տայգայի բադը և ճչան կարապը[29]։
Նագանպսեոն, ամրոց և գյուղ Village with traditional thatched-roof houses Հարավային Ջոլա 2011 iii, iv, v, vi Նագանպսեոնը Չոսոնի ժամանակաշրջանից պահպանված ամրոցի ներսում գտնվող գյուղ է։ Ամրոցների շինությունները մշակվել են Ճապոնական գաղութային կառավարման տարիներին։ Գյուղում կան վարչական շենքեր, ծածկած տանիքով բնակելի տներ, ստելային պավիլիոն և հին ծառեր։ Այժմ այն բնակեցված է ավանդական երաժիշտներով[30]
Օամ գյուղ Village with traditional thatched-roof houses Հարավային Չունգչոնգ 2011 ii, iv, v, vi Օեամը ավանդական կորեական տոհմական գյուղ է։ Ավանդական պատմությունների համաձայն՝ այն բնակեցվել է մոտ 500 տարի առաջ։ Գյուղի առանձնահատուկ հատկանիշն այն է, որ բնակիչները կառուցել են արհեստական ջրատարներ՝ ջուրը տուն բերելու նպատակով[31]։
Հանյանգդոսոն, Բուխանսանսոն սարի ամրոց և Տանչունդասոն ամրապատ Namdaemun, the gate in the city walls Սեուլ, Գյոնգի 2012 iii, iv Սեուլի շուրջ գտնվող պատերը առաջին անգամ կառուցվել են 14-րդ դարի վերջում Սեուլի ներքին լեռների վրա, ներառյալ Հանյանդոսեոնը, Բուխանսանսեոնը և Տանչունդաեսեոնը։ Հանյանդոսեոնը ուներ ավելի քան 18.6 կիլոմետրով երկարություն և մի քանի անգամ վերանորոգվել է[32]։
Քարե Բուդդաներ և Պագոդաներ Հվասուն Ունջուսա Տաճարում Several stone Buddha sculptures Հարավային Ջոլա 2017 i, iii, iv Տաճարը հիմնադրվել է 10-րդ դարի վերջում կամ 11-րդ դարի սկզբում Գորյո շրջանի ընթացքում։ 16-րդ դարում այն այրվել է Ճապոնական ներխուժման ժամանակ։ Տաճարում և նրա շրջապատում տեղադրված էին մի քանի պագոդաներ և Բուդդայի արձաններ։ 19-րդ և 20-րդ դարերում տաճարում վերանորոգումներ են կատարվել[33]։
Հոեամսա տաճար, Յանջու քաղաք Ruins of a Buddhist temple Գյոնգի 2022 iii Յանջյուի Հոեմսա տաճարը կառուցվել է 1374-1376 թվականներին։ Այն եղել է Սեոն տաճար, որը Կորեայի Զեն բուդդիզմի ճյուղ է։ Այս կրոնական դպրոցը հայտնի է եղել Կորեայում 14-րդ դարում, բայց նվազել է Չոսեոն դինաստիայի ժամանակ և տաճարը փակվել է 16-րդ դարում[34]։
Գետբոլ Հարավային Ջոլա 2023 x Վայրը ներառում է երեք մարգագետնային տարածքներ՝ Մուան Գետբոլ, Գոեհուն Գետբոլ և Եոսու Գետբոլ։ Դրանք կարևոր բնակության վայրեր են թռչունների, հալոֆիտ բույսերի և ծովային օրգանիզմների համար[35]։
Բուսան Memorial stone plates with names inscribed Բուսան 2023 iii Բուսանը Կորեական պատերազմի (1950–1953) ընթացքում երկու անգամ ծառայել է որպես ժամանակավոր մայրաքաղաք[36]։

Հարավային Կորեայի զբոսաշրջային տեսարժան վայրերի ցանկ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The World Heritage Convention». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  2. «Convention Concerning the Protection of the World Cultural and Natural Heritage». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Republic of Korea». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2018-06-30-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «SK» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  4. «Report of the 19th Session of the Committee». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  5. «The Criteria for Selection». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  6. «Seokguram Grotto and Bulguksa Temple». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  7. «Haeinsa Temple Janggyeong Panjeon, the Depositories for the Tripitaka Koreana Woodblocks». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  8. «Jongmyo Shrine». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  9. «Changdeokgung Palace Complex». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  10. «Hwaseong Fortress». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  11. «Gochang, Hwasun and Ganghwa Dolmen Sites». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  12. «Gyeongju Historic Areas». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  13. «Jeju Volcanic Island and Lava Tubes». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  14. «Royal Tombs of the Joseon Dynasty». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  15. «Historic Villages of Korea: Hahoe and Yangdong». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  16. «Namhansanseong». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  17. «Baekje Historic Areas». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  18. «Sansa, Buddhist Mountain Monasteries in Korea». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  19. «Seowon, Korean Neo-Confucian Academies». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  20. «Getbol, Korean Tidal Flats». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  21. «Gaya Tumuli». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 19-ին.
  22. «Tentative Lists». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.
  23. «Kangjingun Kiln Sites». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  24. «Mt. Soraksan Nature Reserve». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  25. «Sites of fossilized dinosaurs throughout the Southern seacoast». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  26. «Salterns». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  27. «Daegokcheon Stream Petroglyphs». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  28. «Ancient Mountain Fortresses in Central Korea». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  29. «Upo Wetland». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  30. «Naganeupseong, Town Fortress and Village». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  31. «Oeam Village». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  32. «Capital Fortifications of Hanyang: Hangyangdoseong Capital City Wall, Bukhansanseong Mountain Fortress and Tangchundaeseong Defense Wall». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2023-06-02-ին.
  33. «Stone Buddhas and Pagodas at Hwasun Unjusa Temple». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  34. «Archaeological Remains at the Hoeamsa Temple Site in Yangju City». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 31-ին.
  35. «Getbol, Korean Tidal Flats (Extension)». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  36. «Sites of the Busan Wartime Capital». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Կորեայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ» հոդվածին։